ԱՄՆ-ը պատրաստ Է ՌԴ-ի հետ շփումներին հանուն իր ազգային շահերի. Բլինքեն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ Վաշինգտոնը կարողանում է Մոսկվայի հետ շփումներ ունենալ որոշակի հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS NEWS-ին տված հարցազրույցի ժամանակ: Այսպես է Բլինքենը մեկնաբանել երկու երկրների միջև բանտարկյալների փոխանակումը, որի շրջանակներում ԱՄՆ բասկեբոլիստ Բրիթնի Գրայները փոխանակվել է, ՌԴ քաղաքացի Վիկտոր Բուտի հետ:
Վերջինս ազատազրկվել էր ամերիկացիներին սպանելու դավադրություն նախապատրաստելու համար: Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտելու Է պահպանել շփումները Ռուսաստանի հետ այն հարցերում, որոնք համընկնում են Միացյալ Նահանգների ազգային շահերին, «Առկա են (խմբ. Ռուսաստանի հետ) հարաբերությունների այլ ասպեկտներ, որոնց շուրջ մենք շարունակում ենք որոշակի շփումներ պահպանել, օրինակ՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը, և մենք շարունակելու ենք դա անել ըստ անհրաժեշտության, որպեսզի փորձենք առաջ տանել ԱՄՆ-ի ազգային շահերը», - ասել է Բլինքենը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



