Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ. Արթուր Ղազինյան
БЛОГԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ:
Նրա փոխարեն այսօր Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով այլ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ` իրենց փորձով, կապերով ու կապիտալով:
Նրանք պարտավոր են դա անել, իսկ Վարդանյանը` ոչ:
Բայց ինքն է այնտեղ, ինքն է իր վրա վերցրել այդ ծանր բեռն ու մեծ պատասխանատվությունը, ինքն է պայքարում Արցախի ինքնորոշման ու ազատության համար, ինքն է հակառակվում Հայաստանի ու Արցախի իշխանությունների սխալ ու պարտվողական քայլերին:
Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն Արցախցու կյանքով, կիսեն նրանց հոգսն ու անհանգստությունը:
Հ.Գ. Հեշտ է ամերիկաներում, եվրոպաներում ու ռուսաստաններում, կամ Երևանի կենտրոնում ապահով նստած դատողություններ անել Վարդանյանի բրիտանական կամ ռուսական արմատների մասին, իսկ ծայրահեղ բարդ ու վտանգավոր է անել այն, ինչ արեց ինքը . . .
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США



