Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքները․ Արցախի ՄԻՊ

ОБЩЕСТВО

Դարձի՛ր GG-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ

Պարզապես անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝  https://bit.ly/ggPartners_past_am

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետեւանքները։

Նա, մասնավորապես, գրել է.

«1. 2022թ. դեկտեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով որպես բնապահպան ակտիվիստներ, շինծու բնապահպանական մտահոգությունների պատրվակով փակել են Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհը օգտագործվում է միայն մարդկանց եւ Արցախի խաղաղ բնակչության համար նախատեսված ապրանքների փոխադրման համար: Լաչինի միջանցքի արգելափակումը փաստացի նշանակում է շրջափակում 120 000 բնակչություն ունեցող ամբողջ Արցախի համար: Բացի այդ, ճանապարհի արգելափակման պատճառով Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն եւ Եղծահող համայնքները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ մայրաքաղաք Ստեփանակերտից եւ ամբողջ Արցախից:
Վ

երջին 10 օրվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման երկրորդ դեպքն է: 2022թ. դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիներ նույն հորինված բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներգրավմամբ ավելի քան երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում ճանապարհը ապաշրջափակվել է:

Քանի որ Լաչինի միջանցքը նախ եւ առաջ հումանիտար նշանակություն ունեցող ճանապարհ է արցախահայության կենսաապահովման համար, դրա փակումը, թեկուզ կարճ ժամանակով, հղի է անդառնալի եւ աղետալի մարդասիրական հետեւանքներով: Հայաստանի Հանրապետությունից Արցախ է ներկրվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ, տնտեսական ապրանքներ եւ այլն: Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների եւ էներգակիրների մատակարարումը դեպի Արցախ:

Ձմռան ցուրտ պայմաններում շուրջ 1100 խաղաղ բնակիչներ` այդ թվում կանայք, ծերեր եւ 270 երեխաներ, Լաչինի միջանցքում հայտնվել են անորոշ վիճակում` չկարողանալով վերադառնալ Արցախ` իրենց տները եւ ընտանիքների մոտ: Բացի այն փաստից, որ կտրված են իրենց ընտանիքներից, նրանք նաեւ զրկված են կրթության իրավունքից:

Դեպի Արցախ եւ Արցախից դուրս տանող միակ ճանապարհի արգելափակումը նաեւ բժշկական լուրջ ճգնաժամ է ստեղծել Արցախի առողջապահական համակարգի համար: Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի եւ Արցախի առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Լաչինի միջանցքի շարունակական խցանման պատճառով Հայաստանի հանրապետական բժշկական կենտրոններում անհետաձգելի բուժում ստանալու եւ հոսպիտալացնելու կարիք ունեցող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը անհնարին է դարձել:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին եւ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող ահաբեկչական գործողությունների հետեւանքով այդ հիվանդների կյանքին մեծ վտանգ է սպառնում:

Անհերքելի ապացույցներ կան, որ այդ քարոզարշավը կազմակերպված է Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Նախ եւ առաջ, Ադրբեջանի այսպես կոչված «բնապահպանական» քարոզարշավը ուղեկցվում է մի շարք ադրբեջանական լրագրողների կողմից, որոնք ապահովում են ընթացիկ գործողությունների ամբողջական լուսաբանում ուղիղ եթերով:

Բացի այդ, լրագրողները անընդհատ սադրում են ռուս խաղաղապահներին եւ խաթարում նրանց առաքելությունը` փորձելով ներխուժել նրանց դիրքերը եւ նույնիսկ քաշքշել նրանց: Նրանցից ոմանք, ովքեր ներկայանում են որպես «բնապահպան» ակտիվիստներ, իրականում որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք ֆինանսավորվում են ադրբեջանական իշխանությունների եւ Ալիեւի հիմնադրամի կողմից: Ավելին, ապացույցներ կան, որ ճանապարհը փակողների թվում կան նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներ:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, ադրբեջանական կողմը միտումնավոր դադարեցրել է գազամատակարարումը Արցախի ողջ տարածքում, ինչը 2022թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների կրկնողությունն է, որը հանգեցնում է մի շարք անբարենպաստ հումանիտար հետեւանքների, ինչպիսիք են`

1. գազով ջեռուցվող դպրոցներում ուսումնական գործընթացի խաթարում,

2. գազով ջեռուցվող պետական գերատեսչությունների եւ կենսական նշանակություն ունեցող հիմնարկների աշխատանքի խաթարում,

3. մարդկանց տները գազով տաքացնելու անհնարինություն,

4. մի շարք տնային տնտեսություններում տաք ջրի բացակայություն,

5. գազով ջեռուցվող հիվանդանոցների աշխատանքի խաթարում,

6. տրանսպորտային միջոցների վառելիքի բացակայություն եւ այլն:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Լաչինի միջանցքի անխափան շահագործումը, որը հիմնականում ծառայում է մարդասիրական նպատակների համար, երաշխավորված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածում մասնավորապես նշվում է.

«Լաչինի միջանցքը (5կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը եւ միեւնույն ժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»:

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է հայտարարության դրույթները եւ դրանով իսկ չի կատարում իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Հարկ է նշել նաեւ, որ բժշկական եւ հիվանդանոցային բոլոր պարագաների ազատ փոխադրումը երաշխավորված է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես` Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին ժնեւյան IV կոնվենցիայով: Լաչինի միջանցքի արգելափակումը կոնվենցիայի ակնհայտ խախտում է:

Արցախի շրջափակումը առանձին դրվագ չէ, եւ այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մի մաս, որն ուղղված է արցախցիներին հայրենի հողից իսպառ հեռացնելուն:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ երաշխավորված հրադադարի հաստատումից ի վեր Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս հայտնել է ադրբեջանական կողմի նմանատիպ սպառնալիքների եւ սադրանքների կրկնության մասին: Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը`

1. միտումնավոր եւ բազմիցս հարձակվել է Արցախի ենթակառուցվածքների վրա` նպատակ ունենալով ահաբեկել եւ վախեցնել Արցախի բնակչությանը,

2. շաբաթներով Արցախի բնակչությանը թողել է առանց գազի եւ ջրի մատակարարման,

3. խափանել է սեզոնային գյուղատնտեսական աշխատանքները` թիրախավորելով գյուղացիներին,

4. բարձրախոսներով մշտապես հոգեբանական ճնշումների է ենթարկել իրենց դիրքերի մոտակայքում գտնվող հայկական համայնքների բնակիչներին,

5. փորձել է ապատեղեկատվություն եւ խուճապ տարածել մարդկանց շրջանում` կիբեռհարձակումներ իրականացնելով Արցախի պետական տեղեկատվական ռեսուրսների վրա:

Ադրբեջանի այս անսահման պահվածքի հիմնական պատճառը միջազգային հանրության եւ դրա դերակատարների պատշաճ արձագանքի բացակայությունն է: Միջազգային հանրությունը պետք է անհապաղորեն միաձայն եւ միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաեւ ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու եւ կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով եւ հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы