Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նման ղեկավարությամբ շուտով Հայաստանի բոլոր իսկական հայրենասերները կհայտնվեն բանտերում, իսկ իրական ինքնիշխանության համար պայքարը կհռչակվի հանցագործություն. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net-ը «Հայաստանում մաքրում են քաղաքական դաշտը և պատրաստվում թեքվել դեպի Արևմուտք» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս բոլորին ցնցեց լուրն այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, ինչը պետք է դիտարկել որպես Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու քայլ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում չի երաշխավորում հանրապետության անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիք է ստեղծում նրա անվտանգությանը», դարձել է համատեղ զորավարժություններից հրաժարվելու հիմնավորումը։ Այսինքն, միտումնավոր քարոզվում է այն թեզը, որ Գյումրիում ռազմակայանի և Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը հակասում է հայության ազգային շահերին, քանի որ հարվածի տակ է դնում հանրապետությունը։

Ըստ Փաշինյանի, իբր ադրբեջանական կողմը եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաներին վստահեցնում է, որ Երևանն ու Մոսկվան վտանգ են ներկայացնում Բաքվի համար, քանի որ ծրագրում են համատեղ հատուկ գործողություն իրականացնել նրա դեմ։ Նման անհեթեթությունը ընդամենը փորձ է ինչ-որ կերպ արդարացնել այդ մերժումը, թեև համատեղ զորավարժությունների անցկացումը միայն կուժեղացներ հանրապետության ռազմական ուժերը և կցուցաբերեր սահմանները պաշտպանելու վճռականությունը։ Ստացվում է, որ պաշտոնական Երևանը ոչ միայն հակառուսական, այլ նաև ակնհայտ պարտվողական, կապիտուլ յացիոն դիրքորոշում է ընդունել Արցախի և բուն Հայաստանի հանձնման հարցում։ Ի դեպ, այդ եզրահանգման են նաև ընդդիմության առաջատար դեմքերը: Այսպես, պաշտպանության նախկին նախարար և «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել է, որ «վարժանքներ անցկացնելուց հրաժարվելը հավասարազոր է ռազմական ուսուցման բարձրագույն ձևից հրաժարվելուն»:

Իսկ ըստ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, Հայաստանի իշխանության նման քայլը փաստացի վկայում է հայկական բանակի մարտունակությունը չբարձրացնելու և սեփական զինված ուժերը չկառուցելու՝ հակառակորդի հետ պայմանավորվածության մասին։ Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները պարզապես կարող էին օգնել բացել Լաչինի միջանցքը: Բայց պաշտոնական Երևանը չի պատրաստվում լուծել Արցախի ապաշրջափակման խնդիրը, այլ, ընդհակառակը, խաղալով Արևմուտքի սցենարով՝ շահագրգռված է ճգնաժամի երկարաձգմամբ, որը հող է նախապատրաստում վերջնական աշխարհաքաղաքական վերակողմնորոշման համար։ Հայտնի ընդդիմադիր ակտիվիստ և ռուսասեր Միկա Բադալյանն այդ փաստը մեկնաբանել է այսպես. «Հաշվի առնելով «Ռազմական դրության մասին» և «Ինքնիշխանության մասին» օրենքներում նոր փոփոխությունները՝ պարզ է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հերթական կապիտուլ յացիային ու դրանից դժգոհների բողոքը ճնշելուն՝ 10-15 տարով նստեցնելու սպառնալիքով»։

Եվ այստեղ նա միանգամայն իրավացի է, քանի որ Երևանն ակնհայտորեն նախապատրաստում է մի շարք օրենսդրական ռեպրեսիվ քայլեր, որոնք պետք է մաքրեն երկրի քաղաքական դաշտը ակտիվ ընդդիմադիր ուժերից և այդ քողի տակ ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ Բաքվի և Արևմուտքի պայմաններով վերջնական համաձայնագրի կնքման շուրջ։ Դրանից հետո Փաշինյանը հանգիստ սրտով և Արևմուտքի աջակցությամբ խորհրդարանում որոշում կընդունի դուրս բերել ռուս խաղաղապահներին և Գյումրիի ռազմակայանը։ Նման սցենարի առաջին ազդանշանները արդեն իսկ կան ձերբակալությունների և խուզարկությունների տեսքով: Բացի դա, ԱԺԲ ամերիկամետ ռազմական միավորման մի քանի հարյուր անդամ փորձ են արել արգելափակել Գյումրիի ռուսական ռազմաբազան՝ պահանջելով անհապաղ դուրս բերել այդ զորախումբը Հայաստանից։ Ընդ որում, այդ ակցիան պետք է մշտական դառնա և լրացնի ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։

Այսինքն, ակնհայտ է, որ բոլոր այդ ուժերը՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմից, գործում են մեկ պլանի համաձայն և համակարգվում են Լոնդոնի կամ Վաշինգտոնի մեկ կենտրոնից։ Ի վերջո, պարզ է, որ ԱԺԲ-ն ստանում է ոչ միայն արևմտյան հիմնադրամների աջակցությունը, այլ նաև վերահսկվում է Հայաստանի իշխանությունների կողմից և հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի գործիքը Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար։ Սա, ըստ էության, հասկանում են նաև Ռուսաստանում, որտեղ շատերի շրջանում արդեն ավելի է ուժեղանում այն կարծիքը, որ Երևանն այժմ հնարավորություններ է փնտրում աշխարհաքաղաքական վերջնական շրջադարձի համար։ Այդ տեսակետն է վերջերս հնչեցրել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Փաշինյանի իշխանությունը, ցանկանալով Արևմուտքին ներքաշել տարածաշրջան, գնում է իր դաշնակցին փոխելու ճանապարհով։ Եվ դա այն հույսով, որ Արևմուտքը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կօգնեն գլուխ հանել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Բայց նրանք երբեք դա չեն արել և չեն էլ անի, վստահ եմ: Որովհետև նրանց, հատկապես ԱՄՆ-ի համար ամենակարևորը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է։ Մնացած ամեն ինչը՝ հայ բնակչության և Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը, նրանց քիչ է հետաքրքրում»,- նշել է քաղաքական գործիչը: Այսպիսով, «եվրոպական», այսինքն՝ գաղութային Հայաստանի ստեղծման և ճանաչման գործընթացն ընթանում է արագացված տեմպերով, իսկ բազմահազար հայերի ցանկությունը՝ պաշտպանել երկրի և Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը, հայտարարվում է անաֆեմա և օստրակիզմ։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթի ժամանակ հայտարարեց հետևյալը. «Մեր ներկա հայրենասիրության մոդելը հայ հայրենասիրության խորհրդային մոդելն է, որը խորը հակասության մեջ է հայոց պետականության և պետականամետության հետ»։ Երևում է, որ նման ղեկավարությամբ շուտով Հայաստանի բոլոր իսկական հայրենասերները կհայտնվեն բանտերում, իսկ իրական ինքնիշխանության համար պայքարը կհռչակվի հանցագործություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай