Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մենք անընդհատ ապրելու ենք մղձավանջի մեջ, քանի դեռ Հայաստանում այս վարչակազմն է իշխում»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման շուրջ քննարկում ծավալվեց, հնչեցին հայտարարություններ: Մինչ այս նաև բազմաթիվ գրություններ, նամակներ են ուղարկվել միջազգային կառույցներին: ՀՀ-ն նաև դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոցներ և պարտավորեցնել ապաշրջափակել Բերձորի միջանցքը: Ադրբեջանին այս առումով վերջնաժամկետ էր տրվել:

«Ցանկացած միջազգային իրավական հարց կարող է լուծվել միայն քաղաքական ուժի պայմաններում: Եթե քաղաքական ուժ ու կամք չկա, մնացածը թղթի վրա գրված զուտ խոսքեր են և իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Սա քաղաքականության այբուբենն է: Ու եթե մենք հենց քաղաքական տեսանկյունից դիտարկենք, Հայաստանի իշխանություններն իրենց բազմիցս արված հայտարարություններով հրաժարվել են Արցախից, ինչը բացահայտ է: Այդ մասին բազմիցս ասել է վարչապետ կոչեցյալը, Պրահայի համաձայնության մեջ ևս հստակ ասված է այդ մասին: Նաև քպական պատգամավորներն են բացահայտ խոսում այն մասին, որ Արցախի հարցն իրենցից կախված չէ: Ասում են՝ դիմեք ռուս խաղաղապահներին: Այս քաղաքական որոշումը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ այստեղ չի կարող որևէ իրավական հարց գործել»,-վերոնշյալ թեմայի համատեքստում անդրադառնալով միջազգային կազմակերպություններից, հանրությունից ունեցած ակնկալիքներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Տարբեր ատյաններին ուղարկված մնացած դիմումները միայն կարող եմ բնորոշել որպես ինքնարդարացում, թե՝ «տեսեք, փորձում ենք դիմել այստեղ, այնտեղ և այլուր»: Բայց այդ նույն միջազգային հանրությունը շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից, և նրանց բոլոր կոչերը ձևական են: Բոլոր պետությունների ներկայացուցիչները, նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները լավ գիտեն, որ ՀՀ իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Արցախից»,ասաց նա՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև Եվրոպայի խորհրդին առաջադրված դիմումին: «Մենք որքան էլ խոսենք Եվրոպայի խորհրդի մասին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց պետք է հաշվի առնել, որ առաջին հերթին այն քաղաքական մարմին է: Պետք է հաշվի առնել նաև, որ Եվրոպայի խորհուրդը Ադրբեջանի նկատմամբ երբևէ որևէ պատժամիջոց չի կիրառել»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելով ավելի լայն տեսանկյունից՝ նա հավելեց. «Իրականում սա 2020 թվականի պատերազմի շարունակությունն է: Այդ պատերազմը չի ավարտվել, այն շարունակվելու է մինչև Ադրբեջանի և Թուրքիայի վերջնական նպատակի իրագործումը, այն է՝ վերացնել Հայաստանը: Բերձորի միջանցքի փակումը վերջինը չէ, սա շարունակություն է ունենալու, մենք անընդհատ ապրելու ենք մղձավանջի մեջ, քանի դեռ Հայաստանում այս վարչակազմն է իշխում: Դեռ մի կողմ դնենք, որ պարտության պատասխանատու իշխանությունները պետք է հրաժարական տային 44օրյա պատերազմից հետո: Բայց եթե անգամ մի պահ ընդունենք, որ 2020 թվականի պատերազմը ոչ թե դավադրության հետևանք էր, այլ մենք իսկապես պարտվեցինք այդ պատերազմում, ապա պատերազմից հետո, քանի դեռ հայ գերիները չէին վերադարձվել, այս իշխանությունները որևէ բանակցություն չպետք է վարեին Ադրբեջանի հետ, որևէ զիջում չպետք է անեին»:

Շեշտելով, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունի նաև բանավոր պայմանավորվածություններ՝ Ավետիք Իշխանյանը նշեց. «Դրանք էին Գորիս-Կապան ճանապարհի և բազմաթիվ բնակավայրերի հանձնումն Ադրբեջանին: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա պատերազմի պատահականությունը ես բացառում եմ: Ես համոզված եմ, որ սա եղել է նպատակադրված, պատերազմով Արցախը հանձնելու նպատակ է եղել: Վարչապետ կոչեցյալի նպատակն էլ հետևյալն է եղել՝ «Արցախը հանձնեմ, ինձ թողեք ձեր հովանու ներքո հանգիստ իշխել Հայաստանում»:

Մինչդեռ չի պատկերացրել, որ իրեն հանգիստ չեն տա, որ շարունակելու են իրենց նպատակը՝ այն, ինչ տեսնում ենք նաև հիմա: Ընդհանուր առմամբ, քանի դեռ Հայաստանում այս վարչակարգն է իշխում, Հայաստանը վերանալու է: Եթե մենք չկարողանանք հեռացնել նրանց, մեղքը միայն նրանց վրա գցելը ճիշտ չի լինի: Դա կնշանակի, որ մեր ժողովուրդը, հասարակությունը, մեր ընդդիմադիր ուժերը համակերպվեցին պարտության ու Հայաստանի վերացման հետ: Իսկ եթե ուժ հավաքենք ու հեռացնենք այս իշխանությանը, համոզված եմ, որ ամբողջ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի մեր նկատմամբ: Նրանք կհասկանան, որ մենք արժանապատվություն ունենք: Մեր դաշնակիցների, իրենց շահերից ելնելով մեզ համակրող երկրների վերաբերմունքը ևս կփոխվի մեր նկատմամբ, ինչպիսին Իրանն է, Ռուսաստանը և այլ երկրներ: Այս դեպքում շատ արագ իրադրությունը կփոխվի: Մեծ հաշվով, խնդիրը Հայաստանում է՝ Հայաստանի իշխանությունն է, որևէ այլ տեղ խնդրի լուծում պետք չէ փնտրել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay