Պատերազմում պարտված, մի ամբողջ հայրենիք թշնամուն հանձնած կապիտուլյանտների բանուգործը ընդդիմադիրների ծննդյան օրերն ուսումնասիրելն է. Արտակ Զաքարյան
БЛОГ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաշվի առնելով նախկին «թալանչի ռեժիմների» ժամանակ տեղի ունեցած աղաղակող չարաշահումները, ազգային անվտանգության ապահովման ռազմավարական շահերից ելնելով` ՀՀ ԱԺ «ՔՊ» շարասյունը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ:
Հաշվի առնելով նախկին «թալանչի ռեժիմների» ժամանակ տեղի ունեցած աղաղակող չարաշահումները, ազգային անվտանգության ապահովման ռազմավարական շահերից ելնելով` ՀՀ ԱԺ «ՔՊ» շարասյունը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ:
Մասնավորապես` «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը կվերաշարադրվի հետևյալ կերպ. «Երեխայի ծննդյան ժամանակը գրառվում է այդ նպատակով կազմակերպված և ծնողներից մեկի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքների հիման վրա»:
Նախագծի հիմնավորում.
օրենսդրական նախաձեռնությունը կվերականգնի պատմական արդարությունը, կբացառի որևէ նշանավոր օր` որպես երեխայի ծննդյան օր գրանցելու անթույլատրելի և ապօրինի պրակտիկան: Սա աննախադեպ ձեռքբերում է: Հայաստանը կլինի աշխարհում առաջին երկիրը, որտեղ երեխաների ծննդյան օրը, հետագա կյանքի ընթացքում չի դառնա հպարտության, ինչպես նաև այլ քաղաքացիների նկատմամբ բարոյա-հոգեբանական առավելության դրսևորման միջոց: Այս նախառեձնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կվերականգնի նաև «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի առջև բոլոր քաղաքացիների հավասարությունը:
Հ.Գ.
Սա հումոր չէ, ոչ էլ սարկազմ: Ցնդելու բան է՝ պատերազմում պարտված, մի ամբողջ հայրենիք թշնամուն հանձնած, հազարավոր զոհեր տված, մի ողջ սերունդ կործանած, Եռաբլուրը մի քանի անգամ ընդարձակած կապիտուլյանտների բանուգործը ընդդիմադիրների ծննդյան օրերն ուսումնասիրելն է:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



