Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ծայրահեղ վիճակ է, որը կարող է նաև շրջադարձային վիճակում հայտնվելու հնարավորություն լինել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը չի փոխել իր զավթողական, քոչվորական քաղաքականությունը ու այսօր իր աստղային ժամանակն է ապրում, որովհետև Հայաստանի իշխանությունն իրենց «մուրազն» է: Մեր գլխին եկած «զուլումն» իրենց համար կանաչ ճանապարհ է բացում: Անդրադառնալով վերջին շրջանի գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած վտանգներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

«Իրենք ամեն ինչ արեցին, որ այդ «զուլումը» գա իշխանության, օգնեցին իրեն, և 100 տարի առաջ կիսատ թողած գործն են իրականացնում այսօր: Այսպես շարունակվելու է, քանի դեռ այս իշխանությունն է Հայաստանում: Գործ ունենք պրոադրբեջանական և պրոթուրքական նախագծի հետ: Ընդհանուր առմամբ, իրենք ծառայում են «Մեծ Թուրանի» գաղափարին ու ընդհանրապես կապ չունեն մեր պետության և մեր ազգային նպատակների հետ: Իհարկե, Ադրբեջանը Հայաստանին է հիմնական թշնամի համարում, բայց իրենք խնդիր ունեն նաև Իրանի հետ. երեկ Ալիևը հայտարարեց, որ Իրանի հետ կապված երազանքներից ու նպատակներից չեն շեղվելու»,ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ վտանգ են մեր երկրի համար: «Իրենք ուղիղ կերպով ՀՀ-ն վաճառքի են հանել ու դրա դիմաց գերտերություններից իրենց անձնական անվտանգության համար երաշխավորություն են ուզում: Սա կապ չունի մեր պետության ու ժողովրդի անվտանգության, ՀՀ տարածքային ամբողջականության հետ, կապ չունի նաև Արցախի ինքնորոշման իրավունքի հետ: Իրենք պարզապես փորձում են գտնել այն հենարանը, որն իրենց անվտանգության երաշխիք կտա, որովհետև գործընթացները հիմա շատ արագ են զարգանում, ու մոտ ապագայում կարող ենք կտրուկ փոփոխություններ ունենալ:

Իրենք փորձում են իրենցից հետո եկող իշխանություններին պատրաստել այդ փոփոխություններին նաև օրենսդրական նախաձեռնություններով, ոչնչացնելով արխիվները: Այն ամենը, ինչ կարող էին ծածուկ անել, հիմա օրենքի ուժ են տալիս, որ ամբողջական մաքրեն: Դրանից հետո, փորձելով ստանալ իրենց անվտանգության երաշխիքը, կփորձեն իրենցից մեկ ուրիշ կամակատարի փոխանցել իշխանությունը, որ կարողանան շարունակել Հայաստանը լարված վիճակում պահել, կամաց-կամաց բզկտել: Կամ էլ աշխարհաքաղաքական փոփոխություններից ու գործընթացներից կախված կլինի, թե որ պահին մեր ոխերիմ թշնամիների ագրեսիվ քաղաքականությունն ինչ ընթացք կստանա: Այսինքն, փուլ առ փուլ կփորձեն ոչնչացնել Հայաստանը, թե միանգամից: Ամեն դեպքում, բոլոր գործընթացներն իրականացնում են նվազագույն ու առավելագույն ծրագրերով՝ կախված նրանից, թե որ պահին որ ծրագիրը կստացվի կյանքի կոչել»,-ընդգծեց ռազմական գործիչը:

Նրա խոսքով, այս իրողությունների պայմաններում ինչ-որ խաղաղության պայմանագրի կամ դարաշրջանի մասին խոսելն անհեթեթություն է, կեղծ օրակարգ: «Առավել ևս, որ մեր ոխերիմ թշնամու ախորժակն այնքան է բացվել, որ խոսում են նաև Երևանի մասին: Երեկ էլ Ալիևը պարզ ու ուղիղ ասաց, որ «Հայաստանը ինչ-որ պահի չի կարող «Զանգեզուրի միջանցքը» պաշտպանել: Ակնհայտ սպառնալիքների լեզվով է շարունակում խոսել: Մենք գիտենք, որ, բացի սրբազան հող լինելուց, որպես հաղթանակի խորհրդանիշ՝ Արցախը ՀՀ անվտանգության դարպասն էր: Սյունիքը մեր վերջին դարպասն է, որի անկումը կնշանակի, որ ՀՀ պետականության ամբողջական կորուստը հաշված օրերի, ժամերի, անգամ րոպեների խնդիր է»,-հավելեց նա:

Գևորգ Գևորգյանը, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններին, որտեղ սկսել են խոսել որոշակի վտանգներից, մեղադրել թշնամուն, նշեց. «Առհասարակ Նիկոլ Փաշինյանը՝ այդ «զուլումը», քաղաքական «ժուլիկ» է և շարունակում է նույն ժուլիկություններով զբաղվել: Բոլոր հայտարարություններն իրարամերժ են, բոլոր քայլերը՝ ևս: Առհասարակ, անիմաստ է այլևս անդրադառնալ նրա որևէ հայտարարության, որովհետև մեկ րոպեի ընթացքում 180 աստիճան հակառակը կարող է ասել, քանի որ որևէ կոնցեպտ չունեցող մարդ է: Երբ խոսում ենք նաև դավաճանության մասին, պետք է հաշվի առնել, որ ինչ-որ բանի դավանելու դեպքում են դավաճանում: Այդ մարդու դավանանքն ընդհանրապես որևէ առնչություն չի ունեցել մեր երկրի, մեր ազգի հետ, նա առաջնորդվել է «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով, և այլ բան սպասելն անիմաստ է: Այս տեսակը նաև բանակցային գործընթացում կարող է ժուլիկությամբ զբաղվել և միայն իր հարցերը լուծել»:

Իսկ թե ինչ վտանգներ են բխում նկարագրված իրավիճակից, նա հավելեց. «Մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ: Գործ ունենք Էրդողան-Ալիև -Նիկոլ փոխկապակցված աշխատանքի հետ նաև ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ կապված հարցերում: Նիկոլը Հայաստանից աշխատում է նույն «Մեծ Թուրանի» նախագծի համար, և պարզ է, թե ինչին պետք է դա հանգեցնի: Մենք պետք է հասկանանք, որ իրականում կանգնած ենք պետականության վերջնական կորստի եզրին, և, բնականաբար, ամբողջ հայ ժողովուրդն է վտանգված: Յուրաքանչյուրն իր վրա պետք է վերցնի իր երկրի, իր անվտանգության պատասխանատվությունը, և միասնական մի բռունցք լինելով՝ պետք է կարողանանք դիմակայել, միասին փրկել մեր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը: Մենք ծայրահեղ ծանր պատմական ժամանակաշրջանում ենք, երբ կարող ենք ամեն ինչ կորցնել, բայց ունենք նաև ֆենոմենալ հնարավորություն. այդ ծայրահեղ վիճակը նաև հնարավորություն է շրջադարձային վիճակում հայտնվելու տեսանկյունից: Սա կախված է նրանից՝ ուզում ենք հարատևե՞լ, թե՞ կործանվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay