Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ալպինիզմ. ի՞նչ բարձունքներ են հաղթահարվել պատմության ընթացքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ալպինիզմի ծննդյան օր է համարվում 1786 թվականի օգոստոսի 8-ը, երբ երկու կտրիճներ նվաճեցին Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը։ Չնայած Մոնբլանը նվաճելու փորձեր նախկինում էլ էին արվել, բայց բոլորն էլ անհաջող էին եղել։ Կրթությամբ բժիշկ Միշել-Գաբրիել Պակարդը ուղեկցորդ Ժակ Բալմատի հետ բարձրացավ ծովի մակերևույթից 4810 մետր բարձրության վրա: Այդ նվաճումը սկիզբ դրեց ալպինիզմի՝ լեռնագնացության ծննդին` որպես սպորտաձև, իսկ այդ երկու անձանց հուշարձանը կանգնեցվեց լեռնագնացության համաշխարհային կենտրոնում՝ Ֆրանսիայի Շամոնի քաղաքում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին է վերջնականապես ձևավորվել լեռնագնացությունը՝ որպես սպորտային ուղղություններից մեկը։

Ստեղծվել են լեռնագնացների ակումբներ և ազգային ասոցիացիաներ, անցկացվել են նոր երթուղիներ, կառուցվել են կացարաններ մարզիկների գիշերակացի համար, հրատարակվել է հատուկ գրականություն։ Ռուսաստանում ալպինիզմի առաջացման սկիզբը համարվում է 1788 թվականը, երբ նավատորմի սպա Դանիիլ Գուսը և նրա ընկերները բարձրացել են Կամչատկայի հրաբուխ Կլ յուչևսկայա Սոպկա (4835 մ): Եվրոպայում 1800 թվականին գրավվել է Ավստրիական Ալպերը և նրա գագաթը՝ Գրոսգլոկները։ 1809 թվականին Մոնբլանը գրավել է առաջին կինը՝ Մարի Պարադին։ 1811 թվականին բարձրացել են Բեռնյան Ալպերի Յունգֆրաու գագաթը, Անդերը նվաճվել է 1835 թվականին, իսկ 1889 թվականին արշավանք է եղել դեպի Կիլիմանջարո: Կովկասի համար նման տարեթիվ է 1923 թվականը: Այդ տարվա օգոստոսին Թիֆլիսի համալսարանի դոցենտ Գ. Ն. Նիկոլաձեն իր ուսանողական թիմով բարձրացել է Կազբեկ լեռը:

1829 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Արարատի գագաթն են հասել Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը (նրա առաջին փորձը չէր հաջողվել. նա հասել էր 4365 մ բարձրության և հետ վերադարձել), Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը և չորս հայ շինական: Ալպինիզմում խիստ կանոններ չկան, հաշվի են առնվում նվաճված բարձունքների քանակը և երթուղու դժվարության կատեգորիան։ 20-րդ դարի սկզբին երկրագնդի բոլոր ամենաբարձր գագաթները նվաճվել են։ Համարձակ լեռնագնացներն սկսել են ավելի ու ավելի դժվար երթուղիներ գծել։ Որքան դժվար է լինում հասնել լեռան գագաթին, այնքան ավելի հետաքրքիր է մրցակցությունը։ Մագլցման արահետները աստիճանաբար դարձել են ավելի զառիթափ և անանցանելի։ Հայտնվել է «պատային ալպինիզմ» ուղղությունը: Նման կարգի երթուղիներն անցնում էին լեռների ուղղահայաց պատերի երկայնքով։ Այժմ այդ սպորտաձևը կոչվում է ժայռամագլցում։ Արդյունաբերական կառույցների ուղղահայաց մակերեսներով մագլցելը կոչվում է արդյունաբերական լեռնագնացություն:

1907 թվականին Թոմ Լոնգստաֆը դարձել է բարձր լեռնագնացության հիմնադիրը՝ նվաճելով Հիմալայներում գտնվող Տրիսուփ գագաթը (7000 մ): Երկրագնդի ամենաբարձր կետը՝ Ջոմոլունգմա լեռը (8848 մ) նվաճվել է 1953 թվականի մայիսին Էդմունդ Հիլարի և Թենզինգ Նորգեյի կողմից։ Այս սպորտաձևի զարգացման սկզբում ալպինիստներն օգտագործում էին ամենապարզ սարքավորումները բարձրանալու համար։ Սարքավորումը կազմված էր ամուր և երկար ալպենշոկից (անդունդները և ճեղքվածքները հաղթահարելու համար), գամասեղներով կոշիկներից և կացնից։ Ճոպանները խիտ էին ու հաստ, դրանք օգտագործվում էին միայն սառցադաշտերը կամ լեռնանցքները հատելիս, լեռնագնացները դրանցով կապում էին միմյանց։ Զառիթափ ժայռեր մագլցելու համար օգտագործվում էին ճանկերի նմանվող կեռիկներ։ Բայց նրանք այնքան էլ պինդ չէին և միշտ չէ, որ դիմանում էին։

Նման տեխնիկայի օգնությամբ բարձրացել են Ալպերի հիմնական գագաթները։ Սպորտաձևի զարգացման հետ մեկտեղ բարելավվել են նաև մարզիկների սարքավորումները։ Հայտնվել են քնապարկերը, վրանները, մատանիներով կեռիկները, սեպերը, կարաբինները, կրամպոնները, ապահովագրվելու համար սկսել են օգտագործվել թեթև ու ամուր պարաններ: Ընդհանրապես, լեռնագնացությունը վտանգավոր մարզաձև է, պատմությունը բավականաչափ ողբերգական դեպքեր է պահպանել, որոնք պատահել են լեռները նվաճողների հետ։ Տեխնոլոգիաների զարգացումը և ժամանակակից սարքավորումների օգտագործումը կոչված են եղել կանխելու նման իրավիճակների առաջացումը։ Արդյո՞ք մարդկային կարողություններին սահման կա: Այդ հարցին պատասխան չկա, քանի որ կան լեռներ, և կան մարդիկ, որոնք պատրաստ են հասնել դրանց գագաթներին, ուստի լեռնագնացությունը կշարունակի զարգանալ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения