Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՐՏԻ). Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ մատուցվել է պաղպաղակ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Չինաստան՝ Ծառատնկման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1727- տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը: Հալիձորի բերդում ամրացած Դավիթ-Բեկի զորքը հանկարծակի հակահարվածով ջախջախել է բազմակի անգամ գերազանցող թշնամուն՝ դուրս մղելով նրան Սյունիքից։ Թուրքական բանակը կորցրել է 13000 զինվոր և 148 մարտական դրոշ։

1878- ծնվել է ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։

1893- ծնվել է բանասեր, արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը։

1937- ծնվել է նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը։

1940- ծնվել է ֆիզիկոս Ռաֆայել Համբարձումյանը։

1941- ծնվել է պատմաաշխարհագրագետ, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը։

1980- վախճանվել է արձակագիր, լրագրող Վախթանգ Անանյանը։

1981- ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբի երկու անդամներ Փարիզի փողոցներից մեկում կրակ են բացել և սպանել թուրքական դեսպանատան երեք աշխատակիցների, որից հետո թաքնվել են։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիբանանի հետ։

2005-Վրաստանի երիտասարդական կազմակերպությունների ազգային միությունը և Վրաստանի Հայկական միությունը, փորձելով լուծել հայ և վրաց եկեղեցիների միջև Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ծագած տարաձայնությունները, Թբիլիսիում համատեղ «հաշտեցման երթ» են իրականացրել:

2008 - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Շենան Թեյլորին։

2008- Մարտակերտի շփման գծում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի է ունեցել ռազմական ընդհարում։

2008- ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները ստորագրել են համատեղ հայտարարություն ներքաղաքական իրավիճակի մասին:

2009-նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետ:

2010-ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի նախագծին:

2011- վախճանվել է հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսոր և Իրանի աստղագիտության պատմության մեջ առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադի Ալենուշ Տերյանը։

2015- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով երեք մարդ է զոհվել:

ԱՇԽԱՐՀ

1152- Ֆրիդրիխ 1-ին Շիկամորուսը դարձել է Գերմանիայի թագավոր։

1193- վախճանվել է Եգիպտոսի և Սիրիայի քուրդ նշանավոր սուլթան, Այուբիդների տոհմի հիմնադիր Սալահ ադ Դինը։

1561 - իտալացի կարդինալ Կարլո Կարաֆան դարձել է վերջին կաթոլիկ առաջնորդը, որը մահվան է դատապարտվել Հռոմի պապի կողմից։

1678- ծնվել է իտալացի երգահան, ջութակահար և դիրիժոր Անտոնիո Վիվալդին։

1789 - Նյու Յորքում աշխատանքն է սկսել ԱՄՆ-ի առաջին Կոնգրեսը, որով իսկ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի առաջին Սահմանադրությունը։

1791- Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։

1813 - ԱՄՆ-ում նախագահ Մեդիսոնի երդմնակալության ժամանակ պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական ընդունելության ընթացքում մատուցվել է պաղպաղակ։

1832- վախճանվել է ֆրանսիացի հնէաբան և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլ յոնը։

1852- վախճանվել է ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ Նիկոլայ Գոգոլը։

1872-վախճանվել է դանիացի գրող Յոհանես Քարստեն Հաուխը։

1877 - ամերիկացի գյուտարար Էմիլ Բերլիերը ստեղծել է միկրոֆոնը։

1880 - ամերիկյան «Նյու Յորք Դեյլի Գրաֆիկ» թերթում առաջին անգամ տպագրվել է լուսանկարի կրկնօրինակ։

1916- ծնվել է անգլիացի հոգեբան Հանս Յուրգեն Այզենկը։

1918-Ատլանտյան օվկիանոսում՝ Բերմուդյան եռանկյունու շրջանում անհետ կորել է «Ցիկլոպ» ռազմա-ծովային նավը, իսկ անձնակազմի 306 անդամները անհետ կորել են։

1936 - իր առաջին թռիչքն է իրականացրել գերմանական «Հինդենբուրգ» դիրիժաբլը։

1951- ծնվել է անգլիացի երգիչ, երաժիշտ Քրիս Ռին։

1955 - ճապոնական «Sony» ոչ մեծ ընկերությունը, հանդիսանալով նորեկ շուկայում, սկսել է գրպանի տրանզիստորային ռադիոընդունիչների արտադրություն։

1975- Եղիսաբեթ 2-րդ թագուհին Չարլի Չապլինին շնորհել է ասպետի կոչում։

1980- Ռոբերտ Մուգաբեն դարձել է Զիմբաբվեի առաջին սևամորթ վարչապետը։

2004- Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակի կապակցությամբ հրապարակել է ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ «ՖԻՖԱ-ի 100»-ը։

2006 - գոր ծարկ վել է ցան ց ա յ ի ն «Одноклассники» նախագիծը։

2010-վախճանվել է խորհրդային և աբխազական պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան։

2012- Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ է ընտրվել Ռուսաստանի նախագահ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»