ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է ՌԵԳՈ
ОБЩЕСТВОՍեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված՝ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ։ Ռեբրենդինգի իրականացման որոշումը կայացվել է հիմնադիրներից մեկի՝ «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ի կողմից ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթի գնման գործարքի ավարտին: ՀՀ կենտրոնական բանկն ընկերությունը նոր անվամբ գրանցել է 2022թ. հոկտեմբերի 18-ին։
ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։
Անվանափոխությունից հետո ՌԵԳՈ-ն շարունակում է կրել գործող ապահովագրական պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները: Հաճախորդները ապահովագրական պայմանագրերի փոփոխման կարիք չունեն. նախկինում կնքված բոլոր պայմանագրերը շարունակում են գործել առանց վերաձևակերպման:
Ընկերությունը փոխել է ապրանքանիշը, թարմացրել կարգախոսն ու դիրքորոշումը։ Նոր ֆիրմային ոճը մշակվել է բրենդի գաղափարախոսությանը համահունչ: Ճանաչելի կանաչ գույնին, որը նախկինում օգտագործվել է ապրանքանիշում և խորհրդանշել հուսալիությունն ու հանգստությունը, լրացնում է կենսուրախ նարնջագույնը:
Ընկերության նոր կարգախոսի՝ Ապագան ապահով է (The Future is Safe) հիմքում ընկած է կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և հաճախորդների հանդեպ հոգատարության գաղափարը։ ՌԵԳՈ-ն առաջարկում է արդեն այսօր մտածել ապագայի մասին և, ձեռքբերելով ապահովագրության պոլիս, չնախատեսված հանգամանքներում ապահովագրվել ֆինանսական կորուստներից՝ կապված գույքի և առողջության հետ։
Մոտ ապագայում ընկերությունը կթարմացնի կորպորատիվ բոլոր հարթակները՝ համապատասխանեցնելով նոր ֆիրմային ոճին, և կվերագործարկի պաշտոնական կայքը՝ www.regoinsurance.am հասցեով։
«Ռեբրենդինգի հետ մեկտեղ, մենք արդիականացրել ենք ծառայությունների և ապահովագրական պոլիսների մշակման մոտեցումները։ Ընկերության քաղաքականությունը դարձել է ավելի ճկուն, մենք արագ արձագանքում ենք շուկայի միտումներին և արդեն մշակել ենք մի շարք նոր ապահովագրական ծառայություններ, որոնք կներկայացնենք մինչև այս տարվա ավարտը։ Նախատեսում ենք գործակալական ցանցի ընդլայնում և գործընկերային ծրագրերի ակտիվ զարգացում, այդ թվում՝ բժշկական, գույքի և տուրիստական ապահովագրության ուղղությամբ»,- նշեց ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն Արթուր Մկրտչյանը։
Ընկերությունը մտադիր է ամրապնդել շուկայում իր դիրքերն ու ընդլայնել պահովագրության ծավալները: Ներկա դրությամբ ՀՀ ապահովագրական շուկայում ՌԵԳՈ-ի մասնաբաժինը կազմում է 9%, իսկ ԱՊՊԱ ոլորտում՝ մոտ 12%: Ապահովագրության կամավոր տեսակները կազմում են ընկերության պորտֆելի մոտ 35%-ը։ Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բեռների ապահովագրության ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43%-ով։ Տուրիստական ապահովագրության ուղղությամբ արձանագրվել է 68%, դժբախտ պատահարներից ապահովագրության՝ 18%, գույքի ապահովագրության՝ 4% աճ։
ՌԵԳՈ-ի հետ մեկ պատուհանի սկզբունքով ակտիվորեն համագործակցում է մոտ 150 գործակալ, ինչն ապահովում է որոշումների կայացման արագությունը։ 2022 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքում ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 1,6 մլրդ դրամը։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



