Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ձախողումներ ձախողումների հետևից, բացթողումներ բացթողումների հետևից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատներում ունենք ձախողումներ ձախողումների հետևից, բացթողումներ բացթողումների հետևից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը:

Անդրադառնալով տարածքային կորուստներին՝ քաղաքագետը նախ հիշեցրեց, որ 2020 թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը և մինչ օրս գտնվում են այնտեղ. «Բացի այդ, 2021-ի մայիսի 12-ին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի որոշ հատվածներ, և մինչ օրս գտնվում են այնտեղ: Երրորդ՝ 2022-ի մարտի 24-ին, կրկին կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը, ըստ որի՝ հակամարտող կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օկուպացրել են ԱՀ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը ու մինչև օրս գտնվում են այնտեղ»:

Քաղաքագետը հավելեց, որ, բացի նշվածներից, Ադրբեջանը, կրկին խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը, շարունակում է ապօրինաբար պահել հայ գերիներին, պատանդներին, պահվող այլ անձանց: Դիվանագիտական ճակատում ձախողումներին անդրադառնալով՝ Ստեփան ՀասանՋալալյանն ընդգծեց. «ՀՀ իշխանություններն այդ առումով հայկական շահերը չսպասարկող քաղաքականություն են վարում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ես երբևէ չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ իր ունեցած հանդիպումների ժամանակ շատ ուղիղ խոսի այն մասին, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված ազգերի ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո հրապարակված փաստաթղթերում և հայտարարություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի, արցախահայության ինքնորոշման իրավունքի փաստի մասին: Հակառակը՝ խոսվում է Արցախի կարգավիճակը նվազեցնելու կամ արցախահայության զուտ իրավունքների ու ազատությունների մասին: Անգամ բրյուսելյան հերթական հանդիպումներից մեկին հաջորդած հայտարարության մեջ արցախահայության մասին խոսվում էր «Ղարաբաղի էթնիկ համայնք» ձևակերպմամբ: Վերջին թարմ օրինակը Սոչիի հայտարարությունն էր, որում Արցախը որպես «տեղակայման գոտի» էր ներկայացվել: Արցախի մասին, մեծ հաշվով, որևէ խոսք չկա: Ընդհանուր առմամբ, ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ դիվանագիտական ճակատում ադրբեջանա-արցախյան հակամարտության առումով միայն ձախողումներ ու հետընթաց են աձանագրվել»:

Անդրադառնալով հանդիպումների ինտենսիվ բնույթին՝ նա շեշտեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փաստացի չգործելու պայմաններում համանախագահող երեք երկրներն էլ սկսել են առանձին-առանձին ակտիվություն ցուցաբերել: «Հիմնական պատճառն այն է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ կոնֆլիկտը կարգավորվի իր իսկ առաջնորդությամբ: Բայց երեքն էլ կոնֆլիկտի կարգավորման մեջ իրենց ազգային ու պետական շահերն են տեսնում, ինչը բնական է. յուրաքանչյուր պետություն պետք է հետապնդի իր ազգային ու պետական շահերը և դրանք սպասարկելու քայլեր ձեռնարկի: Այստեղ գլխավոր հարցն այն է, թե մենք ինչ ենք անում, որ սպասարկվեն մեր ազգային ու պետական շահերը, երբ խիստ անհրաժեշտ է արցախա-ադրբեջանական հակամարտության հայանպաստ կարգավորումը»,-ասաց մեր զրուցակիցը:

Շեշտելով, որ հանդիպումների ընթացքում ուրվագծվեցին երկու՝ ռուսական և վաշինգտոնյան տարբերակները, մեր զրուցակիցը նշեց. «Ի սկզբանե եղել է ռուսական տարբերակը:2020 թ. նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահը ծավալուն հարցազրույց տվեց՝ ընդգծելով, որ «Արցախի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել, մենք պայմանավորվել ենք պահպանել ներկայիս ստատուս քվոն, իսկ թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում»: Կոնֆլիկտի վերջնական կարգավորումը, փաստորեն, ռուսական տարբերակով թողնվում է ապագային: Հիմա, ինչ վերաբերում է վաշինգտոնյան կամ ամերիկյան տարբերակին. հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ, «այո, Ադրբեջանը հանրապետություն է, բայց Ղարաբաղն ինքնավար մարզ էր, ու այդպես պետք է շարունակվի»: ԱՄՆ-ն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության կարգավիճակով: Ես պատահական չմեջբերեցի Ֆրենք Փալոնին: 25 տարի առաջ՝ 1997-ին, նա ասել էր, որ պետք է երաշխավորվի Արցախի հայերի ինքնավարությունն ու ինքնորոշման իրավունքը, այլապես, եթե հարցը լուծվի Ադրբեջանի առաջ քաշած պայմաններով, Արցախի ժողովուրդը կհայտնվի ցեղասպանության, բռնագաղթի ու ջարդի առջև, Արցախն իրապես անկախ է ու չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության տակ»:

Քաղաքագետն ընդգծեց, որ Փալոնն ԱՄՆ դիրքորոշումն է հայտնում: Նրա կարծիքով, ՀՀ վարչակազմի վարած քաղաքականությունն է հանգեցրել դիրքորոշման նման արմատական փոփոխության: «Ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ և ՌԴ մրցակցությանը, նշեմ, որ ՌԴ-ն, ամեն դեպքում, չի ցանկանում իր ազդեցությունը կորցնել Հարավային Կովկասում: Ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտը մի հնարավորություն է, որով ՌԴ-ն ազդեցություն ունի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի վրա: Հետաձգում առաջարկելով՝ շահագրգիռ է պահպանել իր ազդեցությոնը գոնե այս լծակի միջոցով: ԱՄՆ-ն էլ փորձում է ինչ-որ ձևով կոնֆլիկտը լուծել, և էական չէ, թե այն ում օգտի կլուծվի: ԱՄՆ-ի վերջնանպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրառնալով Ալիևի՝ օրերս արված մի շարք հայտարարություններին, որին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առաձնացրեց. «Ընդհանուր առմամբ, Ալիևի ամբողջ ելույթը հոխորտանք էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հասցեին: Ալիևը հայտարարեց, թե «Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ, Հայաստանը լիովին չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի պարտավորությունները, ԶՈւ-երին դուրս չի բերել Արցախից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում» և այլն: Ակնհայտ է, որ այս հայտարարություններով Ալիևը զգուշանում է. նա շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ:

ՀՀ-ի ԶՈւ-երի վերաբերյալ հայտարարությունն ուղիղ մանիպուլ յացիա է, ՀՀ-ն Արցախում ԶՈւ չունի: Իսկ ԱՀ-ն, որպես դե ֆակտո պետություն, միջազգային ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նպատակահարմար է համարում իր անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիայի մասին է: Այնտեղ 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, և անգամ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը»:

Քաղաքագետը շեշտեց, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իրենց տրամադրելու մասին հայտարարությունը ևս մանիպուլ յացիա է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ բառ չկա «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Մատնանշելով Ալիևի այլ կեղծ ու սուտ հայտարարությունների մասին՝ նա հավելեց. «Ասում է, որ եթե հայերը հույսը դրել են որևէ մեկի վրա, նորից ողբերգության են հանգելու. սա ուղիղ ու բաց տեքստով սպառնալիք է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հասցեին: Իսկ այն հայտարարությունը, թե «Հաաստանի որոշ օտարկրյա հովանավորներ ուզում են Ադբրեջանին ինչ-որ բանում մեղադրել», ուղղված է եվրոպական խորհրդարանին, որը 2021-ին 2022-ին Ադրբեջանին ուղղված հստակ պահանջներով 4 բանաձև է ընդունել»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին՝ կապված մասնավորապես ԼՂ շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկի հետ, քաղաքագետը նշեց. «Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային երաշխիքներով ապառազմականացված գոտի ստեղծելու արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Սրան հատուկ եմ ուզում անդրադառնալ, որովհետև վերին աստիճանի վտանգավոր հայտարարություն է արել: Հայության և, մասնավորապես, արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացվող ֆաշիստական ու հայատյաց քաղաքականության պայմաններում ՊԲ-ի՝ մարտական հերթապահություն չիրականացնելու հնարավորության մասին խոսելը նշանակում է արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական ազատություն տալ օկուպանտ Ադրբեջանին: ԱՀ-ն միջազգային փաստաթղթերով իրավունք ունի ունենալ ԶՈւ՝ անկախ ցանկացած պետության տված երաշխիքներից: Արցախահայության պաշտպանությունը պետք է շարունակի իրականացնել ԱՀ ՊԲ-ն: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ու ենթակա չէ քննարկումների»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյուս հայտարարություններին՝ քաղաքագետը նկատեց. «Սա առաջին դեպքն էր, որ Փաշինյանը պատասխանեց Իլհամի կողմից շարունակվող հոխորտանքներին: Ինձ համար, սակայն, այս մեկ արձագանքով նա չի կարող իր նկատմամբ վստահություն ներշնչել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ հայկական դիրքերից հանդես գալու տեսանկյունից: Իր գործունեության նկատմամբ իմ ունեցած կասկածները մեկ հայտարարությամբ հնարավոր չէ փարատել. 2 տարվա ընթացքում այնպիսի հայտարարություններ ու քայլեր է արել, որ դժվար է ասել, թե դարձի է եկել: Ես մնում են իմ այն կարծիքին, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի պարտությունը կա՛մ դավադրության, կա՛մ հանցավոր անփութության արդյունք էր: Թե մասնավորապես նշվածներից որն էր, պետք է պարզեն իրավապահները, և հարցերին հենց Փաշինյանը պետք է պատասխանի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центру