Ֆինանսների նախարարը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ
ОБЩЕСТВОԴարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հունվարի 17-ին, հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը, մակրոտնտեսական կայունությանը, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղված ծրագրերին:
Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները: Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:



