Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հանցավորության դեմ պայքարում են ոչ թե խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ. Գեւորգ Դանիելյան

ОБЩЕСТВО

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Պենզաշենում երիտասարդ մոր և երկու անչափահասների դաժան սպանությունը իրավացիորեն մեծ հուզումներ առաջացրեց, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ են մեր օրերում, առանց այդ էլ պատերազմի հետևանքով հոգու անտանելի ցավ ապրող Երկրում, տեղի ունենում այսպիսի ոճրագործություններ։ Ըստ այդմ էլ՝ հանրության մեջ արթնացավ մահապատիժը վերականգնելու գաղափարը, ինչը ամիսներ առաջ նախկին գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ծագել էր՝ պետական դավաճանության կտրվածքով։ Այս հարցադրումների քրեաիրավական ասպեկտների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, երկար տարիների դատախազության պատասխանատու աշխատանքի փորձ ունեցող Գևորգ Դանիելյանի հետ։
 

-Պարոն Դանիելյան, մեր հանրությունը երաշխավորված չէ մարդու էությանը խորթ, անբացատրելի դաժան ոճրագործություններից, և երբ արձանագրվում է մի այսպիսի դաժան դեպք, մարդիկ անմիջապես վերհիշում են մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Դուք ի սկզբանե, երբ դեռ միջշրջանային դատախազ էիք, ի տարբերություն ձեր շատ գործընկերների, դեմ եք եղել մահապատժին, չեք փոխե՞լ ձեր տեսակետը։

-  Տեղին չէ իրավիճակային, սոսկ զգացմունքային հարթությամբ, իսկ երբեմն էլ զուտ քաղաքական շահարկումների տեսանկյունից մահապատժի մասին դատողություններ անելը։ Այս բարդ խնդրի առնչությամբ կենցաղային հարթությամբ արտահայտվելը, թերևս, հասկանալի է, բայց ոչ ընդունելի։ Բերվում են ԱՄՆ֊ի օրինակը, որտեղ իբր պահպանվել է մահապատիժը (ի դեպ, ոչ բոլոր նահանգներում է պահպանված) և այլ վերացական, ոչ խորքային փաստարկներ։

Նախ, ընդգծենք Պեմզաշենի հայտնի գործով իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքը, դա պատվի հարց էր։ Միաժամանակ, արժեր ընդգծել, որ աջակցել են նաև բարեխիղճ քաղաքացիները։

Անդրադառնալով մահապատժին կամ ընդհանրապես խիստ սանկցիաներին` մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ հանցավորության դեմ պայքարում են ոչ թե խստությամբ, այլ պատժի անխուսափելիությամբ։ Յուրաքանչյուրի համար պետք է տեսանելի լինի, որ ինքը բոլորի հետ համահավասար ենթարկվելու է պատժի, հաշվի չի առնվելու այն, թե ինքը որ քաղաքական ուժին կամ գործչին է հարում կամ համակրում, ինչ ծառայություններ է մատուցել նրանց և այլն։ Եթե պատժի անխուսափելիությունը հնարավոր լինի գոնե մասամբ կյանքի կոչել, ապա պատժի խստությունը չի ընկալվի իբրև առանցքային խնդիր։ Իսկ խտրական վերաբերմունքը պետք  է բացառել ոչ միայն պատժաչափերի կտրվածքով, այլև հենց մինչդատական վարույթում կալանավորման, դատավարական սանկցիաների կիրառման և այլ նմանաբնույթ գործընթացներում։ Հանրությունը կույր չէ, ընդհանուր կանոններից բոլոր տեսակի շեղումները շատ լավ տեսնում ու, ցավոք, անցանկալի հետևություններ է անում, այդ թվում՝ կորցնում է հավատը։

- Համաձայնեք, որ տեղի ունեցած սպանություններն, իրոք, սահմռկեցուցիչ էին ու մարդիկ ակնկալում են, որ մահապատժի  առկայության պարագայում չեն գրանցվի այսպիսի դաժան ու անմարդկային հանցագործություններ։

-Իսկ եթե թարմացնենք հուշերը, անմիջապես կնկատեն, որ իրենց փաստարկները սոսկ իրավիճակային ու խիստ զգացմունքային են։ Էլ ավելի դաժան սպանություններ են տեղի ունեցել նաև այն շրջանում, երբ մահապատիժը ոչ միայն դեռ պահպանվել էր օրենսդրությամբ, այլև անարգել կիրառվում էր։ Խորհրդային շրջանում, օրինակ՝ ընդունված չէր մամուլով բարձրաձայնել սերիական մարդասպանների մասին, և, ցավոք, մարդիկ միայն մեր օրերում են իմանում դրանց մասին։ Միաժամանակ, միլիոնավոր մարդիկ գնդակահարվել են զուտ քաղաքական նկատառումներով, որոնցից շատերը որևէ հեռավոր առնչություն անգամ չեն ունեցել քաղաքականության հետ, ուղղակի ոչնչացվել են՝ վախի ակնկալվող մթնոլորտ ստեղծելու նպատակով, իսկ այդպիսի անմիտ քաղաքականությունը երբեք ոչ մի երկրում հաջողություն չի գրանցել։

1993 թ. մենք ձերբակալեցինք մի սերիական մարդասպանի, որը պակաս զազրելի վարքագիծ չէր դրսևորել իր զոհերի նկատմամբ, և երբ փորձեցի իմանալ շարժառիթը, պատասխանեց, թե բոլոր զոհերն էլ արժանի էին մահապատժի, և պետությունը նույն կերպ կվարվեր նրանց հետ։ Այս արդարացման սինդրոմը, ի դեպ, մահապատժի բացասական դրսևորումներից է, երբ մարդուն թվում է, թե պետությունը ևս մարդասպան է, այսինքն՝ կա նախադեպ։

Բացի պատժի անխուսափելիության, այդ թվում՝ խտրականության արգելքի սկզբունքից, էլ որո՞նք են այսպիսի դաժանությունների կանխարգելման նախադրյալները։

Առաջնահերթը դրանց բացահայտումն է, և հենց այդ նկատառումով ընդգծեցի Պեմզաշենի դեպքի բացահայտման փաստը։ Բայց չենք կարող չնկատել, որ մեր օրերում սա, ցավոք, բացառությունների դասից էր, քանզի հանցավորության ընդհանուր ու կտրուկ աճը, և այդ համատեքստում բացահայտումների անմխիթար վիճակը չի կարող չնպաստել հանցավոր հակում ունեցող անձանց մոտ առավել հանդուգն վարքագիծ դրսևորելուն։

Օրինակ, եթե հնարավոր լիներ բացահայտել 22 տարի առաջ՝ հունվարի 28-ին, Լոռու մարզի Վահագնի գյուղում մի ողջ ընտանիքի սպանության դեպքը (երբ անխտիր կյանքից զրկեցին յոթ հոգու, և միայն փրկվեց Վրաստանում գտնվող որդին) և մյուս սահմռկեցուցիչ դեպքերը, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ։

Պակաս կարևոր չէ թմրանյութերի և ալկոհոլային խմիչքի չարաշահման դեպքերի աննախադեպ տարածման երևույթը։ Թվային տեխնոլոգիան կառավարման և արդարադատության համակարգ ավելի դանդաղ է մուտք գործում, քան հանցավոր աշխարհ, և խիստ անհանգստացնող է վերահսկողությունից դուրս գտնվող սոցցանցերի միջոցով թմրանյութերի գրեթե ազատ վաճառքի երևույթը։ Այս ամենին երբ ավելանում է դեռևս անպատրաստ, խոցելի հասարակությունում նաև թմրանյութերի ազատ վաճառքի, հասարակաց տների և այլնի վերաբերյալ որոշ բարձրաստիճան չինովնիկների ծրագրային «երազանքը» հավաստող խոսույթը, ապա չենք կարող բացառել նաև երեխաների սեռական շահագործման, այդ թվում՝ մանկապղծության տարածման իրական հնարավորությունը։

Տպավորությունն այն է, որ պետական այրերը ավելի շատ նկատում ու ոգևորությամբ են խոսում խաղատների և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ նմանաբնույթ գործունեություն ծավալող բիզնեսից պետական բյուջե մուտքագրվող գումարների, քան թե այդ կործանարար երևույթների բացասական դրսևորումների մասին։

- Դուք անդրադարձաք օրինական մահապատժի պարագայում մարդկանց մոտ անգամ պետությանը որպես մարդասպան ընկալելու խնդրին, իսկ «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» ակցիաները չեն նպաստում նման մտայնության ձեւավերմանը: Ի՞նչ կասեիք ստեղծված ատելության, թշնամական մթնոլորտի մասին, ո՞վ է սրա պատասխանատուն, արդյո՞ք իշխանական թևի համակիրները երբեմն ենթագիտակցաբար չեն ղեկավարվում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանառության մեջ դրվող խոսույթի ընկալումներով։

- Ցավոք, քաղաքական պայքար կոչվածի համատեքստում համարժեք ու համալիր չի գնահատվում հակառակորդներին ուղղված խոսքի իրական նշանակությունը, անգամ մոտավոր չեն հաշվարկվում դրա ընկալման հնարավոր դրսևորումները։ Էլ ավելի վտանգավոր է, երբ դրան զուգահեռ խոսվում է օրինականությունից ու իրավունքի գերակայությունից, քանզի փոխանցվում է այն «մեսիջը», ըստ որի՝ իշխանական ուժով երաշխավորված բոլոր այդ անընդունելի ակցիաները իբր հենց օրինականության նմուշներ են։

Հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ է նկատվում երկպառակություն ու անջրպետ տանող միայն իշխանական թևի խոսույթը։ Ի դեպ, նույն հարցադրումը վերաբերում էր նաև այդ առնչությամբ Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։ Ցավոք, ոմանք կամք չեն դրսևորում համարժեք ընկալելու, որ խոսքը պատասխանատվության մասին է, իսկ դրա կրողը իշխանությունն է։ Այո, եթե իշխանությունը փորձեր առանց որևէ խտրականության արձագանքել բոլոր դրսևորումներին՝ անկախ դրանց հեղինակների քաղաքական հայացքների և դիրքորոշումների, ապա այսպիսի թշնամական բարոյահոգեբանական մթնոլորտ, իր ծանր հետևանքներով հանդերձ, չէինք ունենա։

Ինքս միշտ դեմ եմ եղել հայհոյախոսությանը և անմիտ նշավակումներին, չեմ ընդունել նաև «ժեխ», «սևեր ու սպիտակներ» և նմանաբնույթ այլ եզրույթները, բայց դրա համար պատասխանատվություն ենթարկելու գործքակազմը գտնվում է ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքին, որը երբեք չի կարելի չարաշահել և բացահայտ միայն սեփական հայեցողությանը ենթարկեցնել։

- Մի հարց ևս. վարչապետը փորձում է հավաստիացնել, որ հանրության մեջ այլևս կոտրված է, պատմության գիրկն է անցել թուրքերի նկատմամբ թշնամական, ատելության վերաբերմունքը, մինչդեռ՝ Պեմզաշենի դեպքի հեղինակներին համատարած համեմատում էին թուրքերի հետ, իսկ արարքը որակում էին իբրև թուրքին բնորոշ։

- Դուք արդեն տվեցիք ձեր հարցի պատասխանը, այո՝ թուրքը դեռևս ընկալվում է իբրև թշնամի, և դրա մեղավորը ոչ թե մեր ազգն է, այլ թուրք ղեկավարությունը, որոնք դասագրաքային հարթությամբ ատելություն են սերմանում հայերի հանդեպ, հերոսացնում են անզեն հայ մարդկանց մորթող ոճրագործներին, ռազմական գործողություններին ներգրավում են վարձու ահաբեկիչների և նախաձեռնում բազում այլ հակամարդկային քայլեր։ Մեզ դիտողություն են անում Սողոմոն Թեհլերյանի արձանի առնչությամբ, որն անգամ դատական կարգով է արդարացվել, մինչդեռ՝ Թալեաթի անունով, որը դատապարտված է եղել մահապատժի,  հազարավոր քաղաքներ, հրապարակներ ու հաստատություններ են հիմնում։

Հայության մոտ թշնամական վերաբերմունքը, ցավոք, վերածվել է ինքնապաշտպանության բնազդի, որը չի մարում հենց թուրք կառավարիչների ջանքերով։ Դատապարտելի է, երբ խորհրդարանի որոշ պատգամավորներ, խեղաթյուրելով տարրական փաստերը, փորձում են հավաստիացնել, թե իբր հենց հայ գործիչներն են տարիներ շարունակ սերմանել ատելություն թուրքերի նկատմամբ։ Թուրք և ադրբեջանցի ղեկավարները հենց այս օրերին են իրենց թույլ տալիս ցեղասպանության կոչեր, ուստի ի՞նչ են ակնկալում։

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы