Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Դեմոգրաֆիկ «դամոկլյան սուրը». ի՞նչ են կանխատեսում մասնագիտացված կառույցները. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ՄԱԿ-ը տվյալներ ներկայացրեց այն մասին, որ աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը։ Եթե 2011 թվականին աշխարհի բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ, ապա կանխատեսվում է, որ 2050 թվականին բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2080 թվականին՝ 10,4 միլիարդի։ Հիմնականում աֆրիկական և որոշ ասիական երկրներ են, որոնք դարձել են աշխարհի բնակչության աճի հիմնական շարժիչը։ Սակայն զարգացած պետությունների գերակշիռ մասը և որոշ զարգացող երկրներ բախվում են բնակչության թվի նվազման և ծերացման խնդրին։ Դեմոգրաֆիկ խնդիրը ազդում է ինչպես այդ երկրների ներուժի, այնպես էլ տնտեսական հեռանկարի վրա։

Օրինակ՝ ծնելիության ցածր ցուցանիշների պահպանման պարագայում թոշակառուների քանակը կարող է գերազանցել աշխատողների քանակին, ինչը լուրջ բեռ է դառնալու տնտեսության համար։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հատկապես զարգացած երկրներում մարդկանց կյանքի տևողությունը բավական բարձր է։ Օրինակ՝ ծնելիության շատ ցածր ցուցանիշների պատճառով լուրջ տնտեսական խնդիրների է բախվում Ճապոնիան, որի կառավարությունը տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում է խթանել բնական աճը։ Իսկ այն երկրները, որոնց բնակչության համամասնության մեջ մեծ է երիտասարդների մասնաբաժինը, զարգացման ահռելի հնարավորություններ են ստանում։ Օրինակ՝ երիտասարդ բնակչության ամենամեծ մասնաբաժինն այս պահին ունի Հնդկաստանը, որը, տարբեր կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին իր ընդհանուր բնակչության թվով անցնելու է Չինաստանից։

Ուստի, մեծ թվով երիտասարդ բնակչության առկայությունը Հնդկաստանին տնտեսական առումով մրցակցային առավելություն է տալիս, սակայն այդ երկիրն էլ երիտասարդների մասնագիտական որակի բարձրացման և գործազրկության կրճատման խնդիր ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդկանց կյանքի տևողությունը երկրում շարունակում է բարձրանալ, սակայն, ի տարբերություն աշխարհում առկա միտումների, ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների, Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1,6, սակայն այս ցուցանիշը ավելի կիջնի, քանի որ կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը ծնելիության նվազման միտումը կպահպանվի: Այսինքն, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի բնակչությունն առանց այն էլ քիչ է, և թվաքանակի նվազման միտումների առկայությունը ենթադրում է նաև մեր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի կրճատում այն պարագայում, երբ գտնվում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական դիրքում։

Իսկ հարևան Իրանում և հատկապես մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված Թուրքիայում և Ադրբեջանում բնակչության թվաքանակը շարունակում է աճել։ Ուստի քրիստոնեական բնակչություն ունեցող Հայաստանը պետք է անհրաժեշտ մարդկային ռեսուրսներ ունենա իր շահերը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ, բացառված չէ, որ ապագայում տեղի ունենալիք գործընթացների ու միգրացիոն հոսքերի արդյունքում փոխվի նաև Հայաստանի բնակչության համամասնությունը, ինչպես, օրինակ՝ տեղի է ունեցել եվրոպական մի շարք երկրներում, որտեղ միգրանտների և փախստականների ներհոսքի արդյունքում մեծացել է մահմեդական բնակչության մասնաբաժինը։ Հայաստանում ծնելիության այսպիսի ցածր մակարդակի հիմնական պատճառը սոցիալտնտեսական է։ Ցածր աշխատավարձերի, բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունների սղության, գործազրկության բարձր ցուցանիշների և առկա ռեսուրսների անհավասարաչափ բաշխման արդյունքում մարդիկ նախընտրում են քիչ երեխաներ ունենալ։

Այսինքն, ամենից առաջ պետք է բարելավել երկրի սոցիալ-տնտեսական դրությունը և պայմաններ ստեղծել կայուն ամուսնությունների և ծնելիության խթանման համար։ Ճիշտ է՝ կառավարությունը որոշ քայլեր փորձել և փորձում է ձեռնարկել ծնունդները խթանելու համար, սակայն այդ նախաձեռնությունները բավարար չեն։ Ինչպե՞ս կարող է ծնելիության մակարդակն աճել այն պարագայում, երբ իշխանությունների կողմից փողահարվող «տնտեսական աճին» զուգահեռ, մասնագիտացված կառույցները կանխատեսում են Հայաստանում աղքատության կտրուկ ավելացում։ Մյուս կողմից էլ՝ բնակչության աճը խթանելու համար կարևոր է ներգաղթի խրախուսումը, այնինչ արտագաղթի բարձր տեմպը շարունակվում է, իսկ ներկա պայմաններում Սփյուռքում պատմական նվազագույնի է հասել Հայաստան վերադառնալու ցանկությունը։ Փաշինյանը 2019 թվականին խոստանում էր, որ Հայաստանի բնակչության թիվը հասցնելու են 5 մլն-ի, սակայն փորձը ցույց է տալիս, որ ինչ խոստում նա տալիս է, հակառակն է տեղի ունենում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank