Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող վտանգներին, Արցախի շրջափակման ու դրանից բխող առկա իրավիճակին: Քաղաքագետը պարադոքսալ իրողություն է համարում այն, որ հենց Հայաստանի քաղաքական իշխանության ղեկավարն է հնչեցնում Ադրբեջանի նպատակը: «Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակն է ստեղծել այնպիսի ճգնաժամ, որը խնդրահարույց կդարձնի Արցախում բնակվելը, ինչի հետևանքով X պահի կբացեն ճանապարհը՝ հույս ունենալով, որ Արցախի բնակչության զգալի մասը պարզապես կլքի իր տունը: Սա իրականում այն է, ինչ իրականացնում է Ադրբեջանը, որն, ի դեպ, շատ անկեղծ է մեզ հետ: Իրենք երբեք չեն թաքցրել, որ իրենց պետք է Արցախ՝ առանց հայերի: Ավելին, այնքան անկեղծ են, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պետք է Հայաստան՝ առանց հայերի: Իրենց, մեծ հաշվով, առանց մեզ տարածք է պետք»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ թշնամին իր գործողությունները համադրում է ՀՀ իշխանությունների գործողությունների հետ:

«Մինչ այս, երբ դեռ Լաչինի միջանցքը փակ չէր, արդեն տեղի էին ունեցել Պրահայի և Վաշինգտոնի հայտնի հանդիպումները, պայմանավորվածությունները: Դեռ այն ժամանակ մեր զրույցներից մեկում մենք արդեն խոսել էինք այն մասին, որ բանակցային գործընթացի տրամաբանության շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Ու եթե անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չէր բարձրացնում հարց, որը կվերաբերեր Արցախի Հանրապետության կարգավիճակին, ապա, ըստ վաշինգտոնյան տարբերակի, որը հաստատվեց Պրահայի բանակցություններում, Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս: Եվ Ադրբեջանի նախագահն իր ամանորյա ուղերձում նշեց, որ «առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ասելով տարածքային ամբողջականություն՝ նկատի ունեն ներառյալ Արցախի Հանրապետությունը: Ու, ըստ իրենց, եթե «Արցախն Ադրբեջանի մաս է, ուրեմն Լաչինի միջանցքը ևս Ադրբեջանի մաս է, Արցախի հանքերն Ադրբեջանինն են, և պետք է Ադրբեջանը որոշի, թե միջանքը, հանքերը երբ պետք է գործեն»»,-ասաց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ խնդիրը մաքուր քաղաքական է. «Եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ կամ բանակցային գործընթացում մոտեցումներ փոխելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների վրա հանրային ճնշումներ տեղի չունենան, Ադրբեջանը ճանապարհն այնքան փակ կպահի, մինչև իրենք էլ զգան Արցախում տրամադրությունների այն փոփոխությունը, ինչի արդյունքում հույս կունենան, որ ճանապարհը բացելուց հետո ժողովրդի զգալի մասը կհեռանա Արցախից: Հետագայում այս ամենը կկրկնեն այնքան ժամանակ, մինչև Արցախում չմնան մարդիկ, որոնց պաշտպանության համար անհրաժեշտ կլինի խաղաղապահների առկայությունը: Այդպես կկարողանան երկու հարց լուծել՝ մեր տարածաշրջանում դեռևս Արցախի մասով չեզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, երկրորդ՝ Արցախը հայաթափել»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ այս փուլում տարվող քաղաքականությանը՝ քաղաքագետն ընդգծեց. «Հիմա զբաղված են Արցախը հանձնելու քաղաքական, գաղափարական, աշխարհաքաղաքական, ռազմական փաթեթավորմամբ: Հայտարարում են, թե «ՌԴ ներկայությունը մեզ համար ավելի շատ սպառնալիք է», որ «70 տարի արցախահայությունն ադրբեջանցիների հետ ապրել է, հիմա էլ կապրի»: Նաև ասում են, թե «չեն կարող ռիսկի ենթարկել 3 միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:Ընդհանուր առմամբ, իշխանությունը, հիմա չունենալով քաղաքական կազմակերպված ընդդիմություն, հասարակությանը գրեթե բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն: Մինչդեռ վերջերս սոցհարցումներ հրապարակվեցին, ըստ որոնց՝ մեր հասարակության մեջ ձևավորված է հանրային կոնսենսուս առ այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ տարվող այս քաղաքականության պայմաններում, երբ մեզ նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների էին բաժանում, կան հարցեր, որոնց շուրջ հանրային կոնսենսուս կա: Այդ հարցերից մեկն Արցախի կարգավիճակն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս: Այդուհանդերձ, իշխանություններն անգամ սա հաշվի չեն առնելու, քանի որ այս ամենի դեմ կազմակերպված հակազդեցություն չկա»:

Քաղաքագետը մեզ մոտ ստեղծված իրավիճակը որակում է որպես աղմկոտ լռություն: «Աղմկոտ է այն առումով, որ իրավիճակի վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ, այլ քաղաքագետներ հարցազրույցներ են տալիս, կլոր սեղաններ, սեմինարներ են կազմակերպվում: Ինչ-որ հանրային, լրատվական աղմուկ, այնուամենայնիվ, կա, որը, սակայն, քաղաքական գործընթացի չի վերածվում, ինչն էլ որպես լռություն կարող ենք ընկալել: Ու այս աղմկոտ լռության պայմաններում իշխանություններն անում են այն, ինչ անում են: Իրենց քաղաքականության տեսանկյունից հասկանում եմ՝ ինչու են այդպես անում: Թուրքիան ակնհայտ նախապայման է դրել: Ասել է՝ ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» պետք է հանձնես մեզ, այլև Արցախն ամբողջությամբ պետք է հանձնես Ադրբեջանին:

Դրանով իսկ ասել է, որ միայն այդ դեպքում կարող է հուսալ, որ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական աջակցությունը կստանա: Այն, որ Փաշինյանին ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը քաղաքական աջակցություն չեն տա, չեն տրամադրի իշխանության մնալու հստակ երաշխիքներ, ակնհայտ է: Դրա համար էլ տրամաբանական է, որ ինքը փորձում է դեպի թուրքական վեկտոր որոշակի աշխատանքներ իրականացնել՝ հույս ունենալով, որ Թուրքիան կապահովի իր իշխանության շարունակականությունը: ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղելու դիմաց Արևմուտքից կարող է միայն անվտանգային երաշխիքներ ստանալ, բայց քաղաքական իմաստով աջակցություն միայն Թուրքիայից կարող է ստանալ: Հետևաբար, իր գործողությունների տրամաբանությունը այս տեսանկյունից տրամաբանական է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որն է վերոնշյալից բխող վտանգն արդեն ՀՀ-ի համար, քաղաքագետը նկատեց. «Երբ Փաշինյանն ասուլիս է տալիս ու ասում, որ իր համար պարզ չէ, թե որտեղ է զիջումների այն սահմանը, որից հետո միայն կկարողանա ապահովել ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, քաղաքական սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը, խոսում է այն մասին, որ առնվազն իր մակարդակով կա ընկալում առ այն, որ Հայաստանը գոյաբանական խնդրի առջև է կանգնած»: Մատնանշելով Թուրքիայի կողմից բաց տեքստով արված սպառնալիքները՝ քաղաքագետը շեշտեց, որ մեզ պարզապես ոչնչացման վտանգ է սպառնում: Դիտարկելով այն խնդիրը, թե ինչ կետից ուր հասանք, քաղաքագետը շեշտեց, որ իրականում Արցախում հիմա որոշվում է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը:

Առանձին դիտարկելով Արցախի իրավիճակը, այն փաստը, որ ամեն ինչ միայն հումանիտար խնդրի հարթություն է իջեցվել՝ նա նկատեց. «Արցախի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սփյուռքում գտնվող ցանկացած գաղթօջախի: Միայն մի տարբերություն կա. ըստ իրենց, Արցախն ավելի վատն է, քան, օրինակ՝ Մարսելի գաղթօջախը, որովհետև այլ հավասար պայմաններում, իրենց պատկերացմամբ, Մարսելից մեզ գումար են ուղարկում, իսկ այստեղ «խեղճ Նիկոլը» ստիպված է ինքն Արցախին գումար ուղարկել: Իրենց ընկալումներով Արցախն առավելագույնը հայերի գաղթօջախ է՝ Ադրբեջանի տարածքում: Իրականում, երբ Փաշինյանը հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ սինխրոն ասուլիս տվեց, այն ոչ այնքան Արցախի մասին էր, որքան Հայաստանի Հանրապետության ապագայի: Երբ հայտարարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, անոնս է նրա, որ մենք մոտենում ենք մի կետի, երբ կա՛մ պետականություն չի լինի, կա՛մ ՀՀ-ի B կետից մինչև C կամ այլ կետ կանցնենք նույն կերպ, ինչպես հիմա արցախցիներն են Ստեփանակերտից Կարմիր Խաչի միջնորդությամբ գալիս բուժման, հետո վերադառնում տուն: Հունվարի 10-ին տեսախցիկների առաջ Հայաստանի պետականության ոչնչացման հետհաշվարկն է տրվել:

Ավելին, կրկնում եմ, Արցախում հիմա որոշվում է Հայաստանի լինել չլինելու հարցը: Եթե ԱՀ-ն, այնուամենայնիվ դիմադրեց, հույս կլինի, որ ՀՀ-ում էլ ինչ-որ գործընթացներ կլինեն, և այդ դիմադրությունը կհասնի իր տրամաբանական ավարտին: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ, որ 2020ի աղետալի պատերազմը մեզ պարզապես շատ փոքր էպիզոդ է թվալու: Ադրբեջանը, որն ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, չի թաքցնում իր ձգտումները: Ադրբեջանցիները հիմա փակել են Լաչինի միջանցքը ու ինչ-որ պահանջներ են ներկայացնում: Իսկ ո՞վ է ասել, որ ադրբեջանցի, այսպես կոչված, ակտիվիստները, չեն կարող փակել Գորիս-Կապան մայրուղին կամ իրենց դիտարկման տակ գտնվող ցանկացած այլ կոմունիկացիա՝ պահանջելով, որ ադրբեջանցիները, իրենց ձևակերպմամբ, վերադառնան Երևան, Վարդենիս կամ ցանկացած այլ տեղ: Ո՞վ է տալիս այն երաշխիքը, որ ՀՀ հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջ ևս չեն ներկայացնի: Հիմա մենք մի խայտառակ կետի ենք հասել, բայց հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ ողբերգության անոնս հնչեց հունվարի 10-ին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay