Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Գրետա Վարդանյանը պարտքով է հասել Դուբայ

СПОРТ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ 

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartner_past-am

36-ամյա Գրետա Վարդանյանը օրերս Դուբայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում չեմպիոնի կոչում է նվաճել ու տուն վերադարձել երկու ոսկե մեդալով։

«Սա 55 կիլոգրամ քաշային կարգում անձնական պայքարով առաջին տեղը նվաճեցի, իսկ 55 ու 61 քաշային կարգերում երեք մոտեցումներից հաշվարկով նվաճեցի նաև էլի ոսկե մեդալը», - «Ազատության» հաղորդմամբ՝ ասաց Գրետան։

Գրետան Հայաստանը ներկայացնող միակ մարզիկն էր Դուբայում, թեև, ասում է, հաշմանդամություն ունեցող ևս երկու ծանրամարտիկներ կարող էին մասնակցել ու մեդալներ նվաճել, սակայն նախարարություն գումար չի տրամադրել, ինքն էլ պարտքով է գնացել. - «Անկեղծ եմ ասում, ուզում եմ բոլոր հայությունն էլ իմանա՝ մենք պարտքով ենք գնացել էս մրցումներին։ Մոտավորապես մեկ միլիոն ու կեսի գումար։ Ու ես մրցումներին գնացել եմ երկու օր ուշացումով, որովհետև մինչ էդ մենք գումար էինք հայթայթում։ Բացման արարողությանը չենք հասցրել, փակման արարողությանը չենք մնացել, որովհետև ամեն մի գիշերը էնտեղ հյուրանոցում գումար արժեր»։

Այսօր համայնքապետարանում գյումրեցի մարզիկներին դրամական պարգևներ հանձնեցին։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ասաց՝ չի իմացել, որ Գրետան պարտքով է աշխարհի գավաթի խաղերին մեկնել. - «Չենք իմացել։ Բնականաբար, անցած անգամները դիմել են, մենք էդ չափով օգնել ենք, բայց էս անգամ չենք իմացել։ Մեր համար շատ ուրախալի է, գնացել են ևս մեկ մեդալ են բերել մեր երկրի, մեր քաղաքի համար։ Մենք մեր ունեցած ֆինանսի շրջանակում նաև փորձենք օգնել»։

Գրետան 88-ի երկրաշարժին է կորցրել երկու ոտքերը, այն ժամանակ երկու տարեկան էր։ Աղետից ընդամենը երկու օր առաջ էին նոր բնակարան տեղափոխվել, որն առաջին իսկ ցնցումներից փլվել է՝ ծնողները զոհվել են, ինքն էլ հաշմանդամություն ձեռք բերել։

Հաշմանդամությունը, սակայն, չի խանգարել, որ Գրետան փոքրուց սպորտով զբաղվի։ Սկզբում հաշմանդամային սայլակավազք, հետո լեռնադահուկային սպորտ, հիմա էլ ծանրամարտ։ Տարբեր միջազգային մրցույթների է մասնակցել։

Գրետան ասում է, որ սպորտի նախարարությունը հավասար աչքով չի նայում իրենց նորստեղծ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիային, որը ղեկավարում է ինքը։ Նախարարությունը մի փոքր գումարով աջակցել է մի քանի ամիս առաջ Վրաստանում կայացած եվրոպայի առաջնության մասնակցության համար, մնացածը անհատ բարերարների միջոցներով. - «Մեր ազգային պարալիմպիկ կոմիտեն կարողացավ անհատ հովանավորներ գտնել, մի փոքր մարզական սնունդով ապահովել ինձ և Սվետային, որ կարողանանք էդ վիտամինները ընդունելով, հավելյալ սնունդ ստանալով ավելի բարձր նվաճումներ ունենանք։ Անհատ հովանավորների միջոցով է եղել էդ ամեն ինչը»։

Ինչո՞ւ են տարբերություն դնում, չէ՞ որ նույն երկիրն ենք ներկայացնում, նույն դրոշը բարձրացնում, նեղսրտած է Գրետան. - «Ուղղակի ցավը էն է, որ նույն մարզիկը նույն տեղում մասնակցելով, ինքը ստանում է ավելի բարձր գումար, նույն մարզիկը պարալիմպիկ սպորտաձևով գնում-մասնակցում է, ոսկե մեդալներով, բրոնզե մեդալներով հետ է վերադառնում, բայց երկու անգամ ավելի ցածր գումար է ստանում։ Ուզում ենք, որ պարալիմպիկ մարզաձևն էլ, մեր հաշմանդամային սպորտաձևն էլ մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը, մեր նախարարությունը, վարչապետության անձնակազմը, բոլորը մեզ հավասար չափեն և դատեն։ Որովհետև նույն եռագույնը մենք ենք բարձրացնում, նույն հայ ազգի ներկայացուցիչ ենք։ Ուզում ենք, որ ամեն ինչ հավասար լինի»։

Հաշմանդամային ծանրամարտով զբաղվող 13 մարզիկ կա ֆեդերացիայում։ Նրանցից 3-ն են, որ մեդալներ են նվաճել։ Մի քանի անգամ, երբ դիմել են պետական ֆինասական աջակցության համար, այսպիսի պատասխան են ստացել. - «Դուք որ գնաք դուրս, մեդալ չեք բերելու, հաջողություններ չեք ունենալու, էդ ուղղակի ֆինանսական ծախսեր են... Իսկ մենք ապացուցում ենք մեր յուրաքանչյուր քայլով, որ մենք գնում ենք մեդալով հետ վերադառնալու ակնկալիքով»։

Մի քանի ամիս է կրկին անհատ բարերարների օգնությամբ պարապմունքները տեղափոխել են ավելի հարամարավետ մարզադահլիճ՝ անհրաժեշտ գույքով կահավորված։ Գրետայի մարզիչը հիմա ամուսինն է, այն էլ՝ երբ վերադառնում է մարտական հերթափոխից։ Հիմնական մարզիչը արտագա աշխատանքի է։ Գրետան երկու երեխաների է մեծացնում։ Նպատակ ունի մասնակցել ու մեդալ նվաճել էս ինչ թվին կայանալիք Փարիզի պարալիմպիկ խաղերում։

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay