Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ալիևն ընդունել է, որ միջանցքի մասին պնդումները որևէ աղերս չունեն եռակողմ հայտարարության հետ. ԱԳՆ

ПОЛИТИКА

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հայտարարություններով վերջապես անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է՝ հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Հունանյանը նաև նշել է՝ Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարություններով ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում ապրել Լեռնային Ղարաբաղում՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կարող են հեռանալ, քանի որ նրանց հեռանալու համար ճանապարհը բաց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

-Ադրբեջանի նախագահն իր այս հայտարարությամբ ակամա ընդունում է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ամրագրված իր միջազգային պարտավորությունները, արդեն ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ է պահում 120 հազար արցախահայությանը և Լեռնային Ղարաբաղը նպատակամղված կերպով հասցնում է հումանիտար աղետի: Ադրբեջանն ընդունում է, որ իր գործողությունների վերջնանպատակը Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելն է, Լեռնային Ղարաբաղի հայությանը իր սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկելն է: Այս պայմաններում միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հստակ գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը և փրկել արցախահայությանը վերահաս արհավիրքից: Չի կարելի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել հայրենիք ունենալու և իրենց հայրենիքում կենսագործունեության բնական իրավունքից։

-Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում հերթական անգամ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ընդունել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ տերմինը չկա: Միաժամանակ, սպառնացել է թե «միջանցքը լինելու է՝ անկախ նրանից Հայաստանը ցանկանում է դա, թե ոչ»: Ինչ կարող եք ասել այս առումով:

-Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համահունչ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացմամբ: Մենք պատրաստ ենք ազգային օրենսդրության շրջանակում դա իրականացնել ամենակարճ ժամանակահատվածում՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Միաժամանակ, Հայաստանը երբևէ չի համաձայնվի արտատարածքային միջանցքի տրամադրմանը։ Ողջունելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջապես ինքն էլ անկեղծորեն նշում է, որ այսպես կոչված միջանցքի մասին արվող պնդումները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ որևէ աղերս չունեն: Հայտարարության մեջ կա հիշատակում միայն մեկ՝ Լաչինի միջանցքի մասին, որն էլ ավելի քան մեկ ամիս է ապօրինի կերպով շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Իսկ ուժով միջանցք բացելու մասին սպառնալիքները ևս մեկ անգամ ակնառու կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքում առանցքային դեր ունեցող ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ պաշտոնական Բաքվի բացարձակ արհամարհանքը: Հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումները լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

-Հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև անդրադարձ է կատարել ԵՄ դիտորդական առաքելությանը՝ իր դժգոհությունը հայտնելով Հայաստանում նոր դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունից:

-Նախևառաջ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել շարունակել ԵՄ հետ փոխշահավետ համագործակցությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Միության նոր դիտորդական առաքելության իրականացման համատեքստում: Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը. չէ՞ որ խոսքը, կրկնենք, ՀՀ ինքնիշխան տարածքում առաքելության իրագործման հնարավորության մասին է: Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ:

-Նշանակու՞մ է սա արդյոքոր բանակցությունները կարելի է համարել ավարտված:

-Ամենևին, 2022թ. դեկտեմբերին մենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ, ինչպես ընդունված է ասել, խաղաղության պայմանագրի նախագծի մեր առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян