Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կշարունակենք մեր աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի հաղթանակի համար. ՆԱՏՕ-ի հայտարարությունը պատերազմի 1 տարին լրանալու կապակցությամբ

МЕЖДУНАРОДНОЕ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հայտարարություն են տարածել ռուս-ուկրաինական պատերազմի առաջին տարին լրանալու կապակցությամբ՝ կոչ անելով Մոսկվային անհապաղ դուրս բերել զորքերը։

Դաշնակիցները հայտարարել են, որ այս պատերազմի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը:

«Ռուսաստանի գործողությունները խախտում են ԵԱՀԿ սկզբունքներն ու պարտավորությունները և լրջորեն խաթարում միջազգային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև կանոնների վրա հիմնված միջազգային կարգը: Թեև մենք Ռուսաստանին կոչ ենք արել կառուցողականորեն ներգրավվել Ուկրաինայի հետ վստահելի բանակցություններում, Ռուսաստանը իրական բացություն չի դրսևորել արդար և կայուն խաղաղության նկատմամբ:Մենք վճռական ենք մնում Ռուսաստանի վրա համակարգված միջազգային ճնշումը պահպանելու հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը որակել է վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ սպառնալիքը եվրաատլանտյան անվտանգությանը և վերահաստատել համերաշխությունը Ուկրաինայի ղեկավարության և ժողովրդի հետ՝ իրենց ազգի, իրենց հողի և ընդհանուր արժեքների հերոսական պաշտպանության գործում:

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր քաղաքական և գործնական աջակցությունը Ուկրաինային, քանի որ այն պաշտպանվում է ռուսական ներխուժումից, և կշարունակենք մեր աջակցությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ օգնելու Ուկրաինային հաղթել... Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության և սեփական անվտանգության մեխանիզմներն ընտրելու անքակտելի իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ։

Նրանք նաև համոզմունք հայտնեցին, որ Ռուսաստանի պատերազմը սպառնում է համաշխարհային անվտանգությանը։

«Ռուսաստանի էներգետիկ շանտաժը, նրա ազդեցությունը համաշխարհային պարենային մատակարարումների վրա, նրա չարամիտ հիբրիդային գործունեությունը, նրա համաշխարհային ապատեղեկատվական արշավը և անպատասխանատու միջուկային հռետորաբանությունն ակնհայտորեն ցույց են տալիս Ռուսաստանի անտեսումը միջազգային նորմերի և ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդկանց բարեկեցության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

ՆԱՏՕ-ն կրկին հիշեցրել է, որ կազմակերպությունը պաշտպանական դաշինք է։

«Մենք պատրաստ ենք դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանել բոլոր սպառնալիքներից և մարտահրավերներից: Մեր հավատարմությունը Վաշինգտոնի պայմանագրին, ներառյալ 5-րդ հոդվածը, անսասան է: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ... Մենք կշարունակենք ամրապնդել մեր գործընկերությունն Ուկրաինայի հետ՝ նրա եվրա ատլանտյան նկրտումների առաջընթացին զուգահեռ: Մենք նաև ամրապնդում ենք մեր մյուս գործընկերությունները, այդ թվում՝ օգնելով այն երկրներին, որոնք առավել ենթարկված են Ռուսաստանի բացսական ազդեցությանը։ Ուկրաինայի խիզախ ժողովրդի վճռականությունը կոտրելու Ռուսաստանի փորձերը ձախողվում են. մեկ տարի անց ուկրաինացիները քաջաբար պայքարում են ազատության և անկախության համար։ Մենք նրանց կողքին ենք»,- ասված է հայտարարության մեջ։

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG