Ереван, 11.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Երևանը խճճվել է Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների մեջ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ng.ru-ն «Երևանը խճճվել է Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցը, որը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, Երևանում մեծ ոգևորությամբ են ընդունել։ Այդ փաստաթուղթը, հայ-ադրբեջանական սահմանային գոտում մշտադիտարկման նպատակով ԵՄ առաքելություն ստեղծելու որոշման հետ միասին, համարվում է Հայաստանի հաղթանակը դիվանագիտական դաշտում։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, քանի որ Ռուսաստանը, որը պահպանում է հարավկովկասյան այդ պետության գլխավոր դաշնակցի կարգավիճակը, բացահայտ դժգոհ է տեղի ունեցածից։ Մոսկվան համոզիչ չի համարում Հայաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնցով նրանք հիմնավորում են Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ ներկայացուցիչների հավանական հայտնվելը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ առաքելությունը, ի թիվս այլ բաների, կոչված է վերահսկելու ռուսական և հայկական զորքերի տեղաշարժերը, որպեսզի իբր Ադրբեջանը չկարողանա մեղադրել դաշնակիցներին իր դեմ նախապատրաստվող գործողության մեջ, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ընդունում են անկեղծ տարակուսանքով ու գրգռվածությամբ: Մոսկվան վստահ է, որ Բրյուսելը փորձում է փոխել անվտանգության համակարգը Հարավային Կովկասում։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի հայտարարությունը որակել է ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը արդարացնելու փորձ։ Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահներն են ապահովում խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, իսկ ռուս սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում։

Ընդ որում, Մոսկվան երբեք չի լսել այդ առնչությամբ Բաքվի մտավախությունները կամ պնդումները, թեպետ վերջինս ևս քննադատաբար է վերաբերվում Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշմանը։ Կրակի վրա յուղ են ավելացրել հաղորդագրություններն այն մասին, որ ԵՄ առաքելությունը կարող է ամբողջովին քաղաքացիական չլինել, ասում են, որ դրան կմասնակցեն նաև մի խումբ ֆրանսիացի ժանդարմներ։ Ռուսական կողմին չեն տպավորել նաև Երևանի պարզաբանումները, թե ժանդարմների համար, ըստ մասնագիտության, ավելի հեշտ կլինի զեկույցներ կազմել սահմանամերձ գոտում տիրող իրավիճակի մասին։ Չնայած գործընկերությունը խորացնելու՝ Մոսկվայի և Երևանի մտադրություններին, ավելին՝ նաև ռազմական գերատեսչությունների միջոցով, ռուսական քաղաքական շրջանակներում սկսել են կասկածել, որ Հայաստանի իշխանությունները աշխարհաքաղաքական շրջադարձ կատարելու ցանկություն ունեն։ Ի դեպ, եթե դա տեղի ունենա, ապա Ռուսաստանը պետք է բուն պատճառը փնտրի առաջին հերթին Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ։

Ներկայում Մոսկվան ակնհայտորեն փորձում է Ադրբեջանին ամբողջությամբ կապել իրեն և միաժամանակ չկորցնել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Մոսկվայի գործողությունները Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ «և՛ մերոնց, և՛ ձերոնց» սկզբունքով այնքան էլ չեն բավարարում Բաքվին, բայց դրանք տանելի են՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է 2020 թվականի 44օրյա պատերազմից հետո։ Ընդ որում, դրանք կտրականապես ձեռք չեն տալիս նաև Երևանին, որը չի ստանում ոչ միայն ռազմավարական դաշնակցի գործնական աջակցություն, այլ անգամ նույնիսկ հրապարակային հռչակագրային աջակցություն։ Մոսկվայի նման հայտարարությունները, ինչպես, օրինակ՝ կոչերը Բաքվին և ... Երևանին՝ ապաշրջափակելու Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, հայկական կողմը համարում է դիլետանտիզմի կամ իրականության անտեսման դրսևորում, ավելին՝ անգամ նույնիսկ որպես հակահայկական սադրանք: Ավելորդ է խոսել Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հարցում ՀԱՊԿ-ի հետ Երևանի բարդ հարաբերությունների մասին։ Հայաստանի ընդհանուր առմամբ ճանաչված տարածքի վրա ադրբեջանական զորքերի հարձակման, հայկական շրջանների խորքերը նրանց առաջխաղացման պայմաններում կազմակերպությունը, ըստ էության, որևէ գործողություն չի ձեռնարկել իր անդամին պաշտպանելու համար։

Եվ դա՝ անգամ դեկլարատիվ մակարդակում։ Ավելին, Երևանը խորհուրդներ է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, որոնց իմաստը Բաքվի բոլոր պահանջները բավարարելու անհրաժեշտությունն է։ Բնականաբար, դաշինքի նման վերաբերմունքը, որի հիմքում դրված է «զենքի եղբայրների» անտարբեր արձագանքը, Հայաստանին ոչ մի կերպ չի կարող բավարարել։ Ուստի, նա շտապել է աջակցություն փնտրել Եվրոպայում: Եվ կարծես թե փոխըմբռնում է գտել: Հավանաբար եվրոպացիների կողմից հայկական խնդիրների այս ըմբռնումը առաջին հերթին բխում է Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնություններից: Բայց մուրճի ու սալի՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գտնվող Երևանը նախընտրում է տեսնել հենց այդպիսի համակրանքի փաստը։ Բացի այդ, Իրանին չի կարող դուր գալ Հայաստանի՝ տարածաշրջան ԵՄ առաքելություն հրավիրելը։ Այնուամենայնիվ, Թեհրանը, որը կտրականապես դեմ է արտաքին խաղացողների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, այդ հարցում հանկարծ զիջողություն է ցուցաբերել՝ հայտարարելով, որ ըմբռնումով է վերաբերվում իր հարևան պետության գործողություններին։

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, մեկնաբանելով այս ամենը, ասել է, որ այսօր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական բախումը տեղի է ունենում երկու կետում՝ Սիրիայում և Ուկրաինայում, բայց մտահոգիչ է այն, որ Հայաստանը կարող է երրորդը դառնալ: Լուրջ խնդիրն այն է, որ դիվանագիտական հարթակում Երևանն արդեն հայտնվել է Արևմուտքի և Մոսկվայի հակասությունների հարթությունում։ Ըստ Մաթևոսյանի, «այդ հակասությունները կարող են հանգեցնել նրան, որ Արցախի Հանրապետությունը և, առավել ևս, Հայաստանի Հանրապետությունը կարող են վերածվել պատերազմական հարթակի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Подведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР