Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
ОБЩЕСТВОՅունիբանկը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը դարձան գործընկերներ: Համագործակցության շրջանակներում Յունիբանկը տրամադրում է կրթաթոշակներ կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ «Թիմերի և մարդկանց առաջնորդում» և «Ռազմավարական պլանավորում և բիզնեսի զարգացում» ուսումնական ծրագրերին մասնակցելու համար:
«Մատենա» բիզնես դպրոցի ծրագրերը նախատեսված են միջին և բարձր օղակների ղեկավարների համար, ովքեր ձգտում են բարձրացնել իրենց մասնագիտական և առաջնորդային հմտությունները: Դպրոցն օգտագործում է առաջատար միջազգային բուհերի և տեղական փորձագետների փորձն ու լավագույն պրակտիկան: Կրթաթոշակի տրամադրման որոշումը կայացնում է «Մատենայի» և Յունիբանկի համատեղ հանձնաժողովը՝ մոտիվացիոն նամակի և դիմորդի հետ հարցազրույցի հիման վրա։
Կրթական ծրագրերին աջակցությունը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղությունն է: Բիզնես դպրոցի հետ համագործակցությունը դարձել է այս ուղղությամբ բանկի աշխատանքի տրամաբանական շարունակությունը։ Յունիբանկի ծրագրերն ուղղված են որակյալ կրթության մատչելիության բարձրացմանը: Բանկի աջակցությամբ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ շրջաններում բացվել են ժամանակակից համակարգչային դասարաններ և ինժեներական լաբորատորիաներ: 2021 թ. բանկն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստորագրեցին հուշագիր կրթական ծրագրերի կատարելագործման և բիզնեսի մակարդակում դրանց կիրառման մասին: Յունիբանկի ֆինանսական աջակցությամբ համալսարանում բացվել է թվային բանկային լաբորատորիա:
Յունիբանկը նաև «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության մշտական գործընկերն է, որի հիմնական նպատակն է ինտելեկտուալ ժամանցի մասսայականացումը:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



