Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել երեք ՀՅԴ-ականների գործից

ОБЩЕСТВО

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում շարունակվում է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով առերևույթ անձանց նյութապես շահագրգռելու դեպքի նախաքննությունը: 

Ինչպես արդեն տեղեկացվել է, լրատվամիջոցի կողմից սոցիալական ցանցում հրապարակված  «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրության առթիվ 2022թ․օգոստոսի 25-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի  շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ։ 

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի 67-ամյա բնակիչ Գ․ Մ․-ի և նույն մարզի Բարձրաշեն համայնքի 56-ամյա բնակիչ, Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու անդամ Ա․Մ․-ի միջև հեռախոսային խոսակցությունը վերաբերել է ՀՀ-ում գրանցված կուսակցություններից մեկի կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու գործընթացը կազմակերպելուն և նշված միջոցառմանը մասնակցելու նպատակով մի քանի անձանց միջոցով այլ քաղաքացիների նյութապես շահագրգռելուն։ Քննությամբ պարզվել էին ձայնագրության մեջ նշվող, այդ գործընթացի հնարավոր կազմակերպմանը հնարավոր առնչություն ունեցող  այլ անձանց տվյալները։ 

Վարույթի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան Դաշինք»  գրառմամբ թվով 2 թղթապանակ՝ 100-ից ավելի թղթերով, որոնց վրա  ցուցակի տեսքով,  մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր  գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա  են  սև և կարմիր գույներով  ձեռագիր գրառումներ  «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ,  անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով,  հեռախոսահամարներով,  եռանիշ և քառանիշ թվեր,  «Բարգավաճ»,  «Չեն ընտրելու»,  «Հանված է», «Չգրել», «Չզանգել»,  «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև  գումար վերցնելու, չվերցնելու վերաբերյալ նշումներ։  

Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին 2 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ։  

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2023թ․ հունվարի 12-ին միջնորդություններ են ներկայացվել վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ երեք անձանց՝ Գ․ Մ․-ի, Ա․Մ․-ի և Հ․Մ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ 

Նշված անձանց ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ Գ․Մ․-ն և Ա․Մ․-ն 2022 թվականի հունիս ամսին կուսակցության կողմից կազմակերպված հավաքներին նյութապես շահագրգռելու եղանակով մի շարք քաղաքացիների մասնակից դարձնելու նպատակով գումարներ են տրամադրել տարբեր անձանց, այդ թվում՝ Հ․Մ․-ին, ով իր հերթին, նույն նպատակով գումար է տրամադրել մտերիմներին։ Արդյունքում խախտվել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատ կամահայտնությամբ մասնակցելու սահմանադրական իրավունքը: 

2023 թվականի հունվարի 13-ին միջնորդություններ են ներկայացնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։  

Դատարանը բավարարել է Գ․ Մ․-ի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը և նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Մյուս երկու մեղադրյալների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները չեն բավարարվել: 
Նախաքննությունը շարունակվում է։  

Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները առերևույթ հանցագործության բոլոր հանգամանքները, դրան առնչություն ունեցող բոլոր անձանց շրջանակը պարզելու, նմանատիպ հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու նպատակով։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы