Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս մարդիկ կոնկրետ, ծրագրավորված կործանում են պետությունը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում տեղի ունեցած դիվերսիան, երեք հայ ոստիկանների զոհվելու դեպքը ցույց է տալիս, որ Ալիևի ռեժիմը շտապում է պատերազմ սկսել՝ ցանկանալով օգտվել իրեն ընձեռված առիթից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Թուրքիայի և Ադրբեջանի աստեղային ժամն է. քանի դեռ Հայաստանում իշխանության են իր կատարածուները, փորձելու են իրականացնել իրենց երազանքները, հասնել իրենց նպատակներին: Ալիևն ու իր այստեղի կատարածուներն իրենց պատկերացրած խաղաղության մեջ հայ ժողովրդի, հայ ազգի ոչնչացումը, Հայաստան աշխարհի թրքացումն են տեսնում:Մինչդեռ իրական խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը նորից դոմինանտ և գործոն կլինի այս տարածաշրջանում: Դրա համար Հայաստանի ղեկավարությունը հայամետ, ազգասեր, պետականամետ, հայրենատեր պետք է լինի ու գործի ի շահ Հայաստանի, Արցախի Հանրապետությունների ու հայ ժողովրդի: Ինչքան էլ իշխանազավթները խոսեն նշվածների մասին, իրականում քայլ առ քայլ ու հանձնելով ոչնչացնում, քանդում են պետականությունը: Իրական խաղաղության հասնելու համար առաջին հերթին պետք է ձերբազատվենք թուրքերի կամակատարներից, քանի որ ծնկի իջածը խաղաղություն չի կարող խնդրել: Խաղաղությանը հասնում են ուժով, ոտքերի վրա ամուր կանգնած: Ծնկի իջած ու վախվորած չեն հասնում խաղաղության»,-ասաց մեր զրուցակիցը ։

Նա շեշտեց՝ ՀՀ այս ղեկավարությունն Արցախի կապիտուլ յացիայի փաստաթուղթ է ստորագրել:«Սրանք հանձնում են հողերը, չեն կարողանում ՀՀ սուվերեն տարածքից թշնամի ագրեսոր պետության զինյալ խմբերին հեռացնել, փոխարենն անընդհատ փլուզում ու կործանում են ամբողջ ինստիտուտները, որոնք հիմք են պետականության համար: Մի քանի տարի առաջ կարող էին ոչ կոմպետենտ լինել, բայց հինգ տարվա ընթացքում նման վարքագիծ դրսևորելն արդեն ոչ կոմպետենտ լինել չէ: Այս մարդիկ կոնկրետ, ծրագրավորված կործանում են պետությունը: Իրական խաղաղության հասնելու համար առաջին հերթին հարկավոր է ձերբազատվել մեր թիկունքում նստած պետականակործան իշխանազավթներից»,ասաց նա՝ շեշտելով, որ երբ մեր երկիրը նորից ողնաշարը ուղղի, ամուր ողնաշարով նստի բանակցային գործընթացի սեղանի շուրջ, նոր կարող ենք մտածել մնացածի մասին: Գևորգ Գևորգյանի խոսքով, վերոնշյալ ծրագրավորված քայլերի պատճառով է նաև, որ այսօր ոչ մի երկիր մեր կողքին չէ:

«Ոչ մի պատժամիջոց չի կիրառվում Ալիևի ռեժիմի ռազմական, դիվերսիոն գործողությունների դեպքում: Միայն խոսքերով, դեկլարատիվ փաստաթղթերով ու հայտարարություններով աղետները կանգնեցնել հնարավոր չէ: Սրանք գործընթացներ են, որոնք ավելի լուրջ մոտեցումներ են պահանջում: Մինչ օրս չի արվել այդ ամենը, քանի որ այս իշխանազավթներին ոչ ոք չի հարգում: Չեն հարգում, որովհետև կործանում են պետականությունը՝ ոչնչացնելով բնօրրանը, մարդկանց կտրելով բնօրրանից: Եթե մեր հանրության որոշակի շերտեր դեռ չեն հասկացել կամ կան շերտեր, որոնք հասկացել, բայց լռում ու սպասում են հրաշքների, ապա միջազգային հանրությունը ղեկավարների մակարդակով լավ տեսնում է այս ամենը: Ու նրանք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ երբ դու ոչինչ չես ուզում քեզ համար անել, մենք ի՞նչ կարող ենք քեզ համար անել»,-ասաց նա:

Հաշվի առնելով, որ Արցախն արդեն 3 ամիս է՝ շրջափակման մեջ է, Գևորգ Գևորգյանը հավելեց. «Արդեն 85 օր մարդիկ գրամներով հաց են առնում: Այս մասին 21րդ դարում խոսելն ու հետո հանգիստ նստելը մարդասիրական չէ, ճիշտ չէ, պետականակենտրոն չէ: Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում նստում ու խոսում են այն մասին, թե շատ են սիրում ժողովրդին: Կեղծ է: Ժողովրդին սիրողը վայրկյան առաջ ամեն ինչ է անում նույն ժողովրդին այդ վիճակին չհասցնելու համար, այդ թվում՝ պարտադրելով, ուժով, ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրելով է դա անում, որովհետև հայրենիքի ու ժողովրդի մի մասը շրջափակման մեջ է: Այս իշխանազավթների դեպքում ամեն ինչ անտերության է մատնված»:

Նա շեշտեց՝ ոչ թե ժողովրդի մի հատվածը կամ ընդդիմադիր որոշ գործիչները, այլ ամբողջ ազգը պետք է կենտրոնացած լինի Արցախի խնդրի վրա: «Այսօր բանակցությունների իմիտացիա կա: Միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, թե ինչ-որ բան են բանակցում: Նույն ժամանակ Ալիևի ռեժիմը կենտրոնացած է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վրա, այս անգամ ամենամեծ թիրախը ՀՀ-ն է՝ մայրաքաղաք Երևանով: Ի դեպ, Ալիևի ու այստեղ իշխանություն զավթածի կողմից հաճախ «Հայաստանի կապիտուլ յացիայի» մասին խոսույթ է նկատվում: Ճիշտ է, այստեղի իշխանազավթն այդ մասին խոսելիս հայտարարում է դրա անընդունելի լինելու մասին, բայց նման թեզերն առհասարակ ինչպե՞ս կարելի է շրջանառել:

Կամաց-կամաց շրջանառելով՝ փորձում են բթացնել, թմրեցնել հանրության ուշադրությունը, հոգնեցնել: Մեծ հաշվով, շատ ավելի վտանգավոր փաստաթղթի ստորագրումից առաջ միշտ ռազմական գործողություններ, բանակցային գործընթացի իմիտացիաներ են եղել, որից հետո, իբրև թե, ստիպված փաստաթղթերի ստորագրմանն են գնում՝ ի վնաս երկրի ու հայ ժողովրդի: Հիմա էլ մի հեքիաթ կհորինեն, կասեն՝ «եթե չստորագրենք, շատ ավելի վատ է լինելու»:Իրականում հանձնման գործընթացներ են, պետությունը ոչնչացնելու, հայ ժողովրդին իր բնօրրանից կտրելու գործընթացներ: Այս ամենը հասկանալով՝ մեկ րոպե առաջ պետք է վռնդել սրանց, որից հետո թուրքը ոչինչ չի անելու, քանի որ իր համար այստեղ այլևս վերոնշյալ բարենպաստ իրավիճակը չի լինելու»,-եզրափակեց Գևորգ Գևորգյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay