Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկում` ՏՀՏ ոլորտի ընկերությունների և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ

ОБЩЕСТВО

Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Պանելային քննարկմանը մասնակցում էին Վիվա-ՄՏՍ-ի, «Ucom»-ի, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի  ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ու ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը: 

Խելացի ենթակառուցվածքը խելացի երկիր ստեղծելու նախապայման է: Տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերություններն առանցքային դեր ունեն խելացի ենթակառուցվածքի ստեղծման, կայացման և սպասարկման գործում: 

Խելացի ենթակառուցվածքներն ուղղված են պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծմանը՝ տեղակատվական և տեխնոլոգիական լուծումների և գործիքակազմի կիրառմամբ: Երթևեկություն, ջրամատակարարում, քաղաքի զարգացման պլանավորում, արտադրական գործընթացներ, հանրային տրասպորտ, արտանետումներ, աղտոտվածություն, թվայնացում, էլեկտրոնային կառավարում, կայուն շրջակա միջավայր, բնական ռեսուրսների շահագործում, հանրային ծառայություններ, առողջապահություն, հանրային անվտանգություն, կրթություն. սրանք ընդամենը մի քանիսն են այն ոլորտներից, որտեղ պահանջվում է խելացի ենթակառուցվածքի ներդրում, ինչը կարևոր է կյանքի որակի բարելավման, բնակավայրն ու երկիրը մարդկանց ու տնտեսական ներդրումների համար գրավիչ դարձնելու ու տնտեսական աճ ապահովելու համար: Խելացի ենթակառուցվածի հիմքում մարդկային ու սոցիալական կապիտալի և տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների արդյունավետ փոխկապակցումն է, ինչը թույլ կտա ապահովել կայուն զարգացում և կյանքի որակի բարելավում: 

«Silicon Mountains գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրել են համաշխարհային միտումները, իրենց փորձն ու տեսլականը՝ հասարակությունում, պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի տեղը և դերը այդ զարգացումներում։ Բոլոր պանելային քննարկումները հայեցակարգային էին։ Քննարկումների, և ինչու չէ, բանավեճերի արդյունքում ձևավորված  տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին և բոլոը շահագրգիռ կողմերին», - նշել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։ 

«Հեռահաղորդակցության ոլորտում խելացի ենթակառուցվածքների առկայությունը նախևառաջ պայմանավորված է շարժական և ամրակցված լայնաշերտ, արագագործ ցանցերի ներդրմամբ և դրանց նկատմամբ բնակչության ու տնտեսության տարբեր ճյուղերի համար հասանելիության ապահովմամբ: Մասնավորապես, այդպիսի ցանցեր կարող են համարվել ամրակցված օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի վրա հիմնված (PON/GPON) և շարժական 4G+(LTE Advanced) և 5G տեխնոլոգիաների վրա հիմնված նորագույն սերնդի ցանցերը (ներառյալ՝ IoT «իրերի ինտերնետ» ցանցերը), որոնց ներդրմանը և լայնորեն տարածմանը հանրապետության տարածքում իր ամենաօրյա աշխատանքում հետամուտ է լինում հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինը՝ հանձնաժողովը», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

«Միավորված ազգերի կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2050թ. աշխարհի բնակչության 70%-ն ապրելու է քաղաքներում, ուրբանիզացիան ամբողջ աշխարհի քաղաքների բնակչությանը կավելացնի ևս 2,5 միլիարդ մարդ, ինչն անխուսափելիորեն ստիպում է մտածել սակավ ռեսուրսների առավել արդյունավետ ու խելացի օգտագործման մասին։ Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ կավելանան ոչ միայն զանգվածային շուկայում կիրառելի IoT լուծումները, այլև քաղաքային իշխանությունների կողմից պահանջ կձևավորվի աջակցել ընդլայնվող քաղաքների խելացի, արդյունավետ, տվյալների վերլուծության վրա հիմնված կառավարմանը։ Սա, անշուշտ, լուրջ ներդրումներ է պահանջելու ոչ միայն օպերատորների, այլև տնտեսության հենասյունը հանդիսացող բազմաթիվ այլ սուբյեկտների կողմից», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

«Որպես ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություն, Վիվա-ՄՏՍ-ին հասանելի են այն փորձառությունն ու տեխնոլոգիական կարողություններ, որոնք թույլ են տալիս ներդնել խելացի լուծումներ և իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ ենթակառուցվածքն ու ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար, ներառյալ՝ իրական ժամանակի մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու գործընթացների կատարելագործումը: Մենք արդեն իսկ աշխատում ենք պետության ու համայնքային հաստատությունների հետ՝ տեխնոլոգիական խելացի լուծումների ներդրման ուղղությամբ, - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

«Պլանավորում ենք հաջորդ տարի ստեղծել և շահագործման հանձնել բավականին լուրջ դատա կենտրոն, որն իր մեջ ներառելու է բոլոր տեսակի ծառայությունները՝ սկսած քոլոքեյշնից, մինչև ամպային լուծումներ: Այս հարցում շատ կարևոր է ենթակառուցվածքների դերը, քանի որ սպառողներին, կլինեն նրանք մասնավոր թե պետական սեկտորից, հնարավորություն կտրվի օգտվել կենտրոնացված ծառայություններից՝ ստանալով անհրաժեշտ լուծումները՝ ինտերնետ, տվյալների պահոց, վիրտուալ սերվերներ և այլն, մեկ տեղից: Վստահաբար, կարելի է ասել, որ այս տենդենցը ՀՀ-ն և մասնավորապես ՏՏ ոլորտը կտեղափոխի այլ՝ ավելի բարձր մակարդակ՝ հիմնովին փոխելով նաև ենթակառուցվածքների դերը», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Երբեք ավելի անհրաժեշտ չի եղել ստեղծել կայուն և խելացի ենթակառուցվածքներ քան այժմ։ Խելացի ենթակառուցվածքի շնորհիվ ձևավորվում է համակարգ, որը կապում է իրական աշխարհը թվային աշխարհի հետ: Մի կողմից թվում է, թե այն պահանջում է կատարել լուրջ ներդրումներ, սակայն մյուս կողմից հնարավորությունը ընձեռում ստանալ ավելին, ավելի ցածր գնով։ Խելացի Ենթակառուցվածքների կիրառումը տնտեսական ենթակառուցվածքներում թույլ է տալիս սեփականատերերին և օպերատորներին ավելին ստանալ այն ամենից, ինչ արդեն ունեն՝ ավելացնելով կարողությունները, արդյունավետությունն ու ճկունությունը: Խելացի ենթակառուցվածքը կձևավորի ավելի լավ ապագա», - ասել է Redinet ընկերության տնօրեն Անդրանիկ Քարամյանը: 

Պանելային քննարկմանը մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչներ, բիզնես վերլուծաբաններ, փորձագետներ և խելացի ենթակառուցվածքների ներդրմամբ հետաքրքրված՝ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы