Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանի ղեկավարը դեռ հետպատերազմյան էյֆորիայի մեջ է. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com–ն «Ադրբեջանի ղեկավարը դեռ հետպատերազմյան էյֆորիայի մեջ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ հայկական ներկայությունից «ազատագրված» Շուշիում վերահաստատել է տարածաշրջանում նպատակներին հասնելու համար ուժ կիրառելու տրամադրվածության մասին և ծանր նստվածք է առաջացրել։ Հատկանշական է, որ այդ ելույթից մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ էր անցել Սոչիի եռակողմ հանդիպումից, որտեղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել, որի կետերից մեկը Բաքվի և Երևանի պարտավորությունն էր՝ զերծ մնալ ուժի կիրառումից և դրա կիրառման սպառնալիքից: Դրանից անցնում է մեկ շաբաթից էլ մի փոքր ժամանակ, և ադրբեջանական պետության ղեկավարը դիմում է Հայաստանի ղեկավարությանը և հարևան հանրապետության ժողովրդին իրեն ծանոթ պատերազմական լեզվով։

Ալիևը նշել է, որ 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ավարտից հետո անցած երկու տարում Ադրբեջանի զինված ուժերը միայն հզորացել են և կարող են կրկնել հարձակողական գործողությունները տարածաշրջանում։ Միաժամանակ նա հիշեցրել է հայերի պարտավորությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ և նախատել նրանց՝ զորքերը «ադրբեջանական տարածքից» դեռ դուրս չբերելու համար։ Դրա տակ, իհարկե, նա նկատի է ունեցել Լեռնային Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է այդ չճանաչված հանրապետությունից 2020 թվականի աշնանային պատերազմից հետո։ Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության հնարավոր երկարաձգման վերաբերյալ Ադրբեջանի նախագահը թափանցիկ ակնարկել է, որ իրավիճակի զարգացման նման սցենար չի տեսնում և մնում է այն կարծիքին, որ ամեն ինչ կսահմանափակվի «Ադրբեջանի տարածքում» ռուս խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման» առաջին հնգամյա ժամկետով։

«Ղարաբաղը մեր հողն է: Այնտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է նրանց գտնվելու ժամկետը, և եթե նրանք (հայերը) հույսը դնեն ինչ-որ մեկի վրա, նորից կբախվեն ողբերգության»,– Շուշիում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ալիևը: Ելույթում եղել են նաև թափանցիկ ակնարկներ՝ ուղղված Հայաստանի որոշ «հովանավորներին», որոնց շարքում, ինչպես կարելի է հանգիստ ենթադրել, հաստատապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ Անցյալ ամիս Ալիևը բառացիորեն նկատողություն էր արել իր ֆրանսիացի գործընկերոջը, որն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր, որ Ֆրանսիան երբեք Հայաստանին դժվարությունների մեջ չի թողնի։ Սա հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, որը նույնքան կոշտ է իր դատողություններում, երբ խոսքը վերաբերում է օտար երկրների առանձին ղեկավարների «անարժան» պահվածքին։

Օրինակ՝ այս տարվա սկզբին Թուրքիայի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի»: Սոչիում Անդրկովկասի ամենամեծ հանրապետության ղեկավարը Վլադիմիր Պուտինին ասել է, որ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է», և գործնականում այդ հարցով քննարկելու ոչինչ չկա։ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների մանդատը ևս հինգ տարով կամ առավել տպավորիչ ժամկետով երկարացնելու առաջարկին Ադրբեջանի նախագահը պատասխանել է նույն կատեգորիկ ոճով, թեև ոչ տեսախցիկների առջև, այլ եռակողմ բանակցությունների փակ հատվածում: Ինչ վերաբերում է իր հովանավորին, ապա բուն Ադրբեջանում նա ներկայացվում է չափազանց անկեղծ, առանց որևէ երկիմաստության։ Դա Թուրքիան է։

Նրա ներդրումը երկու տարի առաջ Ղարաբաղում 44-օրյա դիմակայության՝ Բաքվի հաղթական ելքի մեջ շատ առումներով վճռորոշ է եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանին մատակարարված հարյուրավոր հարվածային անօդաչու թռչող սարքերը և մոտ երկու հազար սիրիացի վարձկանները, որոնք տեղափոխվել են Ղարաբաղյան ճակատ՝ որպես թնդանոթի միս: Եվ այդ ամենը կասկածից վեր է: Ալիևը չի մոռացել ապտակել ոչ միայն Մակրոնին, այլ նաև իր հարավային հարևանին: Իրանը դա ստացել է նրանից, քանի որ շիա տերությունը իր հյուսիսային սահմաններում լայնածավալ զորավարժություններ է անցկացնում և Անդրկովկասյան ուղղությամբ ամեն կերպ ցուցադրում է Ֆրանսիայի նման վարքագիծ, այսինքն՝ նա ևս հայտարարում է, որ Երևանին չի թողնի դժվարությունների մեջ։

Ավելի վաղ հայկական փորձագիտական շրջանակներում լուրեր էին շրջանառվում, որ իրանցիներն առաջարկել են Փաշինյանին Իսլամական Հանրապետության զորքերը տեղակայել հայկական Սյունիքում, որտեղով Բաքուն և Անկարան ճեղքում են «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի լուծեն իրենց պատմական խնդիրը՝ փակել Թուրանի աղեղը Ստամբուլից մինչև չինական Սինցզյան: Երևանը մերժել է Թեհրանի նախաձեռնությունը՝ պատճառաբանելով, որ Մոսկվան կարող է դա չհասկանալ։ Եվ միանգամայն ակնհայտ կլինի նաև Հայաստանի արևմտյան գործընկերների բացասական արձագանքը։ Ալիևը չէր կարող անտեղյակ չլինել Փաշինյանին ուղղված Իրանի առատաձեռն առաջարկից, և այդ պատճառով էլ Ադրբեջանի մայրաքաղաքից հնչել են ամենակոշտ կշտամբանքներ՝ միախառնված Թեհրանի հասցեին հնչող սպառնալիքներով։ Իհարկե, կարելի է հանգիստ լողալ հաղթողի դափնիների վրա։

Բայց դա չի կարող անվերջ շարունակվել, առավել ևս, երբ չափից դուրս մեծամտության և սեփական անսխալականության հանդեպ հավատի նման հոսք է բխում հարևան տերությունների նկատմամբ։ Նավթ ու գազ ունեցող Ադրբեջանը, որը շարունակում է մնալ հետպատերազմյան էյֆորիայի մեջ, ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական և էթնոդավանանքային բնույթի բազմաթիվ ներքին խնդիրներ։ Հաղթանակը պատերազմում խլացրել է այդ խնդիրների նախկին սրությունը, հետին պլան մղել դրանց։ Այնուամենայնիվ, ոչ ոք ապահովագրված չէ խնդիրների արդիականացումից, և դա՝ հատկապես Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ տոնայնության ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай