Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հավաքական Արևմուտքը փորձում է «երկրորդ ճակատ» բացել Բալկաններում և Անդրկովկասում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Արդյո՞ք ԱՄՆ-ն է սեղմել Կոսովոյի և Ղարաբաղի «կոշտուկները»» վերնագրով հոդվածում գրում է, որ պատմաբանները վաղուց են նկատել, որ իրադարձությունները Բալկաններում և Մեծ Կովկասում շատ հաճախ զարգանում են համաժամանակյա և հանդիսանում են տարածաշրջանային և նույնիսկ միջազգային քաղաքականության «նյարդային հանգույցներից»։ Խնդիրն անգամ երկու տարածաշրջանների այնպիսի հատկանիշը չէ, ինչպիսին էթնիկ բազմազանությունն է, որի նմանը չկա Եվրոպայում և Արևմտյան Ասիայում: Շատ բան կախված է նրանից, որ Հարավսլավիայի և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նրանց տարածքներում միաժամանակ սկսեցին բռնկվել էթնիկ և կրոնական հակամարտություններ, որոնց մի մասը մինչ օրս էլ չի լուծվել: Եթե ավելի խորանաք, ապա կտեսնեք, որ շատ բան կապված է նաև Անդրկովկասի և Բալկանների ենթաշրջանների աշխարհագրական պատկանելիության հետ, պատմական տարբեր դարաշրջաններում նրանց դասել են կա՛մ Եվրոպայում, կա՛մ Ասիայում, իսկ այժմ դրանք համարվում են «բուֆերային գոտիներ»:

Միևնույն ժամանակ, Արևմտյան Բալկանների երկրները փորձել են հաղթահարել «բուֆերային պատնեշը» և առաջ շարժվել դեպի միասնական Եվրոպա, մինչդեռ Անդրկովկասը կանգնած է եվրաատլանտյան կամ ռուսամետ կողմնորոշումների ընտրության առաջ: Պատահական չէ, որ 2014 թվականի ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալով Արևմուտքի կողմից Բալկաններն ու Անդրկովկասը նոր թափով սկսեցին ներքաշվել Եվրասիական աշխարհաքաղաքական հորձանուտը։ Նորից սկսեցին խոսել Բալկանների մասին՝ որպես «Եվրոպայի վառոդի տակառի», և Անդրկովկասի մասին՝ որպես «Ռուսաստանի հարավային պայթուցիկ ենթաորովայնի»: Հակամարտությունները այդ երկու տարածաշրջաններում ունեն իրենց պատճառներն ու դինամիկան: Բայց նրանք ունեն մի կարևոր ընդհանրություն. կոնկրետ մոտիվացիոն իրադարձությունների բեմականացում, որոնք սկսել են կտրուկ փոխել իրավիճակը: Ղարաբաղյան նոր շրջափուլը սկսվել է սեպտեմբերի վերջին ադրբեջանա-հայկական սահմանին բախումներով և շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և ադրբեջանցի «բնապահպանների» բողոքի ակցիաներով Շուշի քաղաքի մոտ։

Ճգնաժամը Կոսովոյում սկսվել է այն բանից հետո, երբ Պրիշտինան որոշել էր փոխարինել պետհամարանիշներն ու անձնական փաստաթղթերը, որոնք Բելգրադը տրամադրել էր հյուսիսային Կոսովոյում բնակվող սերբերին։ Դրանից հետո չճանաչված հանրապետության հյուսիսում սկսել են կրակոցներ ու պայթյուններ լսվել։ Այստեղ ամենազարմանալին այն է, որ և՛ Լաչինի միջանցքի հետ կապված պատմությունը, և՛ Կոսովոյում փաստաթղթերի փոփոխությունը հակամարտող կողմերը կարող էին հեշտությամբ լուծել ինչպես խաղաղ բանակցային գործընթացով, այնպես էլ այլ միջոցներով։ Բայց դա տեղի չի ունեցել, և ինչ-որ մեկն ակնհայտորեն սրացում է խաղում։ Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ հիմա, և ո՞ւմ է դա հետաքրքրում։ Առաջին հարցի պատասխանը կարծես թե ակնհայտ է. ուկրաինական ճգնաժամից հետո հավաքական Արևմուտքը ուղղակի կամ անուղղակի ներգրավվածությամբ փորձում է «երկրորդ ճակատ» բացել Բալկաններում և Անդրկովկասում։ Երկրորդ հարցի պատասխանը նույնպես կա: Հիմա հատկապես շահագրգիռ է ԱՄՆ–ը, որը ձգտում է ցույց տալ, որ Բրյուսելը բավարար ռեսուրսներ չունի Բալկաններում իրավիճակը սառեցված պահելու համար, իսկ Անդրկովկասում Ռուսաստանը, իբր, չունի բավարար ռեսուրսներ խաղաղ երկխոսություն պահպանելու համար։

Բայց փաստն այն է, որ թե՛ Կոսովոյի, թե՛ ադրբեջանա-հայկական ուղղությամբ ընթանում են զուգահեռ բանակցություններ, բացի Մոսկվայից, ևս երկու գծով՝ եվրոպական և ամերիկյան։ Իրավիճակն ավելի լայն գնահատելով՝ պարզվում է, որ Բալկաններում և Անդրկովկասում առկա ստատուս քվոն առաջին հերթին պետք է ձեռնտու լիներ Բրյուսելին՝ բացառությամբ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու ցանկությունը։ Կա վարկած, ըստ որի, իրադարձությունների զարգացումը ինչպես Կոսովոյում, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերահսկվում է Թուրքիայի կողմից, որը փորձում է դուրս գալ «քրդական մկան թակարդից», որի մեջ նրան մղում են ամերիկացիները։ Այդ դեպքում ստացվում է, որ Կոսովոյի ճգնաժամը Բելգրադը չի հրահրել, ինչպես և Երևանը՝ Բաքվի հետ կապված։ Օբյեկտիվորեն Բալկաններում իրադարձությունների զարգացումը խարխլում է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքական դիրքորոշումը, որը պատրաստ չէ Կոսովոյի համար պատերազմի և փորձում է խուսափել ԵՄ պատժամիջոցներից։ Նույն իրավիճակում է հայտնվել նաև Նիկոլ Փաշինյանը, որը դեռ չի հաղթահարել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության սինդրոմը։

Երկու ղեկավարներն էլ փորձում են վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և հնարավորինս արդյունավետ նստել երկու աթոռների վրա։ Բայց ինչպիսի՞ն են այդ դեպքում Բելգրադի և Երևանի հեռանկարները։ Նշենք, որ Կոսովոն մտադիր է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Ուստի, Վուչիչի վիճակը ծայրահեղ ծանր է, և, փորձագետների կարծիքով, «ամեն դեպքում հակամարտությունը կսրվի»։ Իսկ ինչի՞ են պատրաստվում Բաքուն և Երևանը՝ բանակցային գործընթացի շարունակմա՞ն, թե՞ պատերազմի։ Կարծիք կա, որ այժմ ԱՄՆ-ը, որի քաղաքականությունը Կոսովոյի հարցում տարբերվում է եվրոպականից, որոշակի ճնշում է գործադրում իրադարձությունների զարգացման վրա։ Եվ հետո: Սերբիայի նախագահն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից օգնություն չի խնդրել Կոսովոյի ճգնաժամի սրման հետ կապված, մինչդեռ Իլհամ Ալիևն ու Փաշինյանը մշտական հեռախոսային կապի մեջ են նրա հետ։ Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի նկատմամբ Արևմուտքի ակտիվության աճին, ապա նրանք նախկինում նման ջանքեր էին գործադրել Վրաստանում, սակայն դրանք անարդյունավետ են եղել։

Մյուս կողմից՝ Ռուսաստանը շարունակում է ավելի շուտ հետևել իրադարձություններին, չի ցանկանում վիճել Ադրբեջանի հետ, որպեսզի խնդիրներ չստեղծի Թուրքիայի հետ հարաբերություններում։ Բայց նաև այնպես չէ, որ նա լքում է Հայաստանին։ Առայժմ ունենք այն, ինչ ունենք։ Ժամանակին Սերբիան պարտվեց պատերազմում 78 օրվա դիմադրությունից հետո, ավելի քան 40 օր տևած ուժեղ դիմադրությունից հետո հայերը պարտվեցին Արցախյան պատերազմում։ Հետո խաղաղապահ ուժեր են մտցվել Կոսովո և Ղարաբաղ, ինչը ցույց է տալիս, որ վեճն ու պայքարը հեռու են ավարտված լինելուց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай