Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ովքեր են Բաքվում ձերբակալված «լրտեսները» 

МЕЖДУНАРОДНОЕ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը այսօր բացահայտել է հօգուտ Իրանի գործող լրտեսական խումբ։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածված պաշտոնական տեղեկատվության, ձերբակալված ենթադրյալ «լրտեսներից» մեկը Կասպից ծովի նավթային նավատորմի կապիտան Զաքիր Ասկերովն է։ Վերջինս կրոնական կրթություն ունի՝ ուսանել է Ղումի շիա-մահմեդականների կրոնական բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ասկերովը, ըստ ներկայացված մեղադրանքի, հավաքել է տեղեկություններ Ադրբեջանում գործող օտարերկրյա ընկերությունների եւ այլ պետությունների ներկայացուցիչների մասին, ինչպես նաեւ տեղեկություններ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությունների, նավթային պլատֆորմներ հասցված բեռների մասին եւ այդ հավաքագրված տեղեկությունները բջջային հեռախոսի միջոցով փոխանցել է իրանական կողմին։ 

Մյուս ձերբակալվածը Էլնուր Ռասուլովն է, ով «2018 թվականին գտնվելով Իրանում, գաղտնի համագործակցության մասին պայմանավորվել է իրանական հատուկ ծառայություններիւ հետ»։ Իր ազգականի հետ միասին Ռասուլովը լուսանկարել եւ WhatsАpp հավելվածի միջոցով իրանական կողմին է փոխանցել Բաքվի Ղարադաղի շրջանով անցնող նավթամուղներն ու գազամուղները, ինչպես նաեւ ադրբեջանական ՊՆ-ի եւ Սահմանապահ պետական ծառայության ԱԹՍ-ները, Բաքվի «Տեխնոֆեստ» ցուցահանդեսի համար նախատեսված զինտեխնիկայի պահման վայրերը, ԶՀՀ տեղակայման վայրերը, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ են համարվում, ինչպես նաեւ ռադիոլոկացիոն վերահսկողության վայրերը Բաքվում, Սալյանի եւ Ֆիզուլիի շրջաններում։

Երրորդ մեղադրյալ Բախտիյար Աղազադեն էլ Իրանում կրոնական կրթություն ստացած անձ է, ով հատկապես ուշադրություն է դարձրել եւ տեղեկություններ հավաքագրել Ադրբեջանում ծավալվող հասարակական-քաղաքական պրոցեսների մասին, բացի ռազմական եւ դիվանագիտական նշանակության «թիրախների» մասին տեղեկությունների հավաքագրումը։ Մնացած մեղադրանքներն էլ այսպիսին են։ 

Առկա տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախում հայտնվել են այն անձինք, ովքեր կրոնական կրթություն են ստացել Ղումի շիա մահմեդական բարձրագույն աստվածաբանական համալսարանում, հաճախակի այցելում են Իրան կամ կապեր ունեն այդ երկրի հետ, կամ գտնվել են այդ երկրում ինչ որ ժամանակով։ Ներկայացված տեղեկատվության մեջ անհասկանալի դրվագներ կան։ Օրինակ՝ Բաքվի Ղարադաղի շրջանով անցնող նավթամուղների եւ գազամուղների լուսանկարահանումը որպես լրտեսություն ներկայացնելը այնքան էլ հասկանալի չէ, որովհետեւ կարծես թե գաղտնի օբյեկտի մասին չէ խոսքը եւ արբանյակային կապի միջոցով նման լուսանկարները Իրանի համար կարող են հասանելի լինել, կամ «Տեխնոֆեստի» ցուցադրության զինտեխնիկայի պահեստների լուսանկարումը։ Դրանք էլ կարծես թե գաղտնի օբյեկտներ չեն։

Այլ է հարցը, որ Բաքուն, ինչ-ինչ հարցերից ելնելով, փորձում է անընդհատ լարել Թեհրանի հետ հարաբերությունները եւ նույնիսկ ամենափոքր «խնդիրը» «լուն ուղտ դարձրած» է ներկայացնում։ Ամեն դեպքում նկատենք, որ հատկապես Ղումի շիա մահմեդականների բարձրագույն աստվածաբանական համալսարանի վրա սեւեռումը ուշագրավ է, քանի որ որքան հայտնի է, Ադրբեջանում գործող մահմեդական կրոնավորների մեծ մասն հենց այդ համալսարանում են ստացել իրենց բարձրագույն կրոնական կրթությունը։ 

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”