Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս նախագծում ես հանդես եմ եկել որոշակի էպատաժային էլեմենտներով». Սյուզաննա Մելքոնյանը՝ արտաքին փոփոխությունների, «Ну-ка, все вместе!»-ի հոբելյանական եթերաշրջանի և Անահիտ Ադամյանի ելույթի մասին

ЛАЙФ

Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա

Այս տարի ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 5-րդ տարին է. ընթանում է հոբելյանական եթերաշրջանը՝ բաղկացած 5 հաղորդումից: Նախագծի ժուրիի կազմում է 3-րդ եթերաշրջանի հաղթող Սյուզաննա Մելքոնյանը, որը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նկարահանումների, արտաքին փոփոխությունների և նախագծի շրջանակում երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանի ելույթի մասին:
«Այս եթերաշրջանում ընդգրկված էին մասնակիցներ, որոնք մասնակցել էին նախորդ եթերաշրջաններին: Այս եթերաշրջանում ընդգրկված էր 36 մասնակից և յուրաքանչյուր եթերաշրջանից երկուական մասնակից անցնում էր հաջորդ փուլ: Քանի որ անցած եթերաշրջանում ևս ժուրիի կազմում էի, այդ փորձը տվեց իր պտուղները. այս տարի ավել հղկված էի այս գործում: Դեռևս մասնակից լինելու ժամանակաշրջանից սկսած գիտեի՝ եթե հաղթեմ, ապա հայտնվելու եմ «պատին» (նկատի ունի նշյալ նախագծում ժյուրիի անդամների նստելու վայրը-Խմբ.)»,- ասել է Սյուզաննա Մելքոնյանը:


Երգչուհու խոսքով՝ այս եթերաշրջանի նկարահանումներն իսկապես բարդ են եղել. Նրանք ժամեր շարունակ լսել են մասնակիցներին:
«Այս տարի առավել ծանրաբեռնված էին աշխատանքները, քանի որ ծավալուն աշխատանք էր տարվում թե՛ կադրում, թե՛ կադրից դուրս: Ունեցել ենք օր, երբ երկու նկարահանում իրականացրել ենք իրար հետևից և օրվա ավարտին ֆիզիկապես սպառված էինք, բայց աշխատում էինք, քանի որ այդպիսին է այդտեղ գտնվող փորձագետի կյանքը: Պետք է, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պատրաստ լինես յուրաքանչյուր ծանրաբեռնվածության, նաև 6-7 ժամ անդադար նկարահանումներին»,- նշել է նա:
Սյուզաննա Մելքոնյանը նաև ելույթ է ունեցել եթերաշրջանի բացման արարողությանը:
«Մենք երգել ենք բացման արարողության ժամանակ, իսկ ընտրված երգը պրոդյուսերական թիմի կողմից էր, բայց նկարահանելը բավականին բարդ էր, քանի որ ո՛չ ելույթ էր, ո՛չ տեսահոլովակ, իսկ տեխնիկապես նմանօրինակ ելույթ ստանալը դժվար էր:Ուզում եմ նաև տեղեկացնել, որ հետագայում համերգային շրջագայության ընթացքում ելույթներ են լինելու ՌԴ-ի 10-ը քաղաքում:

Երգչուհին հանդիսատեսի առաջ միշտ ներկայացել է դասական կերպարներով, բայց այս նախագծի շրջանակում Սյուզաննա Մելքոնյանը դիմել է արտաքին փափոխությունների և պարզաբանել՝ ինչով էին դրանք պայմանավորված:
«Այս տարի հոբելյանական եթերաշրջան է և յուրաքանչյուր հաղորդմանը մեզանից յուրաքանչյուրը պետք է պահեր այդ տոնական տրամադրությունը: Ունենալով որոշակի փորձ և ծանոթ լինելով նախագծին՝ ես ևս հագուստի առումով այլ կերպ եմ ներկայացել: Ես դասական, էլեգանտ և մինիմալիստական ոճի սիրահար եմ, բայց այս անգամ արվել են որոշակի էպատաժային էլեմենտներ: Հագուստիս հեղինակներն են Ֆաինան, Արայիկ Գաբաջյան, Կարինա Խաչատրյանը, որոնք դիպուկ, ճիշտ և մանրակրկիտ աշխատանք են իրականացրել»,- մանրամասնել է երգչուհին:

Նշենք, որ նախագծի այս եթերաշրջանին մասնակցել է նաև երիտասարդ հայ երգչուհի Անահիտ Ադամյանը, որը բավարար բալեր չհավաքելու պատճառով, չի անցել հաջորդ փուլ: Սյուզաննա Մելքոնյանը այս առնչությամբ նշել է, որ Անահիտը երիտասարդ և տաղանդավոր երգչուհի է, և ամեն բան առջևում է:
«Միանշանակ, որպես հայուհի, որը պետք է գնահատի իր հայրենակցուհուն, հուզիչ պահ էր Անահիտի բեմելը, հատկապես, երբ օտար երկրում ես, բայց ցավոք այս անգամ նրա կողմից ընտրված երգը ճիշտ չէր և բոլորն էին ցավում, քանի որ ելույթն այնպիսին չէր, ինչպիսին կարող էր լինել: Շատ նրբություններ կան թեկուզ երգի ընտրության հարցում, քանի որ լինում են դեպքեր, երբ մասնակիցը չի ընտրում՝ ինչ պետք է կատարի, նրան պարզապես կարող են տալ երգը և վերջ: Անահիտն իր հերթին փորձել է անել ամեն ինչ, որպեսզի լավ ներկայանա, բայց հուզական վիճակն իրենն արեց, իսկ ես ամբողջ էությամբ մտնում էի իր դրության մեջ: Ես իմ անցած ճանապարհին ունեցել եմ դեպքեր, երբ սխալ երգ է տրվել, բայց փորձել եմ ամեն բան անել, որ գոնե այդ շրջանակում կարողանամ լավ ելույթ ունենալ: Չկարողացանք հանդիպել հաղորդումից հետո, բայց իր մայրիկի հետ անընդհատ կապի մեջ եմ և նախագծի շրջանակում փորձում եմ օգնել ինչով կկարողանամ. մենք հայրենակիցներ ենք և պետք է իրար կողքի լինենք»,- եզրափակել է երգչուհին:

Հեղինակ՝ Թերեզա Հովհաննիսյան 

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов