Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Հաշիվ տվողը լինելու է ժողովուրդը, և նա տալիս է հաշիվն իր արյան գնով»․ «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կարծես զուգահեռ իրականություններում ապրենք: Մի կողմում՝ մեր երկրի շուրջ տեղի ունեցող անհասկանալի, բայց միևնույն ժամանակ այլևս բացատրություն չպահանջող իրադարձություններն են, մյուս կողմում՝ հոգևորականների, մտավորականների հանդիպում-քննարկումներն են երիտասարդների ու դպրոցականների հետ, երիտասարդների նախաձեռնությունները տարբեր ոլորտներում: Հասարակությունը ջանում է ապրել, չնայած երբեմն ուղղակի անհնար է անգամ շնչելը: Գրականագետ, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս Սերժ Սրապիոնյանը համակարծիք է այն մտքի հետ, որ այս բոլոր քայլերը վաղն արդյունք են տալու: Նա նաև հիշեցնում է իր՝ ավելի վաղ հնչեցրած կարծիքը, որ ժողովրդին երբեմն հանիրավի են մեղադրում:

«Մեր ժողովուրդը 30 տարի խնամքով, գուրգուրանքով փայփայել է պետություն ունենալու իր երազանքը, պետությունը ռոմանտիկորեն պատկերացրել է ավելի կատարյալ, քան հնարավոր է, որ որևէ պետություն լինի երկրագնդի երեսին: Ժողովուրդը հինգերորդ դարից երազել է սրա մասին, բայց անընդհատ խաբվել է: Պատկերացրեք միայն՝ Եղիշե Չարենցի նման հանճարը հարեց բոլ շևիկյան շարժմանը, նույնիսկ ընկավ ծայրահեղությունների մեջ, քանի որ գնում էր իր երազների հետևից: Ժողովուրդը, որը չունի ո՛չ Չարենցի հանճարը, ո՛չ մտքի նման կուտակում, ինչպիսին Չարենցի մեջ կար, կարող է, չէ՞, վրիպել: Ուստի, մեղադրել ժողովրդին, փոխանակ փորձել բացատրել, թե այս պահին ինչ է կատարվում նրա շուրջ, կարծում եմ՝ մի քիչ անարդար է: Ժողովրդի հետ պետք է խոսել իր լեզվով, ինչը չենք արել: Բոլոր նրանք, ովքեր հստակ պատկերացրել են, թե ինչ է պետությունը, ինչ է տալու այն տվյալ ժողովրդին, ինչպես պետք է վարել այն, որի փորձից խորթացել ենք մի ամբողջ հազարամյակ, պետք է խոսեին ժողովրդի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Նրա խոսքով, այս մարդիկ, որոնք չարիք են մեր երկրի ու ժողովրդի գլխին, սարդոստայն են հյուսել իրենց շուրջը և այնպես են խճճվել դրա մեջ, որ դրանից դուրս գալ չեն կարող: «Եթե անգամ ամենամեծ ցանկությունն էլ ունենան, այդ սարդոստայնը շատ պինդ են հյուսել: Դրա վկայությունն է այն, որ երկրի թիվ մեկ պաշտոնը զբաղեցնողը հակադիր ճամբարներում է հայտնվում բանակցությունների, զրույցների և այլնի նպատակով, անում ու խոստանում է այն, ինչ իրեն թելադրում են տվյալ միջավայրում: Իր հերթին արևմտյան, ռուսական և մյուս թևերը տեսանելիորեն իրար հակադիր մոտեցումներ ունեն: Դրանց որդեգրումն այս մարդու կողմից, ի վերջո, պետք է բերի նրան, որ վերջինից հաշիվ կպահանջեն, բայց հաշիվ տվողը լինելու է ժողովուրդը: Եվ նա տալիս է հաշիվը իր արյան գնով: Որպես փաստ՝ 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան դեպքերը, շարունակվող հրաձգությունները սահմանային գոտում: Վտանգավոր է նաև այն, որ արևմտամետների հետ որոշակիորեն զուգադրվում են թուրքական շահերը, ինքը փորձ է անում ծառայել նաև այդ շահերին, որոնք մեզ համար մեծ պատուհաս են, քանի որ նրանք մեզ համար արյան թշնամի են»,հավելում է մեր զրուցակիցը:

Գրականագետը զուգահեռ է տանում շերամի հետ, բայց մի փոքր տարբերությամբ: «Որպեսզի շերամը կարողանա մետաքս ստեղծել, իր շուրջը բույն է հյուսում, ինքը մնում մեջը, ոչնչանում: Սրանք հյուսել են այդ բույնը, մտել են մեջը՝ առանց դուռ ու լուսամուտի, բայց սրանք մետաքս չեն ստեղծելու, այլ արյուն ու ոչնչացում են ստեղծում: Այս իմաստով մեր փրկությունը ճկուն մտքի գոյությունն է, որը կկարողանա ճշգրիտ հաշվարկներ անել, թե որտեղ և ինչպես են մեր և այլ երկրների շահերը համընկնում և օգտագործել այդ առավելությունները մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Որևէ պետության աչքեր մեզ համար չեն քոռանում, որևէ պետություն իր մի զինվորի մի կաթիլ արյունը մեզ համար չի թափի: Սա պարզ ու դոգմատիկ ճշմարտություն է, պարտադիր չէ փիլիսոփա, դիվանագետ կամ քաղաքական գործիչ լինել սա հասկանալու համար: Այս իմաստով մեր միակ փրկությունը մեր ժողովրդի հետ միասնական լինելն է»,-ընդգծում է նա:

Հիշեցնում է՝ հենց այս մարդիկ եկան իշխանության, սկսեցին տարանջատումները սև ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի: «20-րդ դարի սկզբին նույնն արվեց նաև բոլշևիկների կողմից, որպեսզի հաջողության հասնեին: Կուսակցությունների, ՀԿ-ների, անհատների միասնականությունը ոչինչ չի տալու, սա միայն մեկ տեղ է պետք գալու՝ ժողովրդի մեջ միասնական գաղափարաբանություն սերմանել կարողանալու համար: Եթե ժողովրդին մղում ես ծայրահեղության, նրանից որևէ արդյունք մի ակնկալիր: Այդ ժողովուրդը գիտակցի, թե չգիտակցի, գնալու է ինքնաոչնչացման, այսինքն՝ ժողովուրդը փորձ է անելու ինքն իրեն փրկել, բայց դա չի հաջողվի, եթե գլխին ղեկավար չունենա»,-ասում է գրականագետը:

Նրա դիտարկմամբ, պատմության մեջ ավելի վատթար վիճակում երբևէ չենք եղել, բացատրում է նաև, թե ինչու: «Ժողովուրդն իր բնազդով միասնականանում է, ինչպես եղավ Ղարաբաղյան շարժման ժամանակ: Այդ ժողովրդին առաջնորդել է պետք, դա իրականություն դարձավ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Ժողովրդի շարժման գլխին չնչին բացառություններով նվիրյալներ էին կանգնած: Սակայն նույնը տեղի չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, որը նույնպես կարող ենք պատերազմ համարել, քանի որ երկու օրում 250 թանկ զոհ ունեցանք: Այդ օրերում չունեցանք միասնականացնող, սրտացավ, արյուն տալու պատրաստ ղեկավար: Ուղիղ հակառակը՝ արյուն առնող ղեկավար ունեինք, այդ պատճառով էլ հիմա առանց որևէ չափազանցության հայտնվել ենք կործանման եզրին: Նրանք, ովքեր կարծում են, թե պետականություն ենք կորցնում, լավատես են: Պետականությունն արդեն կորցրել ենք, հայտնվել ենք հայ ժողովրդի լինել-չլինելու հարցի առջև և ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդի մեջ»,եզրափակում է Սերժ Սրապիոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay