Ереван, 05.Май.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ

БЛОГ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա այսօրվա հարձակման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«1. Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում էոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում:

2. Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ:

3. Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան:

4. Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:

5. Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում:

6. Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ:

7. Եթեըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչու՞ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա:

8. Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից:

Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ:
Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ:

Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ:

Հ.Գ. Խորին վշտակցությունս զոհված ոստիկանների հարազատներին և շուտափույթ բուժում վիրավոր ոստիկանին»,-նշել է նա:

Концерт «Звонкое будущее» объединил юных музыкантов Армении и России Политические «шутки» с ужасной долей правды: «Паст»Число покупателей и продавцов в Армении удвоилось: «Паст»«Отмена декларации - это вопрос времени»: «Паст»«Ядерную базу превратили в сарай для скота»։ бывший министр раскрывает скобки: «Паст»Общество вовсе не «спит», и это очень раздражает власти: «Паст»Знаменитый Time Magazine коснулся Армении: что издание оценило как национальное богатство? «Паст»Примаков: Россотрудничество рассчитывает на позитивный результат по Русскому дому в БакуПутин показал свою квартиру в Кремле с лепниной и белым роялемМинистр финансов: Государственный долг Армении составляет 5 трлн. 318 млрд. драмовКитай изучает заявления США о готовности к торговым переговорамТрамп объявил 8 мая Днем Победы во Второй мировой войнеМИД Ирана: Тегеран стремится урегулировать разногласия с США путем переговоровReuters: прибыли от сделки по минералам может не быть еще 10 летВ Лос-Анджелесе и Нью-Йорке прошли акции протеста против политики администрации Дональда ТрампаТрамп предлагает исторически рекордный бюджет на армию СШАUcom и Impact Hub Yerevan запускают второй этап программы поддержки зеленых инноваторов Названы авиакомпании, максимально загрязняющие окружающую среду в ЕвропеАмериканские ученые разработали суперточные атомные часыВ США планируют мегадорогой парад по случаю Дня рождения ТрампаГерой Арцаха обратился к Владимиру ПутинуИмператорский дворец Японии уволил сотрудника, укравшего деньги у правящей семьи на сумму 24 900 долларовАдминистрация Эрдогана опровергла заявления о прослушивании депутатов парламента«Этк»: Деньги, выделенные на организацию концерта Снуп Догга, до сих пор не возвращены в госбюджетСовет по защите прав граждан Арцаха продолжит работу в здании представительстваИндия сообщила об очередном нарушении Пакистаном режима огня на линии контроляУкраина и США подписали соглашение о недрахДва человека погибли, 15 ранены в результате российских ударов по ОдессеУспешная миссия фонда «Музыка во имя будущего» в ДубаеСудья Артуш Габриелян арестованТрамп заявил, что более 100 стран ведут с США переговоры по торговым сделкамNHK: на западе Японии автомобиль въехал в группу школьниковВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯФинляндия приняла закон об ограничении использования мобильных телефонов в школахBMW расскажет о будущем обновленного бренда Alpina в 2026 годуAxios рассказывает, что о чем говорили Зеленский и Трамп перед похоронами папы римскогоFAZ: Пекин частично отменил введенные в 2021 году санкции против ЕвропарламентаЕврокомиссия выделила €910 млн в Оборонный фонд ЕСВ Турции арестовали 18 чиновников Стамбула в рамках усиления репрессийНаходящийся под домашним арестом бывший офицер СНБ Арам Гаспарян перенес инфарктNTV: сопредседатель СДПГ Клингбайль станет вице-канцлером, министром финансовВТБ (Армения) поддержал межвузовскую «Универсиаду – 2025»В Курской области погибли 600 солдат из КНДР, утверждает разведка Южной КореиВозле села Талворик будут основаны интенсивные сады персика и нектарина площадью 182 гектараУченые узнали о ранее неизвестном полезном свойстве кофеМириам Ланской: Азербайджан использует мирный процесс с Арменией, чтобы избежать ответственностиFrontiers in Physiology : Женщины превосходят мужчин в самых экстремальных видах деятельностиСильный пожар возник на рынке в ТбилисиТрамп верит, что Путин хочет остановить войну, но допускает, что ему «морочат голову»Госдеп вновь предупредил, что США могут выйти из переговоров по Украине