Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մեզ անհրաժեշտ է Հայաստանի իշխանության բացարձակ հստակ դիրքորոշումը սեփական օրակարգի վերաբերյալ. Ալիևը՝ խաղաղության պայմանագրի մասին

МЕЖДУНАРОДНОЕ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ «եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է հրաժարվի «շատ վտանգավոր հռետորաբանությունից» (չակերտները՝ Tert.am)»:

«Մենք առաջարկել ենք հինգ սկզբունքից բաղկացած խաղաղություն և իր տեսակով շրջանակ: Մենք էինք, որ առաջարկեցինք սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Հենց մենք փորձեցինք որոշել հարաբերությունների կարգավորման հիմքերը։ Այս գործընթացի սկզբնական փուլում Հայաստանը շատ է տատանվել։ Հիմա խոսում են խաղաղության մասին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում խաղաղություն ըստ իրենց հայեցակարգի», - ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Բաքուն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունի:

«Մենք պետք է ունենանք երկու ճանապարհ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, այդ թվում՝ «Ադրբեջանում՝ Ղարաբաղում» (չակերտները՝ Tert.am), հայկական փոքրամասնության իրավունքների և անվտանգության հետ կապված հարցեր։ Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել պետքարտուղար Բլինկենի հետ։ Այդ մասին էլ ենք խոսել։ Մենք հստակ հասկանում ենք, որ երկու ճանապարհ պետք է լինի, դրանք չպետք է խառնվեն։ Սակայն Հայաստանի հայտարարությունները խիստ հակասական են։ Ասում են՝ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Ոչ միայն ասում են, այլ ստորագրում են Պրահայում և Սոչիում։ Սա նշանակում է մեր ամբողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ ցանկանում են հաշտության պայմանագրում ներառել «Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը» (չակերտները՝ Tert.am) վերաբերող հարցեր։ Դա տեղի չի ունենա։ Դա անհնար է: Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի իշխանության բացարձակ հստակ դիրքորոշումը սեփական օրակարգի վերաբերյալ: Վերջերս ասացի, որ եթե իրենք խաղաղություն են ուզում, ուրեմն մենք էլ ենք խաղաղության կողմնակից։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Այսօր խաղաղության մասին նրանց խոսակցությունները համարում եմ մի տեսակ մանիպուլյացիա։ Որովհետև եթե նրանք իսկապես խաղաղություն ցանկանային, ապա մեր առաջարկին կարձագանքեին»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել:

«Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018–ին, հիմա էլ մենք կարծում ենք, որ խոսակցության թիվ մեկ մասնակիցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։  Եվ մենք հույս ունենք, և կարծես թե, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի խնդիրների հասցեգրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների հարցը օրակարգից հանելուն»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա կնքել պայմանագիր․ «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”