Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ամենագետ» ծովաբողկը. որտեղի՞ց է սկիզբ առնում այդ արմատապտղի սոուսը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծովաբողկի սոուսը համանուն արմատապտղից պատրաստված համեմունք է։ Շատերը կարծում են, թե այն բուն ռուսական սնունդ է: Իրականում այդպես չէ: Համարվում է, որ ծովաբողկի արմատից պատրաստված խյուսը Եվրոպական խոհանոցում կիրառվել է դեռ մեր թվարկությունից առաջ 1500 թվականներին, և այն օգտագործել են հույները, որպես դառը և ախորժաբեր համեմունք։ Ծովաբողկի ծննդավայրը համարվում է Արևել յան Եվրոպան, որտեղից էլ այն հասել է Գերմանիա, իսկ հետո բրիտանացիներն են սկսել այն օգտագործել որպես տավարի տապակած մսի սոուս: Օրինակ՝ բուսաբան և բժիշկ Ջոն Ջերարդը հիանում էր ծովաբողկով՝ որպես որդասպան դեղամիջոց և որպես ուտեստների հավելում, ու տեղեկացնում էր, որ «դրան ավելացնելով փոքր քանակությամբ քացախ՝ գերմանացիները սովորաբար այն օգտագործում են որպես սոուս ձկնային և այլ ուտեստների համար՝ որպես մանանեխի փոխարինիչ»:

Տիկին Մ. Գրիվը (1858-1941) առաջարկել է կաթի մեջ խառնած ծովաբողկի քերած արմատը օգտագործել որպես փայլը վերականգնող կոսմետիկ միջոց, իսկ «սպիտակ քացախին խառնած ծովաբողկի հյութն օգտագործել արտաքին օգտագործման համար՝ պեպենները վերացնելու նպատակով»: Դասական ռուսական խոհանոցում ծովաբողկի օգտագործումը որպես համեմունք ամրագրվել է միայն 18-րդ դարում, երբ նախուտեստները սկսել են էական դեր ստանալ հասարակական և պաշտոնական կյանքում: 16-17-րդ դարերի հին մոսկովյան ռուսական խոհանոցում ծովաբողկն օգտագործվել է որպես համեմունք, և առաջին հերթին միշտ իր իսկապես ռուսական «թթվասերային» տարբերակով որպես ձկնեղենի ավանդական և անփոխարինելի համեմունք:

Հետագայում ծովաբողկային համեմունքը սկսել են օգտագործել մի շարք տաք կերակրատեսակների մեջ, որի արդյունքում այդ կերակրատեսակներին հաղորդել է թեթևություն, բույր և հատուկ «ռուսական համ»: Դասական ռուսական խոհանոցում ծովաբողկը միշտ պատրաստել են անմիջապես մատուցելուց առաջ և փորձել են այն մեկերկու օրից ավելի չթողնել, քանի որ ենթադրվում էր, թե ծովաբողկը պետք է առանձնահատուկ կծու լինի, իսկ մի քանի օր մնալուց հետո այն կորցնում է իր ուժը: Բացի այդ, ռուսական ձևով պատրաստված ծովաբողկի սոուսը միշտ պատրաստվել է առանց քացախի: Քացախի հիմքով ծովաբողկը կամ, այսպես կոչված, «լեհական ծովաբողկի սոուսը» պատրաստել են Բելառուսում, Վոլինում և Լիտվայում:

Նման տիպի ծովաբողկային համեմունքը չի տալիս ուտեստներին հատուկ «ռուսական համ», բայց տնային պատրաստման անհետացումով այն ավելի ու ավելի է սկսում փոխարինել ռուսական ավանդական ծովաբողկային համեմունքներին: Անդրկովկասում ծովաբողկին ավելացվում է տնական գինու քացախի 1,5 %-ոց լուծույթ և, ի լրումն դրան, սոուսը երանգավորվում է ճակնդեղի հյութով: Նման տիպի ծովաբողկային համեմունքը օգտագործվում է վրացական խոզի մսի ժելեի՝ մուժուժի պատրաստման համար: Ծովաբողկի սոուսը ռուսական խոհանոցում երկար ժամանակ (մինչև 18-րդ դարի վերջ - 19-րդ դարի սկիզբ) եղել է բացարձակապես գերիշխող և մեծ կանխարգելիչ նշանակություն է ունեցել ռուսական ցուրտ կլիմայական պայմաններում, քանի որ ծովաբողկը իր ռուսական տարբերակում պահպանել է իր մանրէասպան հատկությունները և ծառայել է ինչպես ուտեստների համը բարելավելու, այնպես էլ վերին շնչուղիների հիվանդությունների, ինչպես նաև աղիքային հիվանդությունները կանխարգելելու համար:

Ծովաբողկի համեմունքը այնքան յուրահատուկ և գրավիչ է եղել, որ Նապոլեոնյան պատերազմներից հետո Ռուսաստանում գերմանական և ավստրիական խոհանոցների մասսայականացմամբ ներդրվել են որոշ նուրբ ուտեստներ հենց այդ սոուսի համար, և դա իրականացրել են Ռուսաստան ներգաղթած արտասահմանյան արիստոկրատների խոհարարները 1789-1813 թվականներին: Բայց հենց Արևմտյան Եվրոպայում էլ խեղաթյուրվել են ծովաբողկի հատկությունները՝ թե՛ ծովաբողկի բնական «չարությունը» պահպանելու անկարողության պատճառով, թե՛ այդ համեմունքի համը «մեղմելու» հետևանքով: Իսկ Ռուսաստանում արդեն 18-րդ դարի վերջին առօրյա սննդի մեջ ռուսական ծովաբողկը փոխարինվել է ավելի էժան ու առավել հեշտ պահպանվող մանանեխով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения