Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը Իրանի բանալին փնտրում են՝ կռվեցնելով Բաքվին և Երևանին. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ritmeurasia.org-ն «Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը Իրանի բանալին փնտրում են՝ կռվեցնելով Բաքվին և Երևանին» վերնագրով հոդվածում գրում է, որ երկրների միջև առճակատման աստիճանը նվազեցնելու իրանցի և ադրբեջանցի քաղաքական գործիչների փորձերի ֆոնին այս տարեսկզբին Ադրբեջանի Նասիմիի անվան լեզվաբանության ինստիտուտում հայտնվել է տեղանունների հատուկ բաժին, որը կզբաղվի «օկուպացիայից ազատագրված տարածքների և Արևմտյան Ադրբեջանի» հարցերով, այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) այն նահանգով, որը «Հարավային Ադրբեջանում» է: Դրանից քիչ առաջ էլ Թուրքիան էր հայտարարել «Հարավային Ադրբեջանի Ազգային ժողովի» ստեղծման մասին։ Այսպիսով, Իրանի թյուրքական հարևաններն արդեն ակտիվորեն և բացահայտորեն դիտարկում են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները որպես իրենց «փափուկ ուժի» կիրառման օբյեկտ։ Եվ նույնիսկ ստեղծում են թյուրքական ծագում ունեցող տեղի բնակչության ղեկավար մարմիններ։ Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի հետ Թուրքիայի և Ադրբեջանի մերձեցման ֆոնին։

Հետազոտողները կարծում են, որ իրանական «Հարավային Ադրբեջանում» ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչների բողոքի բռնկման դեպքում նրանց ակտիվորեն կաջակցեն ինչպես Թուրքիան, այնպես էլ Իսրայելը: Քրդերը ևս, որոնց հետ Իսրայելը շատ երկար ժամանակ համակարգված աշխատում է, կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել իրավիճակը ցնցելու համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ իրենց հայրենակիցներն են ապրում Իրանում, և նրանց իրավունքները պետք է միշտ հաշվի առնել։ Պաշտոնական Բաքուն արդյունավետորեն օգտագործում է այդ գործոնը՝ ճնշում գործադրելու թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի վրա։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սահմանամերձ շրջանների իրանցի-ադրբեջանցիները բացահայտ հայտարարել էին ադրբեջանական բանակին իրենց աջակցության մասին և նույնիսկ արգելափակել էին Իրանի տարածքով Հայաստան զենք տեղափոխող բեռնատարների տեղաշարժը։

Մինչդեռ Իրանն ինքն է գտնվում քաղաքացիական պատերազմի շեմին: Նոյեմբերի կեսերին իրավիճակը երկրում կտրուկ վատթարացել է։ Մի շարք շրջաններում ավելի քան վեց ամիս տևած բողոքի ակցիաները արագ վերածվել են զինված բախումների և դարձել Իրանի պատմության մեջ ամենախոշորներից։ Դրանից հետո օվկիանոսի այն կողմից հնչել է ձայն: ԱՄՆ նախագահ Բայդենը հայտարարել է, որ «կազատագրի Իրանը»։ Հետո նա արագ ավելացրել է, որ «չպետք է անհանգստանալ, նրանք շատ շուտով իրենք կազատագրեն իրենց»։ Ամենայն հավանականությամբ, այս դեպքում նկատի են ունեցել ոչ միայն իրանցի ադրբեջանցիներին ու քրդերին, այլ նաև այն փոքրամասնություններին, որոնք ապրում են իրանական Բելուջիստանում, որտեղ նույնպես պարբերաբար սպանվում են Իրանի անվտանգության աշխատակիցներ։

Բելուջիներին, ինչպես և թյուրքական և քրդական ծագում ունեցող իրենց համաքաղաքացիներին ակտիվորեն աջակցում են արտասահմանից։ Զարմանալի չէ, որ բելուջիների չհայտարարված առաջնորդ և Իրանի սուննիների հոգևոր առաջնորդ Աբդուլհամիդ Իսմայիլզահին արդեն բացահայտորեն խոսում է «Իրանի ժողովուրդների հանրաքվեների անհրաժեշտության մասին»։ Իսկ դրսից Իսրայելի հետ զինված առճակատման աճող ռիսկն է ազդում Իրանի ներքին խնդիրների վրա, լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ Իրանը բարձրացրել է ուրանի հարստացման մակարդակը: Իրանի դեմ աշխատողներից ամենաաննախանձելի դերը վերապահված է Ադրբեջանին։ Ուստի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները դեռ աշնանն են իրականացրել զինտեխնիկայի զանգվածային տեղափոխում այդ հանրապետության հետ սահման: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի հնարավոր փակուղու ֆոնին Իսրայելը Մոսադի ձեռքով կնպաստի տարածաշրջանում բողոքի տրամադրությունների ստեղծմանը, որպեսզի բարդացնի Իրանի վիճակը: Իսրայելը նման կերպ ակնկալում է քանդել այաթոլլահի ռեժիմը։

Նման տարբերակը ձեռնտու է նաև Թուրքիային, քանի որ Իրանը տարածաշրջանում նրա բնական հակառակորդն է։ Տարածաշրջանային առաջնորդ դառնալու համար Թուրքիային անհրաժեշտ է Իրանի թուլացումը, իսկ Իրանում բազմամիլիոնանոց թյուրք բնակչության առկայությունը և Ալիևի ռեժիմն ու Ադրբեջանի ներուժն իր հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունը լայնածավալ հեռանկարներ է բացում պանթուրքիստների համար։ Հակաիրանական և հակաշիա հարթակում կարող է ձևավորվել Թուրքիայի, Իսրայելի և Պարսից ծոցի սուննի միապետությունների չհայտարարված դաշինք։ IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանն արդեն «մեծ թվով իսրայելական հետախույզներ է տեղակայել Բաքվում, և փորձ է արվում միջանցք ստեղծել դեպի Նախիջևան հայկական տարածքներով, որին Իրանը դեմ է... Ադրբեջանը վերածվել է Իրանում դիվերսիոն գործողություններ իրականացնող ահաբեկչական խմբավորումների բուծարանի»։

Բացի այդ, թուրքերի կողմից աջակցվող Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բացահայտ հաղթանակից հետո դեռ լի է հաղթական տրամադրություններով ու ռազմական փսիխոզով։ Ըստ վերլուծաբանների, Թուրքիան դրդում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, և դրա նպատակներից մեկը այնպիսի ճգնաժամի ստեղծումն է, որտեղ Հայաստանը կարող է ներկայացվել որպես Ռուսաստանի հետ դաշինքի համակարգի մաս, ինչը թույլ կտա Թուրքիային, աջակցելով իր դաշնակից Ադրբեջանին, ներկայանալ որպես ՆԱՏՕ-ի անդամ: Մոսկվան, ասում են, կարող է չաջակցել Հայաստանին, այդ թվում՝ Փաշինյանի տարօրինակ դիրքորոշման պատճառով, և Հայաստանին կառաջարկվի գնալ զիջումների Ռուսաստանի և Թուրքիայի միջև նոր գործարքների դիմաց։ Բայց դա մետաղադրամի միայն մեկ կողմն է։ Մյուս կողմից՝ նման հարձակումները կարող են անհամաչափ ավելի մեծ վնաս հասցնել ոչ թե հեռավոր Մոսկվային, որը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունի, այլ մոտակա Թեհրանին, որի մուտքի բանալին են փնտրում Անկարան, Վաշինգտոնը և Թել Ավիվը՝ ակտիվորեն կռվեցնելով Բաքվին ու Երևանին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай