Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ-ն և Արևմուտքն ապատեղեկատվություն տարածելու միջոցով չեն կարողանա պառակտել իրանցի ժողովրդին. Ռայիսի

МЕЖДУНАРОДНОЕ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեղադրել է ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին ասեկոսեների և ապատեղեկատվության տարածման միջոցով Իրանում հակակառավարական բողոքներ հրահրելու մեջ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Իսլամական հեղափոխության թշնամիները ստի տարածմամբ չեն կարողանա հասնել իրենց նպատակներին և պառակտել իրանցի ժողովրդին:

Երիտասարդները մեր երեխաներն են, և բոլոր նրանք, ովքեր խաբվել են, կընդունվեն հայրենքի գրկում, բայց դավաճաններին գթություն չի լինի», - ասել է Ռայիսին Թեհրանում 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմի վետերանների հետ հանդիպման ժամանակ: Իսլամական Հանրապետության նախագահի խոսքով, սեպտեմբերի կեսերից Իրանում բռնկված անկարգությունների ու հուզումների կազմակերպման մեջ ներգրավված են եղել «երեսպաշտները, միապետականներն ու հակահեղափոխականները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր հանդես են եկել իսլամական հանրապետության դեմ»:

Իրանի դատախազությունը դեկտեմբերի 26-ին հայտնել է, որ Թեհրանում ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից ձերբակալված ցուցարարների 83%-ն ազատ է արձակվել։ Tasnim գործակալության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ «վերջին երեք ամիսների ընթացքում անկարգությունների մասնակիցների գործերով զբաղվող դատավորները 2 239 այցելություն են կատարել բանտեր և անձնական զրույցներ ունեցել կալանքի տակ գտնվողների հետ»: Հոկտեմբերին և նոյեմբերին Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին Քուրդիստանի նահանգի վարչական կենտրոն Սենենդեջում և Սիստան և Բելուջիստանի նահանգի գլխավոր քաղաք Զահեդանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ներում շնորհելու մասին: Ազատ են արձակվել արաբական ցեղերով բնակեցված հարավարևմտյան Խուզեստանի նահանգում և էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Արդաբիլում բողոքի ակցիաներին մասնակցած ցուցարարները։

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 26-ին Իրանին կոչ է արել  ազատ արձակել բողոքների բոլոր մասնակիցներին՝ առանց որևիցե պայմանի: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը նշել է, որ խոսքը վերաբերում Է «բոլոր այն մարդկանց, ովքեր Իրանում կալանքի տակ են գտնվում այն բանի համար, որ խաղաղ պաշտպանել են իրենց ազատությունները»: Իրանում խռովությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինիին բերման էին ենթարկել գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված էր ստացել, որից մահացել էր։ Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշվել Էր, որ նրան վնասվածքներ չեն հասցվել։ Սաուդյան Asharq Al-Awsat թերթի փոխանցմամբ՝ երեք ամսվա ընթացքում ցույցերն ու երթերն ընդգրկել են 157 քաղաքներ ու բնակավայրեր։ Դրանց մասնակիցները կոչ են արել ժողովրդավարական փոփոխություններ կատարել, դատապարտել են իշխանությունների բռնաճնշումները և պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին։ Ընդհանուր առմամբ, ըստ հրատարակության՝ սեպտեմբերի կեսերից Իրանում ձերբակալվել է 18,5 հազար մարդ։ Անկարգությունները ճնշելու ժամանակ զոհվել է 507 ակտիվիստ և 66 ուժային:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана