Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հաշմանդամների իրավունքները պաշտպանող երկու միջազգային կառույցներ կոչ են արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ОБЩЕСТВО

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Այս մասին ասվում է Հաշմանդամության հարցերով միջազգային կազմակերպությունների Լաչինի միջանցքի վերաբերյալ տարածած հայտարարությունում:

«Մենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող կազմակերպություններս, մտահոգությամբ հետևում ենք Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին։

Միջանցքի փակումը հանգեցրել է մարդու իրավունքների մի շարք խախտումների, ինչպես նաև մարդասիրական հասանելիության մերժման, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենում հաշմանդամություն ունեցող անձանց վրա:

Շրջափակման հետևանքով շուրջ 120,000 մարդ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող ավելի քան 9,000 անձինք, բախվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների։ Սա ներառում է նրանց ազատ տեղաշարժի մերժումը, քանի որ մոտ 1,100 մարդ չի կարող վերադառնալ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ, այդ թվում՝ 270 երեխաներ, որոնք բաժանվել են իրենց ծնողներից:

Երեխաների ներառական կրթության իրավունքը խաթարվել է, քանի որ սննդի մատակարարման անապահովություն պատճառով փակվել են մանկապարտեզներն ու դպրոցների նախադպրոցական խմբերը։

Ճանապարհի փակման պատճառով տարածաշրջանում անհնարին է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը։ Խանութները հիմնականում դատարկ են, իսկ դեղորայքը, այդ թվում՝ երեխաների և երկարատև առողջական խնդիրներ ունեցող անձանց համար, հիմնականում անհասանելի է Հաղորդումներ կան, որ սղության պատճառով երեխաներին մեծահասակների համար նախատեսված դեղեր են տրամադրում։

Իրավիճակը հատկապես բարդ է խնամքի հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ օրեցօր վատանում է դեղորայքի հասանելիությունը, և սնունդը սահմանափակ է հատկապես սննդային հատուկ պահանջներ ունեցող մարդկանց համար:

Հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ կազմակերպել Լեռնային Ղարաբաղում, կարողանում են տեղափոխվել Հայաստան միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում բոլոր կողմերին կատարել իրենց բոլոր պարտավորությունները՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 2475 բանաձևի: Ադրբեջանի կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է անհապաղ ապաշրջափակեն Լաչինի միջանցքը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ պարբերության։ Մենք կոչ ենք անում ապահովել անարգել հումանիտար հասանելիություն, ինչպես նաև Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատություն երկու ուղղություններով բոլոր քաղաքացիական անձանց համար՝ ապահովելու անվտանգ, ժամանակին և անսահմանափակ մարդասիրական օգնություն բոլորի համար։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ չկարողացողների մարդու իրավունքների իրականացումն ապահովելու համար՝ ապահովելով նրանց համար մատչելի պայմաններ և խելամիտ հարմարեցումներ։ Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր առաջնորդներին միասին աշխատել խաղաղ լուծման ուղղությամբ՝ կանխելու հակամարտության ռազմական սրումը և նպաստելու խաղաղ բանակցությունների դյուրացմանը։

Մենք կոչ ենք անում մարդասիրական դերակատարներին և իրավապաշտպան կազմակերպություններին համարժեք օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց տարածաշրջանում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքային տարբերությունները, ինչպես սահմանված է միջազգային չափորոշիչներում, ներառյալ Միջգերատեսչական մշտական հանձնաժողովի՝ հաշմանդամություն ունեցող անձանց մարդասիրական գործողություններում ներառելու վերաբերյալ ուղեցույցում:

Պետք է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ներկայացուցնող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործընթացներին՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելու, խթանելու և առաջնահերթ դարձնելու նպատակով:

Ստորագրող կազմակերպություններ՝

Հաշմանդամության եվրոպական ֆորում

Հաշմանդամության միջազգային ալյանս»:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы