Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Բաշարողների» ազգային ինստիտուտի մասին, շրջափակված Արցախի մի դրվագի առիթով․ Հակոբ Բադալյան

ОБЩЕСТВО

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաշարողների» ազգային ինստիտուտի մասին, շրջափակված Արցախի մի դրվագի առիթով:
 
Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությունը, կապված «հնարամտությունների» անընդունելիության հետ, արժանացել է տարբեր գնահատականների, ինչը բնականաբար միանգամայն նորմալ երեւույթ է՝ հասարակությունը չի կարող մտածել նույն ձեւով, միանման:
 
Բայց, հասարակությունը կարող է, եւ ավելին՝ պարտավոր է գալ համակեցության ընդհանուր կանոնների, հատկապես այն հասարակությունները, որոնք ունեն արտառոց մարտահրավերներ: Հաջողում են այն ժողովուրդները, այն հասարակությունները, որոնք կարողանում են անել դա՝ մտածել տարբեր կերպ, բայց ապրել ընդհանուր համակեցության կանոններով:
 
Բնականաբար, հեքիաթի չեմ հավատում, թե կան համատարած բառի բուն կամ պատկերավոր իմաստով օրինապաշտ հասարակություններ, եւ առավել եւս՝ էլիտաներ: Բայց, սա սկզբունքային հարց է՝ կարողանու՞մ են հասարակությունն ու էլիտաները գալ միասնական վարքագծի, համակեցության նորմերի, թե ոչ: Մի դեպքում դա կլինի Սահմանադրությունը, այլ դեպքում՝ գուցե այլ տրամաբանությամբ համաձայնություն:
Ի վերջո, ո՞րն է եղել հայկական պետականության անցնող երեք տասնամյակի հանգուցային, «անկյունաքարային» արատներից մեկը: Այն, որ արժեք է եղել «բաշարելը»՝ բաշարել է, արել է: Ի դեպ, Վարդանյանի մատնանշած «հնարամիտների» կամ «բաշարողների» հարցում էլ հանդիպեցի այդպիսի գնահատականների՝ բաշարել արել են, իրենց գլծի ճարը տեսել են մարդիկ:
 
Շատ լավ: Հիմա մտածենք, թե ի՞նչ են մտածում այն՝ անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ, որոնք հնարավորությունների, բնավորության, խառնվածքի կամ որեւէ այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով «բաշարող» չեն: Իսկ ի՞նչն է քանդել Հայաստանի հանրապետության, ու նաեւ Արցախի հանրային մթնոլորտը այս մոտ երեք տասնամյակում: Հենց այն, որ կառուցվել է ոչ թե մարդկանց, այլ «բաշարողների» երկիր: Իրական պետական էլիտայի փոխարեն ձեւավորվել են «բաշարողներ»՝ մի մասը պաշտոնական կարգավիճակ են ստացել, մի մասը ունեցել են քրեական հեղինակության կարգավիճակ, մեկ այլ մաս՝ տարբեր նշանակության մանկլավիկներ կամ «ներքինիներ»: Բայց, ամենի հիմքում՝ «բաշարելը», գլխի ճար տեսնելը, կամ էլ՝ «ինչ անել՝ երեխեքի համար անելը»:
 
Սա այնպես է քայքայել Հայաստանում մարդկային, հանրային հոգեբանությունը, որ շատ ու շատ այլ խնդիրներ հենց դրա հետեւանքով են առաջացել ու առ այսօր մնում են անլուծելի, որքան էլ տեսականում դրանց լուծումը գիտե ցանկացած միջին վիճակագրական ֆեյսբուքահայ:
 
Ի դեպ, 2018-ից հետո էլ՝ իշխանության կազմում հայտնվեցին եւ առա այսօր հարմար տեղավորված են տարաբնույթ «բաշարողներ»: Սա էլ իհարկե առանձին խոսակցության նյութ է:
 
Հիմա, Վարդանյանն ըստ էության ասում է, որ, եթե բլոկադայի պայմաններում արմատախիլ չարվի «բաշարելու» ինստիտուտը, եթե չդրվի դրա դեմ թե վարչական, թե նաեւ հանրային-գիտակցական պայքարի հարց, չձեւավորվի այդ պայքարը, չկա որեւէ ռազմավարական հեռանկար՝ եթե անգամ վաղը միջանցքը բացվի ու չփակվի երբեք, եթե վաղը անգամ ճանաչվի Արցախի անկախությունը:
 
Ի վերջո, Հայաստանն էլ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ է, ինչպես ցանկացած այլ երկիր, որտեղ իրականում պետությունը ցուցանակ է, իսկ արժեքը՝ «բաշարելը»:
 
Երկար ստացվեց, բայց ըստ իս սա կարեւոր հարց է, ու այդպես եմ դիտարկում այն բարձրաձայնելու համատեքստը:
 
Կկարողանա՞ այդ հարցում Ռուբեն Վարդանյանը փոխել Արցախը, ըստ իս դա կլինի մեծագույն գործ, որի էֆեկտը զգալի է լինելու նաեւ արտաքին միջավայրին առնչվող քաղաքական հարցերում: Չի՞ կարողանա, կամ չի՞ ուզի՝ միայն կխոսի, ուրեմն կհամալրի «բաշարողների» շարքերը, հանրային համապատասխան գնահատականով:
Ըստ իս, այդ հարցում Արցախի հանրությունը պետք է լինի նրան աջակից, միաժամանակ այդ աջակցությամբ նրան դնելով արդյունքի համար պատասխանատվության հրամայականի առաջ:
 
Հ.Գ. անհրաժեշտ եմ համարում ընդգծել նաեւ, որ այս գրառումը այն մասին չէ, որ Արցախի քաղաքական իշխանությունը, բարձրաստիճան պաշտոնյաները ազատված են կառավարման արդյունավետության, ու նաեւ ապաշրջափակման հարցում աշխատանքի պատասխանատվությունից: Բնական է, որ, ինչպես ցանկացած հասարակություն իր կառավարությունից, այդպես էլ արցախցիները իրենց կառավարությունից պետք է պահանջեն խնդիրների հարցում աշխատանքի հաշվետվություն եւ լուծումներ:
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира