Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Վենետիկը հայտնվել է ջրի մեջ, հեղեղվել է նաև Սուրբ Ղազար կղզին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Հանրապետության հռչակման օր, Պաղեստին՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Նորակոչիկների համառուսաստանյան օր, Ճապոնիա՝ Սիտի-գո-սան փառատոնի օր, Ղազախստան՝ Ազգային արժույթի՝ թենգեի և երկրի ֆինանսիստների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1256- Հայոց արքա Հեթումը ասպետացրել է («ձիավորեցրել») իր որդի Լևոն արքայազնին և այդ օրը դարձրել Հայ ասպետության տոն:

1910-ծնվել է թիֆլիսահայ ճարտարապետ Արդվարդ Կանայանը:

1917- Անդրկովկասի ամենաազդեցիկ երեք քաղաքական ուժերը՝ վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները , հեղինակազրկված ՕԶաԿոմ-ի փոխարեն ստեղծել են իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան կոմիսարիատ, որը ստանձնել է Անդրկովկասի կառավարումը։

1920- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական ուժերը առանց դիմադրության թողել են Շարուրը, իսկ Հայաստանի կառավարությունը դիմել է Թուրքիային՝ առաջարկելով կնքել հաշտության պայմանագիր: -վախճանվել է բժիշկ Գերասիմ Ղազանչյանը (Կարո Ղազանչյան)։

1931-ծնվել է վնասվածքաբան-օրթոպեդ Հովհաննես Հովհաննիսյանը:

1934-ծնվել է դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր Ռուբեն Մարուխյանը:

1939-ծնվել է թատերական ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

1955-վախճանվել է բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ Թորոս Ազատյանը (Ազատունի):

1986-ծնվել է բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը:

1997-վախճանվել է կենսաքիմիկոս Գալուստ Ադոնցը:

2005-վախճանվել է Ղարաբաղյան շարժման կազմակերպիչներից մեկը՝ բանաստեղծ, մանկագիր, մանկավարժ Գուրգեն Գաբրիել յանը:

2006- Բեռլինում կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը:

2008- վրաց հոգևորական Տարիել Սիկինչելաշվիլիի կողմից Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է իրականացվել. նա, իր կողմնակիցների հետ կիրառելով շինարարական ծանր տեխնիկա, տեղահանել է եկեղեցու բակում գտնվող Միքայել և Լիդիա Թամամշևների շիրմաքարերը:

2011-Տարոն Մարգարյանը ավագանու կողմից միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետ ։

2012- տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղը հանգանակել է 1 միլիոն 400 հազար եվրո։

2013- «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցները առավոտյան հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանել 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկ:

2021-Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

ԱՇԽԱՐՀ

63 մ.թ.ա.- Ցիցերոնը Կատալինային հայտարարել է պետականության թշնամի:

687 – վախճանվել է վեստգոթերի թագավոր Էրվինգը:

1315 –տեղի է ունեցել Մորգարտենի ճակատամարտը շվեյցարական երեք կանտոնների միության և Հաբսբուրգների ավստրիական զորքի միջև: Այդ ճակատամարտը հայտնի է նրանով, որ ցույց է տվել լեռնային պայմաններում ասպետական հեծելազորի անարդյունավետությունը հետևակի նկատմամբ:

1492 – Կոլոմբոսը իր օրագրում առաջին անգամ նկարագրել է հնդկացիների կողմից օգտագործվող ծխախոտը:

1630– վախճանվել է տեսական աստղագիտության հիմնադիր, գերմանացի նշանավոր աստղագետ Յոհան Կեպլերը, որը հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող 3 հիմնական օրենքները:

1741– Վիտուս Բերինգը հայտնաբերել է կղզի, որը հետագայում կոչվել է նրա անունով:

1864– ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը իր «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbrespostes) ամսագրում առաջին անգամ օգտագործել է ֆիլատելիա տերմինը:

1887 -Կարլ Հասսերը արտոնագրել է իր ստեղծած ցինկե հոսանքակուտակիչը:

1904 -ամերիկացի Քինգ Կեմպ Ժիլլետն արտոնագրել է իր ստեղծած փոխվող լեզվակով ածելին:

1905 -Սևաստոպոլում գնդակահարել են ապստամբած նավաստիներին:

1916– վախճանվել է լեհ գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Հենրիկ Սենկևիչը:

1933 –Մոսկվայում երթուղի են մտել տրոլեյբուսները:

1955– բացվել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենը:

1960 -ջուրն է իջեցվել «Ջորջ Վաշինգտոն» տիպի բալիստիկ միջուկային հրթիռներով զինված առաջին ատոմային սուզանավը:

1971– «Ինտել» ընկերությունը թողարկել է առաջին միկրոպրոցեսորը՝ 4004 մոդելը:

1976– վախճանվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի հայտնի դերասան Ժան Գաբենը:

1982 –Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Լեոնիդ Բրեժնևի թաղումը:

1984- իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Մեդելինյան կորտելի պարագլուխ Լուիս Օչոային և կնոջը:

2003– Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել՝ 300-ը:

2019-Ջրահարսերի քաղաք Վենետիկը հայտնվել է ջրի մեջ։ Հեղեղվել է նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ Ջրի մակարդակը Վենետիկում բարձրացել է նորմայից 187 սանտիմետրով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»