Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ ստեր է տարածում․ Էդմոն Մարուքյանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունների մասին
БЛОГՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը միշտ կեղծ լուրեր է տարածում նոր սադրանքներից կամ հարձակումներից առաջ։
«Ադրբեջանական դիվերսիոն խմբի երեկվա հարձակումը վերջին նորությունը չէ։ Այսօր Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում հայկական դիրքերից կրակոցների մասին։ Նոր սադրանքի կամ հարձակման նախապատրաստվելիս Ադրբեջանը միշտ նման ստեր է տարածում։ Միջազգային հանրությունը պետք է զսպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր հարձակումները»,- գրել է Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում։




















































