Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հասարակությունն իր փրկությունը փնտրում է ավելի արմատական դիրքորոշում ունեցող քաղաքական գործչի մեջ, որը տվյալ դեպքում Ռուբեն Վարդանյանն է». Արմեն Բադալյան

ИНТЕРВЬЮ

Նախօրեին GALLUP International Association-ը հրապարակել է հերթական հարցման արդյունքները, որոնք այս անգամ վերաբերում են Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի արգելափակմանը: Հարցվածների մեծամասնությունը՝ պատասխանելով «Ձեզ համար ընդունելի է արդյո՞ք Արցախի բնակչության՝ ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում» հարցին՝ տվել է հաստատակամ պատասխան:


Եթե 2022 թ. նոյեմբերին ընդհանրապես անընդունելի է համարել 80,4 տոկոսը և «ավելի շուտ ընդունելի չէ»՝ 3,2 տոկոսը, ապա 2023 թ. հունվարին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 94,2 և 3,2 տոկոս: Այս և GALLUP International Association-ի մյուս տվյալների վերաբերյալ «Փաստ» լրատվականը հարցեր է ուղղել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին:


-Պարո՛ն Բադալյան, ըստ հարցումների՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնողների տոկոսը չի նվազել (3,2%), իսկ դեմ արտահայտվողների ցուցանիշն աճել է 10 %-ով: Սա ինչի՞ մասին է խոսում:


-Սոցիալական հարցումների ժամանակ փոփոխականությունը բնական է: Դա հոգեբանական խնդիր է: Երբ իրավիճակն արդեն լրջանում է, հասարակությունն էլ է սկսում դրան էլ ավելի լուրջ վերաբերվել: Մինչև նոյեմբեր՝ Լաչինի միջանցքի շրջափակում, իրավիճակն այսքան ակնառու չէր, և հասարակությունն էլ Արցախի խնդրին նույն լրջությամբ չէր վերաբերվում: Ավելացած 10 տոկոսը բնակչության տատանվող մասն է, որը տեսնելով Արցախի բնակչության խնդիրները, թեքվում է նրանց ապագան Արդբեջանի կազմում չտեսնողների կողմը: Զգացմունքային գործոնն էլ իր ազդեցությունն ունի: Լաչինի միջանցքի բացմանը զուգահեռ կարող է կրկին թվերի փոփոխություն լինել:


-Սա պետք է պայմանավորել միայն Լաչինի միջանցքի արգելափակմա՞մբ, թե՞ նաև այլ գործոններով՝ ընդդիմության աշխատանք, Արդբեջանի կողմից մշտապես հնչող սպառնալից հայտարարություններ և այլն:


-Ո՛չ, չեմ կարծում, ընդդիմությունն ոչ մի բան չի արել: Հիմնականում հասարակության ստացած տեղեկատվական հոսքերի արդյունքն է: Ադրբեջանը մինչ այդ էլ ագրեսոր հայտարարություններ անում էր, պետք չէ նաև մոռանալ նոյեմբերի հարցմանը նախորդած սեպտեմբերյան մարտական գործողությունների մասին: Տեղեկատվական տեսարանն իրոք ազդում է մարդկանց հոգեվիճակի վրա և այդ արդյունքն արձանագրել է ցուցանիշը:


-Հայաստանի և Արցախի իշխանությունների գործունեության գնահատականի առումով հարցին պատասխանելով՝ Արցախի իշխանությունների պարագայում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստացել է 2,2 միավոր (առավելագույնը՝ 5), իսկ պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ 3,7: Եթե Վարդանյանի «գնահատականը» ամենաբարձրն է Հայաստանի ու Արցախի՝ հարցմանը «մասնակցող» բոլոր իշխանավորների արդյունքներից, ապա Հարությունյանինը ամենացածրն է: Սա ինչո՞վ  կարող ենք պայմանավորել:


-Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով Արցախի շահերը, տարբեր միջազգային լրատվամիջոցների հարցազրույցներ է տալիս: Ընդգծված արտահայտում է Արցախի ինքնորշաման իրավունքին վերաբերող թեզը, ի տարբերություն Արցախի նախագահի, որն Ադրբեջանի հետ տարբեր բանակցություններ և երկխոսություններ վարելու քաղաքականության կողմնակից է: Գտնվելով շրջափակման մեջ՝ ինքնապաշտպանական բնազդն էլ ավելի է ուժեղանում, իսկ նման պարագայում հասարակությունն իր փրկությունը փնտրում է ավելի արմատական դիրքորոշում ունեցող քաղաքական գործչի մեջ, որը տվյալ դեպքում Ռուբեն Վարդանյանն է:


-Վարդանյանի ցուցանիշը գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանի ցուցանիշին: Այս փոփոխությանն ի՞նչ գործոն է նպաստել:


-Վարդանյանին ավելի հաճախ ենք տեսնում ելույթներ ունենալիս, միջազգային հարթակներում հանդես գալիս, իսկ Փաշինյանը հիմա միայն վարչարարությամբ է զբաղվում: Լաչինի միջանցի բացման հարցով էլ կարծես միայն Վարդանյանն է զբաղվում: Հասարակության մոտ ձևավորվել է մի պատկեր, որ կա մարդ, որը գործ է անում, խնդրի մասին բարձրաձայնում է, հասցնում է այն միջազգային հանրությանը և այլն:


-Հարցվածները Հայաստանից և Արցախից են, Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ նրանք Հայաստանի իշխանության հետ հույս չեն կապում:


-Այո, այդպես է, հույս չեն կապում: Նրանց այդ տեսակետին է բերում ինքնապաշտպանական բնազդը և Վարդանյանի արմատական մոտեցումը, որը հոգեբանորեն մագնիսի էֆեկտով հասրակությանը քաշում է իր կողմը:


-Հայաստանում այս ասպեկտով ամենաբարձր վարկանիշը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանինն է, որն ունի 2,8 միավոր և գերազանցում է նաև Նիկոլ Փաշինյանին:  Սա ներթիմային որոշո՞ւմ է, և այն արվո՞ւմ է արհեստականորեն, թե՞ Դուք այլ պատճառ եք տեսնում:


-Արարատ Միզոյանը նույնպես հաճախ է երևում միջազգային հարթակներում, իսկ վարչապետը, որևէ կերպ աչքի չի ընկնում: Միրզոյանը տեղեկատվական դաշտում կա, իսկ Փաշինյանը՝ ոչ:


-Եթե պատերազմից հետո՝ 2020 թ. Նոյեմբերին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայումը «լիովին դրական» ու «ավելի շուտ դրական» էր գնահատում հարցվածների 81,5 տոկոսը, ապա հիմա արդեն՝ ընդամենը 50,4 տոկոսը: Սա իշխանական քարոզչամեքենայի արդյո՞ւնքն է, թե՞ ռուս խաղաղապահների թերացումն է:

-Մի քանի գործոն միասին է: Երբ 2018թ-ին այս իշխանությանը բերեցին Հայաստան, նրանց առջև դրվեց 3 խնդիր՝ Արցախի հանձնում Արդրբեջանին, հակառուսական տրամադրությունների գեներացում և Զանգեզուրի միջանցքի տրամադրում: Իրենք հակառուսական տրամադրությունների գեներացումը սկսած 2018թ-ից ակտիվ կերպով մեկնարկել են: Այս ամենին գումարվել է նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից ոչ ադեկվատ քաղաքականությունը: Պետք է հաշվի առնենք նաև, որ Լաչինի միջանցի արգելափակումից հետո իշխանությունն անընդհատ նշում է, որ փակված միջանցքի բացումը ռուս խաղաղապահների գործառույթն է: Այս երեք գործոնը միասին ազդել են ցուցանիշների փոփոխության վրա: Էականորեն իջել է նաև Ռուսաստանի նկատմամբ դրական տարամադրվածության վարկանիշը:

Աննա Ավետիսյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay