Երևանում 2-ամյա երեխան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար ցած է ընկել
ОБЩЕСТВОՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Երեկ՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, պնևմոթորաքս, ազդրոսկրի կոտրվածք և ցայլքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Մնոյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Լեո Ո.-ն է։
Արդեն հիվանդանոցում երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում երեխան՝ իր որդին, իրենց տան ննջասենյակի պատուհանը բաց լինելու հետևանքով, անզգուշաբար ցած է ընկել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան ընկել է 4-րդ հարկից։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Недействительные говорят о «недействительности»: «Паст»
5
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»



