Ереван, 10.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ինչ-որ աշխարհաքաղաքական սալտո անել». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ը «Բաքու, Երևան, միջնորդներ և խաղաղության պայմանագիր հորիզոնում» վերնագրով հոդվածում գրում է, որ խաղաղության պայմանագիրը, ինչպես կարելի էր հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններից, նախատեսվում էր կնքել դեռ անցյալ տարեվերջին, սակայն կոնկրետ փաստաթուղթ չկա: Կողմերը շարունակում են պնդել իրենց դիրքորոշումները, իսկ իրավիճակը կարող է նոր բացահայտ առճակատման բերել։ Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագիտական շրջանակները, հենվելով հակառակ կողմի անընդունելի պահանջների ու պնդումների վրա, այս տարի ևս խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեծ հույսեր չեն կապում։ Հայ վերլուծաբաններին հատկապես անհանգստացնում է Ալիևի վերջին հայտարարությունը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ, որում նրանք տեսնում են Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի բացահայտ սպառնալիք։

«Հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումը, որը ոչ միայն իր պահանջներն է առաջադրում Արցախի առնչությամբ, այլ նաև սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցով, կարելի է ասել՝ որոշակի նախապատրաստություն է իրականացվում Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի համար: Հետևաբար, շատ կասկածելի է, որ կարող է համաձայնագիր ստորագրվել։ Հատկապես այն աշխարհաքաղաքական պայքարի ֆոնին, որն ընթանում է տարածաշրջանում Ռու սաստ անի և Արևմուտ քի մի ջև»,ritmeurasia.org-ին ասել է Ռազմավարական հետազոտությունների վերլուծական կենտրոնի (Երևան) ղեկավար Հայկ Խալաթյանը։ Նրա խոսքով, խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները որոշեն ինչ-որ աշխարհաքաղաքական սալտո անել և փորձեն վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի միջոցով։

«Եթե դա տեղի չունենա, ես չեմ կարծում, որ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նույնը Ադրբեջանի դեպքում է: Բաքուն դեմ է երկարաժամկետ հիմունքներով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ Ռուսաստանը կողմ չէ որևէ վերջնական կարգավորման, քանի դեռ չի լուծվել տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի երկարաժամկետ գտնվելու հարցը»,նշել է Խալաթյանը։ Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի հարաբերությունների նոր սրման հավանականությանը, ապա, ըստ հայ վերլուծաբանի, դա մեծապես կախված կլինի Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքից։ «Վերջին ամիսներին մենք տեսանք, որ հենց Ռուսաստանը որևէ դժվարություն ունեցավ ուկրաինական մարտադաշտերում, դա անմիջապես հանգեցրեց Ադրբեջանի ավելի ագրեսիվ քաղաքականությանը։ Այնպես որ, ամեն ինչ մեծապես կախված կլինի ոչ այնքան մեր տարածաշրջանում տիրող իրավիճակից, որքան Ուկրաինայում ռազմական հակամարտության ելքից»,- պարզաբանել է Խալաթյանը:

Հայաստանի փորձագիտական շրջանակները առանձնակի հույսեր չեն կապում նաև հայ-ադրբեջանական կարգավորման այլ միջնորդների կողմից Հայաստանին շոշափելի և արդյունավետ աջակցության հետ։ «Ֆրանսիայի աջակցությունը հիմնականում սահմանափակվում է որոշ հայտարարություններով, նա մի կողմից աչքի է ընկնում հայանպաստ հայտարարություններով, բայց, մյուս կողմից, ի տարբերություն մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ավելի քիչ հնարավորություններ ունի ազդելու տարածաշրջանի գործընթացների վրա»,կարծիք է հայտնել Խալաթյանը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա, ըստ հայ վերլուծաբանի, Վաշինգտոնի ծրագրերը ներառում են խաղաղության համաձայնագրի կնքում, որը կփակի բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու միջոցով։

Նրա խոսքով, նման արդյունքը կօգնի ԱՄՆ-ին դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, հետևաբար՝ նաև տարածաշրջանից, և թույլ չի տա Մոսկվային փորձել վերականգնել կորցրած դիրքերը։ Ադրբեջանական փորձագիտական հանրությունը ևս տեսանելի ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հույսեր չունի։ «Ելնելով երկու երկրների ղեկավարների հայտարարություններից և բանակցային գործընթացի դինամիկայից՝ շատ քիչ հույս կար, որ խաղաղության պայմանագիր կստորագրվեր մինչև անցյալ տարվա վերջ։ Անցած տարվա անորոշությունը տեղափոխվել է նաև այս տարի»,- ritmeurasia.org-ին ասել է ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Վելիզադեն: Նա այս իրավիճակը տխուր է անվանել՝ բացատրելով, որ խաղաղության պայմանագիրը կարող էր երկու երկրների հարաբերությունները տեղափոխել քաղաքակիրթ հուն, հնարավորություն բացել փոխադարձ ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։

Հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման առանձնահատուկ նախանձախնդրություն Բաքվում չեն տեսնում նաև այլ միջնորդների կողմից։ «Նրանք այնքան էլ մեծ ազդեցություն չունեն գործընթացների վրա։ Ոմանք ասում են, որ չեն ցանկանում խառնվել իրավիճակին, մյուսներն ասում են, որ բավարար ռեսուրսներ չունեն, տեսանելի է միջնորդների որոշակի պասիվություն։ Բացի այդ, հայկական կողմը չի ներկայացել մոսկովյան վերջին հանդիպմանը։ Այնուհետև Փաշինյանը մի քանի հակասական հայտարարություններ է արել՝ ասելով, որ կցանկանար խաղաղության պայմանագիր կնքել, սակայն պահանջներ է ներկայացրել Մոսկվային։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ճգնաժամը մոսկովյան հարթակն անկայուն է դարձրել»,- նշել է Վելիզադեն։ Բաքվում խնդիրներ են նկատում նաև, այսպես կոչված, բրյուսել յան միջնորդության մեջ։

Բրյուսել յան ձևաչափից Ադրբեջանի դժգոհության պատճառը Ֆրանսիան է, որին Բաքվում ընկալում են որպես Հայաստանի դիրքորոշման հստակ ջատագով։ Բաքվի համար Վաշինգտոնի հարթակն է շարունակում ակտիվ գործել, սակայն վերջին շրջանում այնտեղ ևս դինամիկա չի նկատվում։ «Մոտ ժամանակներս Վաշինգտոնում հանդիպումներ նախատեսված չեն։ Ուստի, այդ ձևաչափում էլ ամեն ինչ թուլացել է, և արդյունքում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են թուլացել, այլ նաև սահմանազատման-սահմանագծման հարցերը և կապուղիները ապաշրջափակելու եռակողմ հանձնաժողովի աշխատանքները»,- ասել է Վելիզադեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст» Люди оказались в безвыходном положении, а властям всё равно. «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»