Մեր տարածաշրջանում այլ կերպ հնարավոր չէ ապրել, քան «գայլային» մտածելակերպ ունենալն է. Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջերս հաճախ եմ մտածում, որն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո´չ «զոհի»:
Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված Արցախ:
Մեր տարածաշրջանում այլ կերպ հնարավոր չէ ապրել, քան «գայլային» մտածելակերպ ունենալն է: Այլ կերպ ենթարկվում ենք կամ հայրենազրկման ու գաղթի, կամ կոտորածների ու ցեղասպանության: Արտաքին աշխարհը (բարեկամ, ոչ բարեկամ), իր էմիսարներով ու սորոսածին գրանտակերներով, մեզ միշտ քարոզել և քարոզում է «ոչխարային» հնազանդություն, հանդուրժողականություն ու կույր հավատ օտարի գիշատիչ շահերի նկատմամբ: Այնինք` գայլային աշխարհում նույնիսկ մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանությունը պատշաճ չեն դատապարտում, որովհետև ցեղասպանվածները «գալյային» մտածելակերպ չունեն, և շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին եղել են 1915թ-ին:
«Գայլային» մտածելակերպը մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը պետք է լինի, մեր արժանապատվության ու անվտանգության պահպանման միակ իրական համակարգը:
Բացի այդ, այսօր «զոհի» մտածելակերպով չէինք կանգնի և սպասենք տեսնենք գայլային աշխարհից ո՞վ է բարեհաճելու բացել մեր կյանքի ճանապարհը: Եվ նույն մտածելակերպով չէինք հանդուրժի, որպեսզի մեզ սպանելուց, հայրենազրկելուց հետո, թարմ արյան հետքերով, նույն գայլերի հետ նոր արյունոտ բարեկամության (խաղաղության) տանեն, առանց խաղաղության երաշխիքների:
Որքան ուզում եք մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, գենդերից ու ֆեմինիստներից, հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից խոսեք, միևնույն է` ուժեղինն ու խելքովինն է աշխարհը: Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



