Նաիրի Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ
БЛОГԱուդիտորների Պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել իր հայրենակիցներին.
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծնունդը հայ առաքելական եկեղեցու առաջին տաղավար տոնն է:
Սրբազան այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:
Վերջին տարիները տառապանքի ու մաքառման օրեր բերեցին մեր հայրենիքին: Արցախ աշխարհն այսօր էլ շրջափակման մեջ է, ծանր ժամանակներ է ապրում, փորձության ենթարկվում, բայց վստահ՝ կանգուն է, ամուր, պինդ, արցախցին իր օրինակով բացատրում է աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերին, թե որքան կարևոր է սիրել յուր օջախն ու հողը, կռվել նրա ամեն թիզի համար։
Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը համառությամբ և հույսով կհաղթահարի այս բեռը, Աստծո օգնությամբ կհառնի հան փյունիկ, կտիրանա իր ճակատագիրը տնօրինելու փառքին։
Աստված պահապան մեր Հայաստան աշխարհին, շնորհավոր Սուրբ Ծնունդ։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



