Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Որևէ փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է ոչ թե խարխլել Հայկական պետության հիմքերը, այլ վերջ տալ Հայկական Երրրոդ Հանրապետության գոյությանը»

ОБЩЕСТВО

Փետրվարի 24-ին և 25-ին «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ տեղի ունեցավ «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովը, որի արդյունքները ներկայացվեցին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

«Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ներկայացրեց համաժողովի համակազմակերպիչների հայտարարությունը, որի հիմնական դրույթները հինգն էին: «Առաջին՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է: Երկրորդ՝ Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելն անթույլատրելի է, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը: Երրորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման քաղաքական, դիվանագիտական մեխանիզմներն ու հնարավորություններն ամենևին սպառված չեն: Չորրորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը, ՀՀ-ի հետ վերամիավորվելու հեռանկարով, ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտականությունն է, այն բխում է ՀՀ անկախության հռչակագրից և Սահմանադրությունից: Հինգերորդ՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի առանցքային առաքելությունն է, այն պետք է նոր շունչ ստանա, դուրս բերվի ներքաղաքական հակասությունների և աշխարհաքաղաքական նախընտրությունների տրամաբանությունից»,-ընդգծեց Չալաբյանը՝ հավելելով, որ իրենք վճռական են իրենց հասու բոլոր միջոցներով ՀՀ գործող իշխանություններին հետ պահելու Արցախի հարցում վարվող հակաօրինական և կործանարար քաղաքականությունից:

Հայտարարությունը ստորագրել են համաժողովի համակազմակերպիչներ «Համախմբում» շարժումը, «5165» շարժումը, «Արար» հիմնադրամը, «Գենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն հիմնադրամը, «Այլընտրանքային նախագծեր» խումբը, «Քաղաքագետների հայկական ասոցիացիան», «Կոնցեպտուալ հարթակ» նախագիծը և «Գյումրու ազգային արժեք» ակումբը:

«Գենեսիս Արմենիայի» ղեկավար Աբրահամ Գասպարյանն, անդրադառնալով հայտարարության դրույթներին, խոսեց մի քանի հիմնական շեշտադրումների մասին:

Գասպարյան ասում է՝ ցանկացած միջազգային ատյանում, քաղաքական պլատֆորմում մեր «պահանջատիրական» ասելիքը պետք է ունենա «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և Արցախը կայացած պետություն է» վերնագիրը: «Ինչ վերաբերում է հայտարարության երկրորդ կետին, պետք է նշել հետևյալը՝ չկա առանձին Արցախի խնդիր, առանձին վերցված Հայաստանի խնդիր: Մեր տարածաշրջանում գոյություն ունի հայկական լինելիության, հայկական էքսզիստենցիալ գոյության խնդիր: Համաժողովի ընթացքում բոլորս էինք ասում, որ Արցախյան հարցը Հայկական հարցի համընդհանուր շարունակականությունն է և կարևորագույն բաղադրիչը: Նոր չենք ճանաչում Ադրբեջանի ագրեսիան կամ թշնամական քաղաքականությունը»,-ընդգծում է բանախոսը:

Հաջորդիվ անդրադառնում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: «Հայաստանի գործող իշխանությունը քարոզչական տարբեր մանիպուլյացիաներով հանրությանն ասում է, որ 1991 թ.-ի դեկտեմբերին, երբ Ալմա Աթայում կնքվել է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման պայմանագիրը, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այստեղ երկու կարևոր դիտարկում անենք: Նախ՝ Հայաստանը և Ադրբեջանը Մինսկյան միջազգայնորեն ճանաչված միակ մանդատակիր կառույցի շրջանակում բանակցել են տարբեր բանաձևերի, սկզբունքների շուրջ՝ բացառությամբ Ալմա Աթայի համաձայնագրի: Հայաստանի ոչ մի իշխանություն միջազգային կոնվենցիոնալ դաշտում այդ փաստաթուղթն առաջ չի բերել: Հայաստանի Գերագույն խորհուրդն այս համաձայնագիրը վավերացրել է մեկ հստակ վերապահումով, սակայն Հայաստանի գործող իշխանություններն անտեսում են այդ փաստը: Գերագույն խորհուրդը, 1992 թ.-ի հունիսի, նաև հուլիսի 8-ի որոշումներով ընդունել է հստակ բանաձև՝ ՀՀ-ն չի կարող կնքել որևէ փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, որ Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս: Սակայն այս թեզերը միտումնավոր դուրս են թողնվում դաշտից: ՀՀ իշխանությունները խոսում են Արցախի հարցը փակված լինելու մասին, հարց նրանց՝ Բերձորի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ցույց տվեք որևէ պետություն, միջկառավարական ու միջպետական որևէ կազմակերպություն, խոսքն ազդեցիկների մասին է, որոնք կոչ չեն արել Ադրբեջանին վերաբացել միջանցքը: Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, ավելին՝ նույն Բերձորի միջանցքի փակ լինելու հարցը միջազգային հանրությունը չի դիտարկում որպես Ադրբեջանի ներքին խնդիր:

Այս կետի տակ առանձնացրել ենք նաև Հայկական Սփյուռքը: Վերջին չորս տարվա ընթացքում նկատում ենք, որ Հայկական Սփյուռքի ներսում ստեղծվել են ջրբաժաններ, ժամանակակից և ավանդական Սփյուռքի ներսում առաջացել է անջրպետ, և դրա մեղավորը ՀՀ գործող իշխանության վարած քաղաքական կուրսն է: Նախկինում, անկախ ՀՀ-ում գործող իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից, կար երկու առանցքային՝ անվտանգային և արտաքին քաղաքական թեմա, որոնց շուրջ սփյուռքահայ կառույցները, կուսակցությունները, եկեղեցին՝ իր թեմերով, ունեին կոնսենսուս՝ Հայկական պահանջատիրության փաթեթ և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում»,-նշում է հիմնադրամի ղեկավարը:

«Սուտ ու կեղծիք է այն պնդումը, թե Արցախն ինքն իր գլխի ճարն առանձին է տեսնելու»,-շարունակում է Գասպարյանն՝ անդրադառնլով հայտարարության չորրորդ կետին: «ՀՀ Անկախության փաստաթղթում հստակ նշված է՝ Հայաստանի անկախ պետության իրավական պարտավորվածությունը Արցախի հարցի նկատմամբ, ինչպես նաև ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքների կամ պահանջատիրական թղթածրարին տեր կանգնելու իր պարտավորությունը: Ամենևին էլ պատահական չհամարեք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վերջին 2-3 ամիսների ընթացքում այն ակնարկները, երբ խոսվում էր Անկախության հռչակագրի տեքստը վերախմբագրելու մասին: Որևէ փաստաթղթի ստորագրում, որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է ոչ թե խարխլել Հայկական պետության հիմքերը, այլ՝ վերջ տալ Հայկական երրորդ Հանրապետության գոյությանը»: Պատահական չէ, որ հինգերորդ կետին անդրադառնալով, Ա. Գասպարյանը կոչ ուղղեց երիտասարդներին՝ սա մեր երկիրն է, մեր պետությունը, պատասխանատվությունը մերն է, ուստի պետք է համախմբվել:

«Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց համաժողովի համակազմակերպիչների հետագա քայլերը: «Առաջին հերթին պետք է կոտրենք հանձնվողականության շղթան: Հանձնել Քարվաճառը, Ակնան, 35 հզր. զինվորի կյանք փրկելու համար, հանձնել Արցախը Հայաստանի 29,8 կմ տարածքը պահպանելու և 3 մլն մարդու կյանք փրկելու համար: Չենք կարող նման հանձնվողականությամբ գոյություն ունենալ: Մեր քարոզչությունը տանելու ենք հակառակ ուղղությամբ՝ պահպանել Արցախը հայ ժողովրդի գոյությունը երաշխավորելու համար: Մեր գործողություններն ուղղված են լինելու տարբեր հասցեատերերի, առաջին հերթին՝ երիտասարդներին: Հանդիպումներ ենք ունենալու գիտակրթական հաստատություններում՝ ուսուցիչների ու դասախոսների հետ, քանի որ նրանք ինֆորմացիայի աղբյուր են նաև երիտասարդների համար: Հանդիպումներ են կազմակերպվելու պետական կառույցների աշխատակիցների հետ: Մեր գործողությունների մինիմում ծրագիրը պետք է լինի այն, որ մարդիկ ստիպեն այս իշխանություններին հետ կանգնել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթղթի ստորագրումից: Բոլորս այս առումով անելիք ունենք, այս հարցում պետք է մի կողմ դնել քաղաքական ու կուսակցական բոլոր անհամաձայնությունները»,-եզրափակեց Մ. Սողոմոնյանը:

Լուսինե Առաքելյան

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы