Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ժողովրդական էյֆորիայով իշխանության եկած «լիդերների» աղետաբեր ստվերները. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցումային փուլում գտնվող երկրներին բնորոշ երևույթ են քաղաքական ցնցումները։ Իսկ այդ քաղաքական խմորումների պարագայում բացառված չեն կտրուկ փոփոխությունները, որոնց արդյունքում հնարավոր է՝ որոշ ամենաանսպասելի «լիդերներ» միանգամից հայտնվեն իշխանության ղեկին։ Ու երբ այդ «լիդերները» ժողովրդի ձեռքերի վրա գալիս են իշխանության և սկսում կտրուկ փոփոխություններ իրականացնել, սկզբից թվում է, թե շուտով երկիրը զարգացման ամուր հիմքերի վրա են դնելու, ամեն ինչ դեպի դրական է փոխվելու, վերանալու են նախկին արատավոր երևույթները։ Սակայն ժամանակի ընթացքում նրանց կառավարումը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ուղղակի պատեհապաշտներ են, որ մեծամասամբ արտաքին որոշ ուժերի ձեռամբ ճիշտ պահն օգտագործելու կամ նախորդ իշխանության սխալների արդյունքում հայտնվել են պետության կառավարման ղեկին։ Իրենց պաշտոնավարման շրջանում նրանք պետությունը տանում են դեպի արկածախնդրություն և խաղադրույք կատարում երկրի ճակատագրի վրա, ինչը շատ դառը հետևանքների է հանգեցնում՝ բերելով պատերազմի, տարածքային կորուստների և այլ աղետների։

Արդյունքում ոչ միայն մոռացվում է, թե այդ ղեկավարներն ինչպիսի հզոր էյֆորիայի հոսքի վրա են իշխանության եկել, ինչ մեծ խոստումներ են տվել, ինչպես է իրենց ժողովուրդը սկզբից դիմավորել, այլ հիշվում են միայն նրանց բերած կորուստները։ Այլ կերպ ասած՝ այդ մարդիկ ասոցացվում են պարտության և աղետների հետ։ Պետության ղեկավարներին բնորոշելու առումով հետաքրքիր է հատկապես Միխեիլ Սահակաշվիլու օրինակը, որն առանց լուրջ դիմադրության, վարդը ձեռքին մտավ Վրաստանի խորհրդարան, ու ժողովուրդը տոնախմբությամբ դիմավորեց նրան՝ կարծելով, թե նա շատ խոստումնալից ղեկավար է, ուստի լուսավոր ապագա է բացվելու իրենց առաջ։ Բայց տարիների ընթացքում ոչ միայն Սահակաշվիլու փայլը մարեց, այլև նա երկիրն ուղղակի տարավ արկածախնդրության՝ ուղիղ առճակատման մեջ մտնելով Ռուսաստանի հետ, որի արդյունքում Վրաստանը ծանր վիճակում հայտնվեց ու տարածքային կորուստներ ունեցավ։

Ու Սահակաշվիլին այսպիսի իրողությունների միջոցով էլ մտավ պատմության մեջ, իսկ թե ինչ վիճակում է հիմա ինքը, արդեն այլ խոսակցության թեմա է։ Ուկրաինական պատերազմի ֆոնին ներկայում նույնպես Թբիլիսիին հակամարտության մեջ ներքաշելու վտանգը կա, բայց գործող ղեկավարությունը, հաշվի առնելով Սահակաշվիլու իշխանության դառը փորձը և պատմության դասերը, փորձում է հավասարակշռած քաղաքականություն վարել և թույլ չտալ, որ Վրաստանը դառնա աշխարհաքաղաքկան բախման թատերաբեմ։ Ի դեպ, «լիդերների» այս շարքին պատկանող օրինակ է նաև հենց Ուկրաինայի նախագահ Զելենսկին. ժամանակին շատերին թվում էր, թե քաղաքականություն մտած այս կոմիկական դերասանը ամենախոստումնալից գործիչն է, բայց իր խելահեղ պահվածքի ու Արևմուտքի ձեռքին գործիք դառնալու արդյունքում Ուկրաինան դարձել է պատերազմի թատերաբեմ, իսկ դրանից հասարակ մարդիկ են տառապում, երկիրն էլ ավերվում է։ Կարելի է որպես զուգահեռ ներկայացնել նաև Հայաստանի փորձը։

2018 թվականի գարնանը, երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական մեծ ալիքի վրա եկավ իշխանության, մարդիկ այնքան էին ոգևորվել, որ անգամ տոնում էին այդ իրադարձությունը՝ հրճվելով, որ նա երկիրն ազատեց նախկինների իշխանությունից։ Ու այդ ֆոնին որոշակի թվով մարդկանց թվում էր, թե ուր որ է պետք է դրվեն Հայաստանի հզորացման հիմքերը, շուտով պետությունը հեղափոխական առաջընթաց է ունենալու, Փաշինյանը համախմբելու է ժողովրդին ու շարժվելու է համազգային նպատակների իրականացման ճանապարհով։ Բայց Նիկոլի պաշտոնավարումը ցույց տվեց, որ նա հասարակությանը համախմբելու փոխարեն ատելության սերմեր է ցանում, իսկ համազգային նպատակների իրականացմանը հետամուտ լինելու փոխարեն հարվածի տակ է դնում ազգային արժեհամակարգի հիմնասյուները։ Ավելին՝ նրա կառավարման պայմաններում ոչ միայն կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, այլև այսօր ուղղակի վտանգի տակ է դրված նախ Արցախի, ապա նաև Հայաստանի գոյությունը։

Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մեր երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակաբար նոր պահանջներ է ներկայացնում։ Պետության խայտառակումը հասել է այն աստիճանի, որ հայկական կողմին նսեմացնելու համար թշնամական երկրի նախագահն ուղիղ Փաշինյանի դեմքին ասում է, թե Հայաստանը կապիտուլ յացիայի է ենթարկվել, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ուղղակի ծպտուն անգամ չի հանում այդ մասով։ Ու չնայած Փաշինյանը դեռևս պաշտոնավարում է, բայց որևէ իշխանություն հավերժ չէ, ու արդեն վստահաբար կարելի է ասել, որ նա ևս պատմության մեջ մնալու է որպես կորուստներ բերած ու պետությունը ծայրաստիճան թուլացրած ղեկավար։ Առնվազն թուլացրած...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Европейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС?