Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը. Մանե Թանդիլյան
БЛОГԱպրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կանանց՝ մարտի 8-ի կապակցությամբ.
Սիրելի կանայք, ձեր ուժը և գեղեցկությունը ձեր խելացիության մեջ է, իսկ համեմված ձեր կանացի հմայքով՝ դուք ուղղակի անպարտելի եք։
Ինչպես ասում էր Մխիթար Գոշը․ «Կրթված կանայք ցանկացած հասարակության համար գանձ են»։
Հզորացեք իմացությամբ և գիտելիքով, կրթվածությամբ և խելքով, ու դարձրե՛ք ձեզ շրջապատող բազում թերահավատների համար «անհնարին»-ները՝ հնարավոր։
Այս խորհրդանշական օրը՝ մարտի 8-ին, երբ շրջապատված կլինեք սիրով և ջերմությամբ, չմոռանաք, որ կանանց ներուժը լիարժեքորեն իրացնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու միասին՝ խոհեմությամբ և վճռականորեն։
Մաղթում եմ ձեզ ներդաշնակություն և ուժ՝ փոխելու աշխարհը!
Խորին հարգանքով և սիրով՝
Մանե Թանդիլյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



