Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Խաղաթղթերի գյուտն ու դրանք խորհրդանշող «իրական» դեմքերը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճշգրիտ հայտնի չէ, թե կոնկրետ երբ և որտեղ են հայտնվել խաղաթղթերի առաջին տրցակները: Որոշ աղբյուրներ գյուտը վերագրում են Չինաստանին, որտեղ արդեն 12-րդ դարում թղթախաղի տրցակը ներառում էր 52 խաղաքարտ և բաժանվում էր 4 համագույների՝ տարատեսակների: Որոշներն էլ ասում են, որ թղթախաղը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, և որպես ապացույց բերվում են եգիպտական իմաստության աստծո «աստվածային պարգևի» և Թոթիի գրելու մասին պահպանված լեգենդները: Եգիպտական թղթախաղի տրցակում 78 խաղաքարտ է եղել, իսկ դրանց տարատեսակները խորհրդանշել են կրակի, օդի, ջրի և անդրաշխարհի տարրերը: Թղթախաղերը Եվրոպայում սկսել են ժողովրդականություն ձեռք բերել 11-13-րդ դարերի խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ ասպետները տուն են վերադարձել և իրենց հետ բերել ամեն տեսակի ռազմավար:

Մինչ օրս պահպանվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Սրբի 1254 թվականի արքայական հրամանագիրը, համաձայն որի, ֆիզիկական պատժի կրման սպառնալիքով արգելվել են թղթախաղերը: Բայց ոչ մի արքայական կամ եկեղեցական հրամանագիր կամ օրենք չէր կարող կասեցնել թղթախաղի ժողովրդականության աճը: Աստիճանաբար իրենց կանոններով և առանձնահատկություններով թղթախաղերը հայտնվել են Եվրոպայի և Ասիայի բոլոր երկրներում: Այսօր յուրաքանչյուրը կարող է գնել խաղաթղթերի տրցակ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Թղթախաղերը 14-17-րդ դարերում եղել են միայն շատ հարուստ մարդկանց` ազնվականների կամ հարուստ վաճառականների զբաղմունք, քանի որ միայն նրանք կարող էին իրենց թույլ տալ գնել նոր խաղաթղթերի տրցակներ:

Դա պայմանավորված էր այն փաստով, որ խաղաթղթերը ստեղծվում էին անհատական պատվերով, ընդ որում՝ դրանք նկարվում էին լավագույն նկարիչների կողմից: Մինչ օրս գոյատևած ամենագեղեցիկ և ամենահին օրինակներից մեկը 15-րդ դարի վերջին Իտալիայում պատրաստված խաղաթղթերի տրցակն է: Այն փորագրված է 9 սմ-ոց պղնձե թիթեղների վրա: Յուրաքանչյուր խաղաթղթի նկար զարմացնում է վարպետների ստեղծած նախշերի և պատկերների նրբությամբ: Խաղաթղթերը, որոնք Եվրոպայում օգտագործվել են մի քանի դար առաջ, իհարկե, շատ են տարբերվել մեր ժամանակվա խաղաթղթերից: Դա վերաբերում է ինչպես պատկերներին, այնպես էլ տրցակում եղած խաղաթղթերի քանակին և իմաստին: Ներկայում ստանդարտ խաղաթղթերի տրցակը ներառում է 52 խաղաթուղթ` բաժանված 4 համագույների: Յուրաքանչյուր համագույնի նշանակությունը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ խաղաթղթերի երկրից կամ ստեղծման ժամանակից:

Հայաստանում համագույներն են Ագռավը, Խաչը, Սիրտը և Ագուռը: Խաղաթղթերի համագույներին որոշները տալիս են իմաստ, յուրաքանչյուրին վերագրվում են «մարդկային կրքեր ու ցանկություններ». Սիրտը՝ սեր, Ագուռը՝ գիտելիք, Խաչը՝ փող, Ագռավը՝ ձախողում և մահ: Խաղաթղթերի տրցակում պատկերներով խաղաթղթեր ներկայում քիչ են մնացել. թագավորը, թագուհին, տղան (վալետ) և ջոկերը: Մոտավորապես 14-րդ դարից Եվրոպայում լեգենդար պատմական դեմքերին են սկսել կապել խաղաթղթերի հետ. օրինակ՝ թղթախաղի թագավորներ են՝ ֆրանկների և լոմբարդների տիրակալ Կառլոս Մեծը (Սիրտ), Հռոմեական կայսրության տիրակալ Գայուս Հուլիոս Կեսարը (Ագուռ), Մակեդոնիայի թագավոր և Ասիայի նվաճող Ալեքսանդր Մեծը (Խաչ), Հրեաստանի բիբլիական թագավոր Դավիթը (Ագռավ), վալետներ՝ Արթուր թագավորի ժամանակաշրջանի կլոր սեղանի երկու ասպետներ Լանցելոտը (Խաչ) և նրա եղբայր Հեկտոր դե Մարեն (Ագուռ), ֆրանսիացի հրամանատար Էթյեն դե Վինյելը (Սիրտ), Կառլոս Մեծի ասպետ Օգի Դեյնը (Ագռավ):

Եթե խոսենք թագուհիների մասին, ապա շատ տարբերակներ են առաջացել, և յուրաքանչյուրի համար միասնական պատկեր չի ստեղծվել: Սրտի թագուհու հավակնորդներն են Ելենա Տրոյանսկայան, Ժաննա դԱրկը և նույնիսկ Էլիզաբեթ 1-ինը, բայց ամենաերկարը այդ կարգավիճակում եղել է բիբլիական հերոսուհի Յուդիթը: Մնացած թագուհիները բաժանվել են հետևյալ կերպ՝ պատերազմի և իմաստության հույն աստվածուհի Աթենաս Պալաս (Ագռավ), Հին Կտակարանի հերոսուհի Ռեյչել (Ագուռ), արքայության և ունայնության այլաբանական կերպար Արգինա (խաչ): Վերջին ֆիգուրային խաղաքարտը (բայց ոչ արժեքով վերջինը) ջոկերն է: Ավանդաբար, այն պատկերվում է խեղկատակի տեսքով, որի ձեռքում գավազան է, որի վրա մարդու գլուխ է հագցված: Ճիշտ է, ներկայում գլուխը փոխարինվել է երաժշտական ափսեներով կամ խաղաքարտերով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения