Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ապրել երկրորդ անգամ, մնալ պատմության մեջ այնպես, որ Գերաս անունը տարածվի». 44-օրյա պատերազմում անմահացած Գերաս Ահարոնյանը նպատակների ցանկ էր կազմել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գերասի մայրիկի՝ տիկին Հերմինեի խոսքով, որդին փոքր տարիքից աշխույժ ու ճարպիկ երեխա էր, դադար չուներ: «Որոշեցինք իրեն տանել մարմնամարզության, որպեսզի էներգիան սպառի, բայց դա էլ բավարար չէր, նկարչության դասերի էր հաճախում, «Ինչուիկ» քոլեջ: Այնտեղ իրեն ասում էին՝ մեր նկարիչն է, շատ գեղեցիկ էր նկարում: Զուգահեռ նաև մանկապարտեզ էր գնում: Դպրոցին զուգահեռ ևս հաճախում էր նկարչության, մարմնամարզության դասերի: Բայց էներգիան չէր սպառվում»,նշում է զրուցակիցս:

Հիշում է՝ երբ որդին սկսեց առաջին դասարան հաճախել, տառերը գիտեր, նախադասություններ էր կազմում, գումարում և հանում կատարում. «Իր դասընկերները տառերի մասնիկներն էին սովորում, իսկ Գերասն այդ ամենն արդեն գիտեր: Դպրոցում սիրում էր բոլոր առարկաները, հավասարաչափ սովորում էր: Զարգացած էր տրամաբանությունը, մաթեմատիկայի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ: Երբ պետք է արդեն ավագ դպրոց հաճախեր, որոշեցինք, որ մաթեմատիկայի թեքումով դպրոցում պետք է շարունակի ուսումը: Իրեն ամեն ինչ հետաքրքիր էր, ցանկանում էր բոլոր բնագավառներին տեղյակ լինել: Կենսաբանություն, հոգեբանություն ու փիլիսոփայություն էր ուսումնասիրում: Սիրում էր կարդալ, բայց հիմնականում ոչ գեղարվեստական գրականություն: Սիրում էր Շերլոկ Հոլմսի մասին գրքերը կարդալ, գրքեր, որոնք տրամաբանող ու վերլուծող տարրեր ունեին: Պրպտող տեսակ էր: Դասընկերները ծննդյան առթիվ իրեն գլոբուս ու գիրք էին նվիրել, ասել էին՝ այնքան ենք փնտրել, որ քո սրտով գիրք գտնենք: Գիտելիքի հանդեպ իր վերաբերմունքն այլ էր, 13 տարեկանից համակարգչով ծրագրեր էր հավաքում, սոցիալական ցանցերի էջերում հետաքրքիր փաստեր ներկայացնում: Անընդհատ ինչ-որ բան էր փնտրում, երբեմն ասում էի՝ ընտրել ես մաթեմատիկան, միայն դրա վրա կենտրոնացիր, քեզ այլ ինֆորմացիայով մի ծանրաբեռնիր: Բայց ինքնակրթությունն իր համար առաջնային էր, միշտ ասում էր՝ մարդիկ գիտելիքով են տարբերվում, պիտի հերոսանանք մեր գիտելիքներով»,-պատմում է տիկին Հերմինեն:

Դպրոցն ավարտելուց հետո Գերասն ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետ, բայց ուսանող լինել չհասցրեց. «Տարկետում վերցրեցինք, որ գնա բանակ, վերադառնա ու շարունակի ուսումը»: Մայրիկն ասում է՝ որդին ուզում էր ծառայել: «Մի շրջան անգամ ուզում էր «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայել, ուսումն ավարտեր, հետո գնար բանակ: Չհամաձայնեցի, ասացի՝ այդ ծրագրով պետք է երեք տարի ծառայես, այն էլ՝ առաջնագծում: Բայց եթե համաձայնեի, հիմա դեռ ուսանող կլիներ: Երբեմն ինձ եմ մեղադրում, ասում՝ երևի ինչոր բան փոխեցի իր ճակատագրի մեջ»: Գերասը 1 տարի և երեք ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ծառայում էր Մեղրիում. «Նախքան դա՝ Գյումրիում վեց ամիս ուսումնական զորամասում է ծառայել, մասնագիտացել որպես խոհարար: Այնուհետև ծառայել է Ագարակի զորամասում, ավելի ճիշտ՝ իրեն տեղափոխել են պոլիգոններ խոհարարի հաստիքով: Գյումրիում ծառայելու ժամանակ ավելի հաճախակի էինք գնում իր մոտ, կարոտներս առնում, իսկ Մեղրիում մեկ անգամ գնացինք, հետո արդեն կարանտին էր»: Տղան պատրաստելու հետ էլ է սեր ունեցել, տիկին Հերմինեն ասում է՝ դասընկերներն անգամ մեր տուն էին գալիս՝ իր ձեռքով պատրաստած կարտոֆիլի «ժարիտն» ուտելու:

«Վերջերս իր հետ ծառայած տղաներից մեկը գրել էր ինձ, պատմեց, որ Գերասն ուզում էր բիստրո ունենալ, որտեղ հետաքրքիր ու նոր ուտեստներ էր մատուցելու: Իր թղթերի մեջ էլ կար դա, բիզնես պլաններ էր մշակում, որ բանակից վերադառնալուց իրականացներ»: Տղաների ծնողները, ընտանիքի անդամները երբեք «մահ, մահանալ» բառերը չեն արտաբերում, կարծես եթե այդ բառերն արտասանեն, որդիները մեկ անգամ էլ կդադարեն շնչել: Իրոք որ, ինչպես ասես՝ որդիս մահացավ, տիկին Հերմինեն էլ բացառություն չէ: «Իրենից հետո գտել եմ 100 նպատակների թուղթ, այն դաշնամուրի մեջ էր պահել: Գրել էր 18 նպատակի մասին, 19-րդը չէր հասցրել լրացնել, ինչպես ինքը չհասցրեց ապրել: Նպատակներից էր, օրինակ՝ ստեղծել բիզնեսբրենդ, որը կդառնա աշխարհահռչակ, երկրորդը՝ 45-50 տարեկանում զբաղվել քաղաքականությամբ, հաջորդը՝ մնալ պատմության մեջ այնպես, որ Գերաս անունը տարածվի: Այդ նպատակով իր հարազատ բակում իր 21րդ տարեդարձին խաչքար-հուշաղբյուր ենք տեղադրել: Նպատակներից մեկը վարդերի մեծ պարտեզ ունենալն էր, ծաղիկներ շատ էր սիրում, վարդերի ջերմոց ունենալու նպատակ ևս ուներ: 17-րդ նպատակն էր՝ ապրել երկրորդ անգամ: Թե ինչո՞ւ այդ տարիքում նման նպատակ պետք է ունենար, և ի՞նչ էր դա նշանակում, չեմ կարողանում բացատրել»:

Պատերազմի մասին: «Արդեն երրորդ տարին է պատերազմից հետո, բայց Մեղրիից որևէ մեկն իմ դուռը չի բացել, չի ասել՝ կներեք, միայն մեկ անգամ հոգևոր հովիվն է եկել ու վերջ: Իսկ զինվորական վերադասից որևէ մեկը մեր տուն չի եկել: Տեղեկությունները շատ քիչ են, միայն մի տղա է որոշ մանրամասներ պատմել, այն էլ՝ շատ հպանցիկ: Մեղրիի գնդի տղաների հետ Գերասը մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 3-ից եղել են Ջրականում, Իշխանաձորում, Սանասարում: Մինչ այդ, սեպտեմբերի 27-ից իրենք ցուցակագրումներ էին անում, կամավորագրումներ, դա մեզ ասել էր: Բայց թե հետո ինչպես են գնացել, ոնց է ստացվել, չգիտենք»: Գերասի ընտանիքը չի իմացել, որ իրենց որդին պատերազմի ամենաթեժ կետերում է, ամեն անգամ զանգել է տուն՝ լավ եմ, Մեղրիում եմ, ամեն ինչ կարգին է: «Մեր բակում փոքր մատուռ կա, այնտեղ ամեն օր մոմ էի վառում տղաների համար, ի՞նչ իմանայի, որ իմ տղան էլ է պատերազմին մասնակցում»,ասում է մայրիկը: Իսկ ինչպե՞ս է «դեպքը» եղել:

«Ասում են՝ «ուրալներով», շարասյունով հետ էին գալիս Մեղրի: Դեպքը եղել է Սանասարում՝ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը։ Մեքենայում երկուսով են եղել, ԱԹՍ-ն հարվածել է, հարվածը Գերասիս է կպել, մյուս տղան ականջների հետ որոշակի խնդիրներ ուներ, բայց, փառք Աստծո, ողջ է, հետ է եկել: Գերասս շուտ հասավ մեզ, 19-ին արդեն բոլորը գիտեին: Երբ նույն օրվա երեկոյան ինձ ասացին, շոկի մեջ էի, գիտեի, թե իմ տղան Մեղրիում է: Չէի հավատում, բայց հետո ամուսինս գնաց, տեսավ: Առանց ԴՆԹ-ի ինքը մեզ հասավ: Իր գլխի հարվածի մասին էլ ինքն ինձ ասաց, երազիս եկավ ու ցույց տվեց: Ինձ ոչինչ չէին պատմում»: Գերասի ու եղբոր միջև տարիքային տարբերությունը 2 տարի է: Մայրիկն ասում է՝ որդիներն իր համար զույգերի պես են: «Հիմա Գոռս ավելի է նմանվել եղբորը, հիմա ով տեսնում է, ասում է՝ արի Գերասի փոխարեն գրկեմ: Գոռս սովորում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, երկրորդ կուրսի ուսանող է: Կոտրված սրտով էր, բայց պարապեց ու ընդունվեց: Իսկ ե՞ս: Մեկմեկ մտածում եմ, թե ես ո՞նց եմ այսքան դիմանում: Երևի տղաներս են ինձ ուժ տալիս: Գերասիս էներգիան չէր սպառվում, երևի իր այդ էներգիան մեզ է ուղարկում»:

Հ. Գ. - Գերաս Ահարոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում: Արմավիրն այս պատերազմում 39 զոհ ունի:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay