Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Իմ երազանքներին ու նպատակներին հասնելու էներգիան եղբորիցս եմ ստանում». Կառլենը Շիրակի մարզի Կապս գյուղից էր. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառլենի մասին զրուցելու էի մայրիկի հետ: Պայմանավորվել էինք, զանգահարեցի, հենց առաջին րոպեներին ու առաջին հարցերից հետո տիկին Աննան ասաց՝ թող աղջիկս պատմի Կառլենիս մասին: Հուզմունքն Անիի և իմ զրույցի ավարտին անգամ թույլ չտվեց մայրիկին խոսել անմահացած որդու մասին: Կառլենը ծնվել է 2002 թ.-ին՝ Շիրակի մարզի Կապս գյուղում: Քույրիկը՝ Անին, որի հետ Կառլենի տարիքային տարբերությունն ընդամենը մեկ տարի է, պատմում է. «Փոքր տարիքից շատ աշխույժ, չարաճճի, էներգիայով լեցուն երեխա էր: Որքան մեծանում էր, այդ չարաճճիությունը նվազում էր: Հասուն տարիքում արդեն խելոք էր ու հավասարակշռված: Անսահման բարի էր ու ազնիվ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Անին:

Կառլենը սովորել է Կապսի միջնակարգ դպրոցում։ Անիի խոսքով, դպրոցական տարիներին սովորելու հետ մեծ սեր չուներ: «Շատ էր սիրում Հայրենագիտություն և Հայոց պատմություն առարկաները, մեծ էր սերը նաև այս երկու առարկաների ուսուցիչների հանդեպ: Կառլենը սիրված էր թե՛ դասընկերների, թե՛ ուսուցիչների կողմից: Դպրոցում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման ժամանակ ինքն առաջին մասնակիցներից մեկն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Սովորելու հետ մեկտեղ 2009 թ.-ից հաճախում էր ըմբշամարտի պարապմունքների, 2010 թ.-ին ստացել է իններորդ քյու որակավորումը և համապատասխան պատվոգիր։ Կառլենը շատ երազանքներ ուներ։ Դրանցից մեկը կապված էր խոհարարության հետ, երազում էր հմուտ խոհարար դառնալու մասին. «Մտածում էր ծառայությունից վերադառնալ և քոլեջներից մեկում խոհարարություն սովորել: Վերջին տարիներին որոշակի հմտություններ ձեռք էր բերել նաև ընկերոջ հետ աշխատելիս, որը ռեստորաններից մեկում խոհարար էր»: 2020թ. հուլիսի 28-ին զորակոչվում է բանակ: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Ջրականում:

«Շատ լավ էր տրամադրված նախքան ծառայության մեկնելը: Կառլենը քչախոս էր, և երբ արդեն ծառայության ամիսներին հարցնում էինք իրեն՝ ինչպես է, միշտ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, գոհ եմ ու վերջ: Մեզ իր առաջին նկարները սեպտեմբերի 26-ին էր ուղարկել: Սպասում էինք, որ հնարավորություն լինի իր մոտ գնանք, սակայն կարանտին էր, թույլ չէին տալիս, անգամ երդմնակալության արարողությանը չկարողացանք ներկա գտնվել»,-ասում է Անին:

Կառլենը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է ռազմական գործողություններին, եղել իր ընկերների կողքին։ «Պատերազմի ընթացքում իր հետ խոսել ենք ընդամենը երեք անգամ՝ սեպտեմբերի 27-ին, հոկտեմբերի 12-ին և 14-ին: Սեպտեմբերի 27-ին իր հեռախոսով է զանգահարել, ասաց՝ եթե անծանոթ համարից զանգահարեն ու ասեն, որ գերի եմ ընկել կամ զոհվել եմ, չհավատաք: Հնարավոր է՝ հեռախոսս կորցնեմ, փաստաթղթերս ուրիշի ձեռքն ընկնի: Հոկտեմբերի 12-ի կեսօրին ենք զրուցել, զանգել էր ընկերոջ համարից, ընդամենը երկու բառ է ասել՝ ամեն ինչ լավ է, էլի կզանգեմ: Մյուս զանգը եղել է հոկտեմբերի 14-ին: Կրկին ասաց՝ «մա՛մ, հանգիստ եղիր, ամեն ինչ լավ է, իմ հետ ամեն ինչ կարգին է», բայց այդ օրն իր ձայնն անհանգիստ էր: Ասաց, որ հեռախոսը կորցրել է, եթե զանգեր ստանանք, որևէ բանի չհավատանք: Դա եղել է իր վերջին զանգը»:

Կառլենն ընտանիքի անդամներին հավաստիացրել է, որ նորակոչիկների համար նախատեսված թաքստոցում է, սակայն իր ծառայակից ընկերների հետ հենց առաջին օրերից եղել է առաջնագծում: Ընկերները պատմում են, որ ոտքի վիրավորում է ունեցել, սակայն չի դադարել օգնել իր ընկերներին՝ վիրավորներին ու զոհված զինվորներին մարտադաշտից դուրս բերելու հարցում։ Անին շարունակում է պատմել, թե ինչ է տեղի ունեցել հետո՝ անդրադառնալով եղբոր զոհվելու հանգամանքներին. «Տղաներին Ջրականից խմբով տեղափոխել էին Հադրութ: Այդ ժամանակ Հադրութն ամբողջությամբ գրավված է եղել, բայց իրենց ղեկավարը միտումնավոր թե պատահականության հետևանքով տղաներին տարել է այնտեղ, մնացել են դպրոցի նկուղային հարկում 2-3 օր, դրանից հետո շրջափակման մեջ են ընկել: Այդ ընթացքում շատ գերիներ են ունեցել ու նաև մեծ թվով զոհեր: Հենց Հադրութում էլ Կառլենը զոհվել է անօդաչուի հարվածից»:

Կառլենի ընտանիքը շատ երկար ժամանակ որդուց որևէ լուր չի ունեցել: «Դեկտեմբերի 15-ին իր փաստաթղթերը գտել էին ուրիշ զինվորի մոտ: Հետո պարզվեց, որ երբ ընկերը վիրավորվել է, Կառլենն իր հագուստը տվել է նրան, հենց այդ հագուստի գրպանից գտել էին իր փաստաթղթերը: ԴՆԹ անալիզ արեցին, սակայն համապատասխանություն չկար: Մինչև 2021 թ. հունիսի 11-ը իրենից որևէ տեղեկություն չունեինք, համարվում էր անհետ կորած: Ութ ամիս անց ԴՆԹ անալիզի միջոցով հաստատվեց Կառլենի ինքնությունը»:

Հիմա Կառլենը հայրենի Կապսում է՝ իր տանը մոտ, գյուղի ընտանեկան գերեզմանատանը, ընտանիքն է այդպես որոշել: Անին ասում է՝ դեռ փոքրուց շատ մտերիմ էին եղբոր հետ: «Մեզ անգամ ասում էին, թե կարծես զույգեր լինենք: Եթե մեկս հիվանդանում էր, մյուսն էլ էր հիվանդանում: Այս ընթացքում ինձ համար շատ դժվար է եղել, բայց ինձ ուժ տվողն ինքն է, իմ երազանքներին ու նպատակներին հասնելու մոտիվացիան ու էներգիան իրենից եմ ստանում»,-եզրափակում է Կառլենի քույրիկը:

Հ. Գ. - Կառլեն Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay