Բնական հիանալի միջոց՝ ատամների որակյալ սպիտակեցման համար
ЛАЙФՀաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի Ձեր ատամները ճերմակ լինեն, և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ, Ձեզ համար պատրաստել ենք մի հիանալի միջոց:
Օգտագործեք քրքում՝ ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէներին, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:

Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցն օգտագործելուց հետո Դուք կտեսնեք արդյունքը:
Ատամների սպիտակեցում քրքումով
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ ձիթայուղ կամ ջուր
- 1 թեյի գդալ քրքում

Օգտագործման եղանակը
1. Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:
2. Մաքրելուց հետո ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում:
3. Լավ ողողեք բերանը:
Հիշե՛ք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի համար պետք է լվանալ ատամներն օրը երկու անգամ:
Շողացող առողջ ժպիտն ապահովված է:
1
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
2
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
3
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
4
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян
5
Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»



