Դարպասի ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել
ПОЛИТИКАԵրեկ Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները հինգ աշխատանքային օրվա ընթացքում կընդունվեն որպես վերջնական:
Ինչպես Past.am-ին հայտնեց թիվ 29 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը, րոպեներ առաջ` ժամը 18:00-ին, լրացել է ընտրությունների նախնական արդյունքների վիճարկման` դիմումների ընդունման վերջնաժամկետը, սակայն ԸԸՀ-ն որեւէ դիմում չի ստացվել: Բարսեղ Մակարյանը հայտնեց նաեւ, որ քվեարկության օրը թեկնածու Անուշավան Ավետյանը, որը ստացել է 277 քվե՝ 17-ով պակաս, քան հաղթած թեկնածու Արմեն Ալոյանը, թիվ 29/19 Ընտրատեղամասային հանձնաժողովին խնդրել է եւս մեկ անգամ հաշվել իր հիմնական մրցակցի քվեները, եւ տեսնելով, որ խախտումներ կամ թերացումներ չկան, ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ալոյանին:
Գագիկ Աղբալյան



